Հարավային Կորեայի նախկին նախագահը դեռ չի լքել իր պաշտոնական նստավայրը
Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը շաբաթ օրը դեռ Սեուլի պաշտոնական նախագահական նստավայրում է եղել այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը նախօրեին նրան հեռացրել էր պաշտոնից։ Ըստ տեղեկությունների, նախապատրաստական աշխատանքներ են տարվում նրա հեռանալու համար, հաղորդում է Yonhap-ը:
Յունը պաշտոնանկ արվեց ուրբաթ օրը այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը միաձայն հաստատեց նրա իմփիչմենթը դեկտեմբերին կարճատև ռազմական դրություն մտցնելու պատճառով՝ հող նախապատրաստելով հունիսին կայանալիք նախագահական ընտրությունների համար:
Պաշտոնական ժամկետը դեռ սահմանված չէ, սակայն աղբյուրները հայտնել են, որ Յունը հազիվ թե լքի նախագահական նստավայրը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը:
«Կարգավորելու և պատրաստվելու շատ բան կա», - գործակալությանն է հայտնել նախագահի վարչակազմի խոսնակը՝ հավելելով, որ նա կկարողանա մեկնել ամենաշուտը շաբաթավերջից հետո:
Համեմատության համար նշենք, որ Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն լքել էր նախագահական նստավայրը 2017 թվականի իմփիչմենթի որոշումից երկու օր անց՝ վերադառնալով Սեուլի իր առանձնատունը։
Յուն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի հարավային Սեուլում գտնվող բնակելի համալիրի իր տունը, որտեղ նա ապրում էր մինչև 2022 թվականի մայիսին պաշտոնը ստանձնելը: