ԱՊԼ․ Հայտնի են ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշն արժանացել է անցած ամսվա Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։
Ֆուտբոլիստը 2 գոլ է խփել «Արսենալին» (1-1) և «Լեսթերին» (3-0), ինչպես նաև կատարել է 2 գոլային փոխանցում:
Պորտուգալացու համար այս մրցանակը հինգերորդն էր իր կարիերայում, որը կրկնում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Ուեյն Ռունիի և Ռոբին վան Պերսիի նվաճումները:
«Նոթինգհեմ Ֆորեսթի» մարզիչ Նունո Էսպիրիտո Սանտոն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչ։