Պետք է հասկանալ, որ վերջին հաշվով բանտարկվողը հենց ինքը՝ Վարդան Ղուկասյանն է, ինչը հետ չի պահել իրեն հայրենիքի թրքացումը կանխելուց. հայտարարություն

Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է տարածել․


«Սիրելի՜ համաքաղաքացիներ, հայրենակիցներ,

այսու պատասխանելով վերջին օրերին ձեր կողմից ստացած ջերմասիրտ շնորհավորանքներին՝ վերահաստատում ենք, որ դրանց հասցեատերը առաջին հերթին դուք եք, գյումրեցու երբևէ չնսեմացող հավաքական պատիվը և ապա մենք՝ ընդդիմադիր չորս թիմերս՝ մեր արժանի չափով։

Խնդրում ենք՝ երբևէ չմոռանա՜ք, որ այս հավաքական հաղթանակը ուղղակի անհնար կլիներ առանց ձեր արդարախոհության, պատվախնդրության և անճնշելիության. հատկանիշներ, որ հարիր են հայկյան ոգով ապրող հային։

Նման հայերիս ամուր հաղթանակը, ինչպես և հայտնի է, կրկին անհնար կլիներ, եթե ընդդիմադիր թիմերը հաջողություն չունենային միավորվելու գլխավոր նպատակի շուրջ՝ խաչ քաշելով անձնանպատակ վարքի և հայրենական հարցերի հանդեպ երկրորդական դասվող տարաձայնությունների վրա։

Ըստ այդմ՝ շնորհակալություն ենք հայտնում հայտնի երեք ուժերին՝ իրենց ընտրողների պատվիրակած իշխանությունը Վարդան Ղուկասյանի փորձառու գործադրմանը վստահելու համար։

Եւս մեկ անգամ նշենք, որ պարոն Ղուկասյանը առաջադրման օրից ի վեր քաջ գիտակցել է իր հանձնառության կնճռոտ ծանրությունը և այն պատասխանատվության աստիճանը, որն իր ուսերին է առնում արդեն հինգերորդ անգամ։

Որոշ շերտերի կոչ ենք անում նաև զերծ մնալ նրա ապագա կառավարման «լուծը կիսելու» կամ նրա բանտարկման ռիսկերը որպես նոր և բացարձակ կանխատեսումներ ներկայացնելուց՝ այդ ամենը որպես խոցելիություն որակելով։ Պետք է հասկանալ, որ վերջին հաշվով բանտարկվողը հենց ինքը՝ Վարդան Ղուկասյանն է, ինչը հետ չի պահել իրեն հայրենիքի թրքացումը կանխելուց, իսկ շուրջ 10.000 գյումրեցիների՝ իրեն այդ գործում վստահելուց։ Իմանալով նաև այն, որ ներկա իշխանությունների կառավարման ներքո Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի կարող է բանտարկվել կամայական պահի՝ խոցելիության մասին դոկտորական թեզեր պաշտպանելն անիմաստ է դառնում, քանզի այն կրում է մասսայական բնույթ։

Ինչպես նկատեցիք, մենք չանդրադարձանք Գյումրու հետ որևէ կապ չունեցող գյումրեցի քպ-ական պատգամավորներին կամ խոսնակներին, քանզի վերևում արդեն խոսել ենք թուրքերից։ Վերջիններին խղճում ենք ինքնածաղր առաջացնող բոցաշունչ հայտարարությունների, իսկ նրանցից մեկին դատապարտում՝ Շիրակի թեմի առաջնորդի հասցեին հնչեցրած անպատիվ խոսքի համար և հորդորում դասեր քաղել իրենց նախկին թիմակցի կրած աստվածային պատժից։

Վերջինը, բայց ոչ պակաս կարևորը Վարդան Ղուկասյանի մեջբերումն էր սուրբ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» հոգևոր զրույցների շարքից, որ վերաբերում էր կանանց անպատկառ հագուկապը դատապարտելուն։ Այդ մեջբերման մասին դատապարտող խոսք տարածած բոլոր կազմակերպություններին հորդորում ենք կա՜մ վերանայել իրենց քրիստոնեական հավատամքը, կա՜մ զորանալ դրանում՝ ինչու չէ Տաթևացի ընթերցել սկսելով։

Ավարտելով՝ սիրելի՜ հայեր, Վարդան Ղուկասյանը, սեփական անձը անհամրելի ռիսկերի տակ դնելով, կատարել է օրինակելի և խիզախ մի քայլ՝ զինված ոչնչով, բացի ճշմարտությունից։ Բոլոր վեց ընդդիմադիր ուժերի անվերապահ աջակցությունը վայելելով՝ նա ավելի քան պատրաստ է իր հին եռանդով ստանձնել քաղաքապետի պաշտոնը և իր ճոխ նախընտրական ծրագրերը կոչել կյանքի՝ Գյումրուն վերադարձնելով նախկին անհոգությունը ու փայլը։

Գերմանական Բունդեսթագի նմանված Գյումրու ավագանին և նրա ընտրյալ քաղաքապետը, վստահեցնում ենք, որ կլինեն արդյունավետ, համակագործակցային և փոխզսպող կառավարման լավագույն օրինակը ողջ Հայաստանի աչքի առջև և կխրախուսեն այդ մոդելի լայնատարած որդեգրումը մեր երկրում։

Ուրեմն հավատարիմ մնալով Ներսես Մեծ կաթողիկոսի հայրապետական հորդորին՝

Առաջնային հարցերում՝ միաբանություն,

Երկրոդային հարցերում՝ հանդուրժողություն

Եվ բոլոր հարցերում՝ սեր…

դիտվել է 691 անգամ
Լրահոս
Լրատվադաշտում հայտնվել են «ՀՀ ԱԳ նախարարը գիշերը Դուբայում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ» ակնհայտ սուտ վերնագրով հրապարակումներ. ԱԳՆ խոսնակ Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից՝ անհապաղ վերանայել դիրքորոշումը, հրապարակավ հաստատել, որ արցախցիների իրավունքների հարցը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն․ Հայտարարություն ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կլինեն Ստամբուլում․ Պեսկով Միքայել սրբազանը գովել է Քոչարյանի կառավարման տարիները, քննադատել՝ Սերժ Սարգսյանին, ու մի փոթորիկ համացանցում. Ագնեսա Խամոյան Կարծում էի, որ Սերժ Սարգսյանը թույլ չի տա իր ենթականերին անցնել կարմիր գծերը. Գագիկ Ասատրյան Մեծ հավանականությամբ, Ազգային անվտանգության գործակալության տեղեկության արտահոսքի հարցում «խառն» է այն շրջանակների մատը, որոնց համար նախընտրելի է Իրանի հարցում ուժային զարգացումը. Հակոբ Բադալյան Հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ավելի սնանկ դարձավ, երբ Թրամփը էապես կրճատեց արտաքին օգնությունը․ Սուրեն Սարգսյան Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում Ադրբեջանում. BBC «Հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է. Հայտարարություն Սրանք շարքային չինովնիկությանը մի երկու կոպեկ ավելացրել են, իրենց` «պերվի կրուգի» լափաման հանդիսացող սուբսիդիաներն ու «այլ ծախսերը» հանել երկինք, իսկ մնացած երկիրը կարա սովից մեռնի. Դանիելյան Զելենսկին առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ուժերի գործողությունների մասին «Հ1-ը չի անդրադառնում Ռուբեն Վարդանյանին, մյուս գերիներին». Տիգրան Հակոբյանի արձագանքը (video) Սարսափելի զզվանք ու ատելություն․ ի՞նչ է սպասվում ապրիլի 16-ին Գյումրիում Փաշինյանին (video) Մենք շնորհակալ ենք Մարտուն Գրիգորյանին, բայց․․․ Զարուհի Փոստանջյան (video) Սա բռնապետական իշխանություն է, նստացույց ենք անելու, մինչև մեր խնդիրը լուծվի․ Պռոշյանի բնակիչ (video) Չեմ հասկանում՝ ինչու՞ է Փաշինյանն այսքան ցավացնում մեզ․ պռոշյանցի (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանն ու Թուրքիան ատամները բաց սպասում են Իրանի վրա հարձակմանը․ Երվանդ Բոզոյան (video) Շտապօգնության մեքենայի վթարի և դրա հետևանքով բժշկի մահվան առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել X սոցցանցում կոտրել են Չեխիայի վարչապետի օգտահաշիվը. հայտնվել են գրառումներ ռուսների հարձակման մասին Դժվար է չէ՞ Թրամփի թիմին հիմնավորել, թե ինչու պետք է Հայաստանում ամերիկյան մեքենաները մաքսազերծվեն 30+% ով. Սարգսյան Արագ մոբիլիզացվեք, շարժվեք Երևան՝ «ջարդելու» Նիկոլին․ Զարուհի Փոստանջյան (video) Փոխվարչապետի հետ հանդիպումից թողեցի դուրս եկա․ պռոշյանցի (video) Փարպի գյուղում գարեջուր տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 1-2 պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում, վարորդը հոսպիտալացվել է Սահմանամերձ 3 գյուղերը գազաֆիկացվել են, սակայն բնական գազի բաժանորդներ չկան ​​​​​​​ Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը հաղթեց 11:0 հաշվով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 8_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 8_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանանդյանը Ապրիլի 8_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 8_ին` ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am