Իրանում մտադիր են վերսկսել ծովում նավթի և գազի հանքավայրերի հետախուզումը
Իրանը 2025 թվականին նախատեսում է վերսկսել Պարսից ծոցում նավթի և գազի հանքավայրերի որոնումները:
Ապրիլի 5-ին հայտնել է Իրանի Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի նավթային արդյունաբերության նախարարությանը:Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ աշխատանքով կզբաղվի NIOC ընկերությունը:
Ըստ աղբյուրի՝ Իրանը դադարեցրել էր ծովային հետախուզումը 2019 թվականին՝ ծովային հորատման սարքերի պակասի պատճառով։ Սակայն իրանական կողմն այժմ գտել է անհրաժեշտ սարքավորումների մատակարար։