Եթե բանակցություններ եք ուզում, ի՞նչ իմաստ ունի սպառնալ․ Թեհրանը՝ ԱՄՆ-ի սպառնալիքների մասին

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնալիքների ներքո։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ մեկնաբանելով Թեհրանի հաղորդումներից մեկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակման սպառնալիքները։

«Իրանը հավասար պայմաններով երկխոսություն է ուզում։ Մի կողմից՝ սպառնում են Իրանին, մյուս կողմից՝ բանակցություններ։ Եթե բանակցություններ եք ուզում, ի՞նչ իմաստ ունի սպառնալ։ ԱՄՆ-ն այսօր նվաստացնում է ոչ միայն Իրանին, այլև ողջ աշխարհին։ Այս պահվածքը հակասում է բանակցությունների կոչին»,- ասել է Իրանի նախագահը։

Ավելի վաղ՝ մարտի 7-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում ասել էր, որ նամակ է ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ միջուկային ծրագիրը քննարկելու առաջարկով։

Թրամփը նշել է, որ կնախընտրեր Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքել։

«Եթե Իրանը չբանակցի, դա շատ վատ կլինի նրա համար: Իրանը չպետք է միջուկային զենք ստանա: Կան այլ տարբերակներ»,- ասել է նա:

Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում լուծել խնդիրները, այլ ձգտում է պարտադրել իր պահանջները և գերակայություն հաստատել, մինչդեռ Թեհրանը չի համաձայնի սրա հետ։

Մարտի 30-ին Թրամփը սպառնաց Իրանին «ռմբակոծություններով, որոնք երբեք չեն տեսել»:

«Եթե նրանք գործարքի չգնան, ռմբակոծությունը կսկսվի: Սա կլինի այնպիսի ռմբակոծություն, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», - ասաց նա:

Ի պատասխան Իրանի հոգևոր առաջնորդն ասել է, որ Թեհրանը ամենավճռական կերպով կպատասխանի ցանկացած հարձակման։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Փոխվարչապետի հետ հանդիպումից թողեցի դուրս եկա․ պռոշյանցի (video) Փարպի գյուղում գարեջուր տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 1-2 պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում, վարորդը հոսպիտալացվել է Սահմանամերձ 3 գյուղերը գազաֆիկացվել են, սակայն բնական գազի բաժանորդներ չկան ​​​​​​​ Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը հաղթեց 11:0 հաշվով Մեղկ ենք․․․ Էս հերոսների սովխոզ ա, էնքան ինվալիդ ունենք, գնալ գալը ո՞նց է լինելու․ պռոշյանցի (video) Պետք է շնորհակալ լինել ոստիկաններին, որ քաշքշում են, կարող էին կրակել. Գագիկ Համբարյանը ծաղրում է Հայաթափված Ստեփանակերտում միջազգային ֆորում է անցկացվում ՌԴ-ում հայտնել են՝ ինչ կանեն Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Էրդողանը 13 հազար դոլարի հայց է ներկայացրել ընդդիմության ղեկավարի դեմ՝ խունտայի հետ համեմատելու համար Ինչ է հայտնում Մարտուն Գրիգորյանը IMNA. Վերջին նորությունները JCPOA անդամ երկրների և ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունների վերաբերյալ Էրդողանն Թրամփին խոստովանել է Գաղտնի շտաբը, որտեղ ուկրաինական, ամերիկյան և բրիտանական հրամանատարությունը պլանավորում է գործողություններ ռուսական բանակի դեմ, գտնվում է Գերմանիայում #ՀԻՄԱ․ Փաշինյանին սպասում են Վարդաշեն ՔԿՀ-ում՝ Պավլիկ Մանուկյանի խցում․ Զարուհի Փոստանջյան (video) Ենթադրաբար տաքսու վարորդի տված կոնֆետից երեխայի թունավորման դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել The Economist. Թուրքիան և Իսրայելը դառնում են մահացու մրցակիցներ Սիրիայում. Մերձավոր Արևելքի ամենահզոր երկրներն այնտեղ ցուցադրում են իրենց տարածաշրջանային հավակնությունները «Շտապօգնության» մեքենայի վարորդի աչքը կպել է, քնել է. մանրամասներ՝ ողբերգական ավտովթարից Թրամփը հայտնել է, որ Իրանը վտանգի մեջ կհայտնվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձախողման դեպքում Շտապ օգնության մեքենայի վթարի հետևանքով տուժած բուժքույրը վիրահատվել է Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդին․ նրան մեղադրանք է ներկայացվել Ինչի՞ համար է նախատոսված երևանցիների կողմից վճարվող գույքահարկը, եթե այդ գումարի մի մասը չի ծախսվում հենց նույն գույքի պահպանման համար Այս «սատանիստներին» հենց հիմա գաղտնազերծում եմ․ Էլեանորա Մանանդյան (video) Արցախի թեման փակելը Նիկոլ Փաշինյանի համար ունի գերկարևոր նշանակություն․ Անդրանիկ Թևանյան Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 8_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 8_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանանդյանը Ապրիլի 8_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 8_ին` ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am