Թրամփի մաքսատուրքերը կարող են հանգեցնել ԱՄՆ-ում ռեցեսիայի. Bloomberg
ԱՄՆ-ն այս տարի կարող է ռեցեսիայի առաջ կանգնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներմուծման «փոխադարձ» մաքսատուրքերի պատճառով, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով JPMorgan Chase-ի տնտեսագետ Մայքլ Ֆերոլին։
«Այժմ մենք ակնկալում ենք, որ իրական ՀՆԱ-ն կկրճատվի սակագների ճնշման ներքո, ամբողջ տարվա համար մենք կանխատեսում ենք իրական ՀՆԱ-ի աճ -0.3%՝ իջնելով նախկինում կանխատեսած 1.3%-ից», - ասել է Ֆերոլին մեկնաբանությունում:
«Ակնկալվում է, որ կանխատեսվող անկումը կդանդաղեցնի աշխատանքի ընդունումը և ի վերջո ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կհասցնի 5,3%-ի»,-նշել է տնտեսագետը: