Գյումրիում ըստ էության «հաղթել» է հենց «դասական» խորհրդարանական մոդելային տրամաբանությունը. քաղաքական վերլուծաբան

Գյումրու քաղաքապետի ընտրության առնչությամբ կա մի բավականին հետաքրքիր ասպեկտ է առանձնացրել քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը.

«Ի՞նչ ստացվեց: Կառավարող ուժը պարտվեց, որովհետեւ մյուս ուժերը, որոնք ընդդիմության դիրքերիում էին, մասնակցեցին այսպես ասած մի քանի «ճակատով»: Հազիվ թե կասկած հարուցի այն, որ, օրինակ միասնական մեկ թեկնածուի պարագայում իշխանությանը կհաջողվեր ապահովել իր համար անհրաժեշտ հարաբերակցություն: Ինչու՞ եմ անդրադառնում սրան: 2015 թվականից հետո Հայաստանում առ այսօր խոսվում է խորհրդարանական մոդելի անցման այսպես ասած վնասակարության, անցանկալի լինելու եւ այլնի մասին: Կա մտայնություն, որ նախագահական կամ կիսանախագահական մոդելը ապահովում է ուժեղ եւ արդյունավետ կառավարում: Իմ խորին համոզմամբ, դա ավելի շուտ «իներցիոն» ընկալումների դրսեւորում է, այդ տեսակետի կրողների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ:

Բայց, փորձեմ այն հիմնավորել հենց թարմ պատկերով, որ կա Գյումրիում: Գյումրիում ըստ էության «հաղթել» է հենց «դասական» խորհրդարանական մոդելային տրամաբանությունը: Այսինքն, ուժերի «բազմանդամ» մասնակցությունը բերել է նրան, որ եղել է հանրային տրամադրությունների առավելագույն ներգրավում՝ ամեն մի ուժ շահագրգռված է եղել ընտրատեղամաս բերել իր ընտրողներին՝ առավելագույն թվով: Բերել ասելով նկատի չունեմ ֆիզիկապես գնալ ու բերել, այլ քարոզչությամբ: Արդյունքը եղել է այն, որ կառավարող ուժը թեեւ կկարողացել է ապահովել առաջին ցուցանիշը, բայց ընդհանուր առմամբ չի կարողացել հավակնել քաղաքային իշխանություն ձեւավորելու, քանի որ այդ խնդիևը կարողացել են լուծել ընդդիմադիր ուժերը: Հիմա այ հենց սա պրոյեկտենք համապետականի վրա:

Պատկերացնենք, որ երկրի թիվ մեկ մանդատը ոչ թե խորհրդարանական-ներկայացուցչականն է, այլ՝ նախագահական: Դա նշանակում է, որ հարցի լուծումը հետեւյալն է՝ որ մի ՄԵԿ սուբյեկտը հավաքեց առավելագույն ձայն, նա էլ ստանձնում է երկրի թիվ մեկ մանդատը: Որովհետեւ, որպես կանոն, եթե անգամ ընդդիմությունը միավորվում է մեկ թեկնածուի շուրջ, իշխանության համար՝ իր օրինական եւ ոչ օրինական ռեսուրսների համախումբով, միշտ ավելի դյուրին է լուծել այդ մեկի հարցը, քան մի քանիսի, այդ թվում նույնիսկ հետընտրական պրոցեսներում»։

 

դիտվել է 232 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից. Արաղչի ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլ է տվել արտաքսել ներգաղթյալներին ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարն ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերի հզորացումը դաշինքի համար մարտահրավեր է ԱՄՆ-ն ավելի կոշտ պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, եթե կողմերը համաձայնության չգան Զախարովա. 10 տարի հետո եվրոպացիները կարող են քաղցած փախստական ​​դառնալ ռուսաֆոբիայի պատճառով Ինչու են ամերիկյան զորքերը լքում լեհական բազան Բելգիան Ուկրաինային կտրամադրի երկու F-16 ԶԼՄ-ներ. Թրամփի մահափորձի մեջ մեղադրվողը փորձել է RPG գնել Ուկրաինայում Ինչ սպասել Թրամփից. ԱՄՆ-ն կսկսի Չինաստանից 104% մաքսատուրքեր գանձել ՏԱՍՍ. Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները սպասվում են Ստամբուլում Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը», փաստաբանը խնդրել է վերանայել «գործը» «Ցավով եմ արձանագրում, որ Սրբազանների շարքում այսօր կա մարդ, որի կարծիքները այսքան արագ փոխվում են, ով չունի սկզբունքային ուղղություն, անշեղ հավատք և կամք» Ոչ մայթ, ոչ ճանապարհ. ՔՊ-ականներին հրավիրում եմ Գյումրիի «Անի» թաղամաս. Մհեր Մելքոնյան Եթե ​​մինչև աշուն չհաջողվի հեռացնել Փաշինյանին, իշխանություններն ընտրություններ կանցկացնեն. պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սուտը և այս ճանապարհի իրական վիճակը․ Գեղամ Մանուկյանը՝ Նորավան-Լծեն ճանապարհին Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում գիշերային ժամերին պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում. վարչական ղեկավար Պարեկին մեղադրանք է առաջադրվել ոչ սթափ վիճակում գտնվող վարորդին չտուգանելու համար ԱՄՆ էներգետիկայի նախարարը սպառնացել է Իրանին Ընտանիքի 6 անդամներ, որոնցից 3-ը երեխաներ, հոսպիտալացվել են․ մանրամասներ Մեծամորի դպրոցի մոտ 50-ամյա տղամարդը անչափահաս աղջիկների ներկայությամբ իջեցրել է տաբատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 9-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 9-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 9-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 8_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 8_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 8_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանանդյանը Ապրիլի 8_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 8_ին` ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am