Ահազանգեր կան, որ Հայաստանի տարածքում զանգվածորեն գողանում են վրացական պետհամարանիշներ. Գառնիկ Դանիելյան

«Վերջին շրջանում գնալով ավելանում են ինձ հասնող ահազանգերն առ այն, որ ՀՀ տարածքում զանգվածորեն գողանում են վրացական պետհամարանիշներով մեքենաների պետհամարանիշները: Նախկինում համատարած գողանում էին նաև հայկական պետհամարանիշները, սակայն դրանց տրամադրման կարգի փոփոխությունից և դյուրացումից հետո լայնածավալ ոտնձգություններ են սկսվել արդեն վրացական պետհամարանիշներով մեքենաների նկատմամբ: Մեր ուսումնասիրություններով՝ օրեր կան, որ մի գիշերվա մեջ միայն Երևանի մի թաղամասից գողացել են դրսում կայանված վրացական պետհամարանիշներով տասնյակ մեքենաների պետհամարանիշներ»,-այս մասին ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

Նա նշում է.

«Մեզ դիմած մարդիկ փաստում են, որ գողերը տելեգրամ կապի միջոցով բանակցում են սեփականատերերի հետ և համարանիշները հատուկ նշված վայրերում թողնում մինչև 100 հազար դրամ գումար շորթելու դիմաց: Վրաստանի մեր գործընկերները ևս ահազանգում են այս խայտառակ երևույթի ահագնացող չափերի մասին՝ նշելով, որ Վրաստանի քաղաքացիները շատ դեպքերում ստիպված են լինում այլ տրանսպորտային միջոցով վերադառնալ Վրաստան, վերականգնել սեփական պետհամարանիշները, նորից գալ ՀՀ ու վերադառնալ սեփական ավտոմեքենայով: Հայաստանի սպասարկման օբյեկտների (ռեստորաններ, հյուրատներ և այլն) ներկայացուցիչները ևս փաստում են, որ Վրաստանից ժամանած իրենց հյուրերը գրեթե ամեն օր ընկնում են այս ամոթալի քաշքշուկի մեջ:

Սա ոչ միայն պարզ իրավական հարց է, այլև մեր երկրի հեղինակությանն ու վարկանիշին սերտորեն առնչվող խնդիր. Վրաստանում տպավորություն կա, թե հարևանությամբ ոչ թե ՀՀ-ն է, այլ Աֆրիկյան մի երկիր, որտեղ հարձակվում են օտարերկրացիների վրա ու թալանում: Պակաս կարևոր չէ նաև այն, որ այս ամենի պատճառով մարդիկ թքում ու այլևս չեն այցելում մեր երկիր՝ այս ամենաթողության մասին պատմելով ամենուր, ինչի պատճառով տուժում է մեր երկրի տնտեսությունն ու սպասարկման ոլորտը:

Ամենևին չենք կարծում, որ իրավապահ համակարգի համար ներկայիս տեխնոլոգիաների դարաշրջանում անհաղթահարելի դժվարություններ կան, որպեսզի տելեգրամի հետքերով գնալով արագորեն բացահայտվեն հանցագործները: Սա կրկնապատկում է մեր կասկածներն ու մտահոգությունները:

Հետամուտ եմ լինելու, որպեսզի օր առաջ վերացվի օտարերկրացիների առջև մեզ խայտառակող, մեր երկրի տնտեսության ու վարկանիշի վրա լրջորեն ազդող այս ամենաթողությունը:

Ձեր նմանները խայտառակում են մեր ռեսպուբլիկան»։

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ավելի սնանկ դարձավ, երբ Թրամփը էապես կրճատեց արտաքին օգնությունը․ Սուրեն Սարգսյան Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում Ադրբեջանում. BBC «Հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է. Հայտարարություն Սրանք շարքային չինովնիկությանը մի երկու կոպեկ ավելացրել են, իրենց` «պերվի կրուգի» լափաման հանդիսացող սուբսիդիաներն ու «այլ ծախսերը» հանել երկինք, իսկ մնացած երկիրը կարա սովից մեռնի. Դանիելյան Զելենսկին առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ուժերի գործողությունների մասին «Հ1-ը չի անդրադառնում Ռուբեն Վարդանյանին, մյուս գերիներին». Տիգրան Հակոբյանի արձագանքը (video) Սարսափելի զզվանք ու ատելություն․ ի՞նչ է սպասվում ապրիլի 16-ին Գյումրիում Փաշինյանին (video) Մենք շնորհակալ ենք Մարտուն Գրիգորյանին, բայց․․․ Զարուհի Փոստանջյան (video) Սա բռնապետական իշխանություն է, նստացույց ենք անելու, մինչև մեր խնդիրը լուծվի․ Պռոշյանի բնակիչ (video) Չեմ հասկանում՝ ինչու՞ է Փաշինյանն այսքան ցավացնում մեզ․ պռոշյանցի (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանն ու Թուրքիան ատամները բաց սպասում են Իրանի վրա հարձակմանը․ Երվանդ Բոզոյան (video) Շտապօգնության մեքենայի վթարի և դրա հետևանքով բժշկի մահվան առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել X սոցցանցում կոտրել են Չեխիայի վարչապետի օգտահաշիվը. հայտնվել են գրառումներ ռուսների հարձակման մասին Դժվար է չէ՞ Թրամփի թիմին հիմնավորել, թե ինչու պետք է Հայաստանում ամերիկյան մեքենաները մաքսազերծվեն 30+% ով. Սարգսյան Արագ մոբիլիզացվեք, շարժվեք Երևան՝ «ջարդելու» Նիկոլին․ Զարուհի Փոստանջյան (video) Փոխվարչապետի հետ հանդիպումից թողեցի դուրս եկա․ պռոշյանցի (video) Փարպի գյուղում գարեջուր տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 1-2 պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում, վարորդը հոսպիտալացվել է Սահմանամերձ 3 գյուղերը գազաֆիկացվել են, սակայն բնական գազի բաժանորդներ չկան ​​​​​​​ Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը հաղթեց 11:0 հաշվով Մեղկ ենք․․․ Էս հերոսների սովխոզ ա, էնքան ինվալիդ ունենք, գնալ գալը ո՞նց է լինելու․ պռոշյանցի (video) Պետք է շնորհակալ լինել ոստիկաններին, որ քաշքշում են, կարող էին կրակել. Գագիկ Համբարյանը ծաղրում է Հայաթափված Ստեփանակերտում միջազգային ֆորում է անցկացվում ՌԴ-ում հայտնել են՝ ինչ կանեն Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Էրդողանը 13 հազար դոլարի հայց է ներկայացրել ընդդիմության ղեկավարի դեմ՝ խունտայի հետ համեմատելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 8_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 8_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանանդյանը Ապրիլի 8_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 8_ին` ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am