ՀՀ-ում «քար լռություն» է Ֆոն դեր Լայենի հայտարարության առնչությամբ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․

«Հայաստանում գրեթե «քար լռություն» է Սամարղանդում հնչած հայտարարության առնչությամբ, որ արել է Եվրահանձնաժողովվի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Իսկ հայտարարությունն այն մասին էր, որ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար պետք է «անխոչընդոտ սահմաններ» Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների միջև: Եվ այդ համատեքստում էլ ֆոն դեր Լայենը խոսել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բեկումնային նշանակության մասին:

Հայաստանում լռություն է: Գուցե լռության փոխարեն ձայն ելներ, եթե օրինակ «անխոչընդոտ սահմանների» մասին հայտարարություն հնչեր Ռուսաստանի որեւէ պաշտոնյայի շուրթերից:

Հարցը տվյալ դեպքում Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ, Իրանը կամ որևէ մեկը չեն, հարցը տվյալ դեպքում այն է, որ հնչում է ձևակերպում, որը ըստ էության համահունչ է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի խոսույթին, մասնավորապես ճանապարհների վերաբերյալ:

Նրանց և օրինակ ֆոն Դեր Լայենի պատկերացումները, կամ Բրյուսելի և նրանց պատկերացումները նույնակա՞ն են, թե՞ տարբեր, դետալայի՞ն են տարբեր, թե սկզբունքորեն, սա անորոշ է: Անորոշ է նաև, թե օրինակ ինչպիսի հարաբերակցության մեջ է ճանապարհների վերաբերյալ Երևանից Բաքվին արված առաջարկի բովանդակությունը ԵՄ պատկերացումների հետ: Այդ հարցերը անորոշ են, դետալներ մեզ հայտնի չեն, բայց կրկնեմ՝ հնչել է հայտարարություն, որը համահունչ է Ադրբեջանի և Թուրքիայի խոսույթին ու ձևակերպումներին, առնվազն սկզբունքի իմաստով:

Հետևաբար, դրա վերաբերյալ դիրքորոշումը Հայաստանի համար քաղաքական սկզբունքային հարց է, ըստ այդմ՝ արձագանք է ակնկալում քաղաքական դերակատարներից, թե առաջին հերթին պաշտոնական մակարդակում՝ պետական ինստիտուտներից, կառավարող ուժից, թե քաղաքական մյուս ուժերից:

Ընդ որում, դիրքորոշում, որը ոչ թե զգայական է, կամ այսպես ասած կոնյուկտուրային-նարատիվային, հակա կամ մետ տրամաբանությունների շրջանակում, այլ դիրքորոշում, որը քաղաքական է և պարունակում է որոշակի կոնցեպտուալ արձագանք, Հայաստանի համար ընթացիկ և էքզիստենցիալ ռիսկերը ներառող:

Այստեղ էլ իհարկե Հայաստանի քաղաքական դաշտի հիմնախնդիրներից մեկն այն է, որ այդ դաշտը ձևավորվել և գործում է ըստ էության «արձագանքային», այլ կերպ ասած՝ «պոստիրադարձային» տրամաբանությամբ, չունենալով երկարաժամկետ ռազմավարական պլանավորման ենթարկված օրակարգային «ողնաշար», որի շուրջ էլ կկառուցի իր ընթացիկ գործունեությունը և հաղորդակցությունը թե հանրության, թե արտաքին գործընկերների հետ, այդ թվում հենց նույն Եվրամիության»:

դիտվել է 1093 անգամ
Լրահոս
Մենք շնորհակալ ենք Մարտուն Գրիգորյանին, բայց․․․ Զարուհի Փոստանջյան (video) Սա բռնապետական իշխանություն է, նստացույց ենք անելու, մինչև մեր խնդիրը լուծվի․ Պռոշյանի բնակիչ (video) Չեմ հասկանում՝ ինչու՞ է Փաշինյանն այսքան ցավացնում մեզ․ պռոշյանցի (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանն ու Թուրքիան ատամները բաց սպասում են Իրանի վրա հարձակմանը․ Երվանդ Բոզոյան (video) Շտապօգնության մեքենայի վթարի և դրա հետևանքով բժշկի մահվան առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել X սոցցանցում կոտրել են Չեխիայի վարչապետի օգտահաշիվը. հայտնվել են գրառումներ ռուսների հարձակման մասին Դժվար է չէ՞ Թրամփի թիմին հիմնավորել, թե ինչու պետք է Հայաստանում ամերիկյան մեքենաները մաքսազերծվեն 30+% ով. Սարգսյան Արագ մոբիլիզացվեք, շարժվեք Երևան՝ «ջարդելու» Նիկոլին․ Զարուհի Փոստանջյան (video) Փոխվարչապետի հետ հանդիպումից թողեցի դուրս եկա․ պռոշյանցի (video) Փարպի գյուղում գարեջուր տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 1-2 պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում, վարորդը հոսպիտալացվել է Սահմանամերձ 3 գյուղերը գազաֆիկացվել են, սակայն բնական գազի բաժանորդներ չկան ​​​​​​​ Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը հաղթեց 11:0 հաշվով Մեղկ ենք․․․ Էս հերոսների սովխոզ ա, էնքան ինվալիդ ունենք, գնալ գալը ո՞նց է լինելու․ պռոշյանցի (video) Պետք է շնորհակալ լինել ոստիկաններին, որ քաշքշում են, կարող էին կրակել. Գագիկ Համբարյանը ծաղրում է Հայաթափված Ստեփանակերտում միջազգային ֆորում է անցկացվում ՌԴ-ում հայտնել են՝ ինչ կանեն Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Էրդողանը 13 հազար դոլարի հայց է ներկայացրել ընդդիմության ղեկավարի դեմ՝ խունտայի հետ համեմատելու համար Ինչ է հայտնում Մարտուն Գրիգորյանը IMNA. Վերջին նորությունները JCPOA անդամ երկրների և ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունների վերաբերյալ Էրդողանն Թրամփին խոստովանել է Գաղտնի շտաբը, որտեղ ուկրաինական, ամերիկյան և բրիտանական հրամանատարությունը պլանավորում է գործողություններ ռուսական բանակի դեմ, գտնվում է Գերմանիայում #ՀԻՄԱ․ Փաշինյանին սպասում են Վարդաշեն ՔԿՀ-ում՝ Պավլիկ Մանուկյանի խցում․ Զարուհի Փոստանջյան (video) Ենթադրաբար տաքսու վարորդի տված կոնֆետից երեխայի թունավորման դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել The Economist. Թուրքիան և Իսրայելը դառնում են մահացու մրցակիցներ Սիրիայում. Մերձավոր Արևելքի ամենահզոր երկրներն այնտեղ ցուցադրում են իրենց տարածաշրջանային հավակնությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 8_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 8_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանանդյանը Ապրիլի 8_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 8_ին` ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am