Ինչ է իրենից ներկայացնում ՌԴ մուտք գործող օտարերկրացու թվային հաշիվը. պարզաբանում

Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները կարող են անձնական տվյալները լրացնել ինչպես նախապես՝ ժամանումից 72 ժամ առաջ, այնպես էլ անմիջապես մուտք գործելիս: Այս մասին, ըստ ՍպուտնիկԱրմենիայի՝ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան ԵՏՀ մամուլի ծառայությանը տված մեկնաբանության մեջ՝ պարզաբանելով ՌԴ մուտքի կարգի փոփոխությունները։

Նրա խոսքով՝ օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլը ձևավորվում է նրա դիմումի հիման վրա, որում նշվում են անձնական տվյալները (անուն-ազգանուն, ծննդյան ամսաթիվ, քաղաքացիություն), այցի նպատակը և երկրում մնալը թույլատրող փաստաթղթի տեսակը: Դրան գումարվում են կենսաչափական տվյալները՝ սահմանը հատելիս արված լուսանկարն ու մատնահետքերը։

Եթե քաղաքացին արդեն ունի հաշիվ Ռուսաստանի տվյալների բազաներում, փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է պարզեցված կարգով:

Օմուրբեկովան թվարկել է թվային պրոֆիլի հիմնական առավելությունները․ առաջին` այն թույլ է տալիս արագացնել գրանցումը միգրացիոն մարմիններում, քանի որ տեղեկատվության մի մասն արդեն հասանելի է համակարգում: Երկրորդ` միգրանտն ավելի հեշտ հասանելիություն է ստանում հանրային ծառայություններին՝ հաստատություններ անձամբ այցելելու անհրաժեշտությունը նվազում է։ Բացի այդ, օտարերկրացին ինքը կարող է հետևել իր միգրացիոն կարգավիճակին և ժամանակին թարմացնել անհրաժեշտ փաստաթղթերը։

Եվրասիական հանձնաժողովը զգուշացնում է, որ սկզբնական շրջանում հնարավոր են տեխնիկական խափանումներ, քանի որ համակարգը ներդրման փուլում է և լրամշակման կարիք ունի: Էլեկտրոնային ծառայությունների լիարժեք օգտագործման համար կարող է նաև էլեկտրոնային ստորագրության ձևակերպում պահանջվել:

Հաշվի առնելով, որ ոչ բոլոր միգրանտներն են տիրապետում ռուսերենին, Ռուսաստանում նախատեսվում է պարզեցված ինտերֆեյսերի ներդրում ԵԱՏՄ երկրների լեզուներով, այդ թվում` հայերեն:

Հիշեցնենք, որ ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները սկսել են ուժի մեջ մտնել 2024-ին։ Դեկտեմբերի 1-ից սկսել են կենսաչափական տվյալներ հավաքել առանձին անցակետերում, այդ թվում՝ Մոսկվայի Շերեմետևո, Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում, ինչպես նաև Օրենբուրգի մարզում:

Բարեփոխման հաջորդ փուլը կմեկնարկի հունիսի 30-ին. այդ օրվանից կենսաչափական տվյալների հանձնումը պարտադիր կդառնա սահմանի հատման բոլոր կետերում:

Բացառություն է արվել միայն Բելառուսի քաղաքացիների համար. ԵԱՏՄ մյուս քաղաքացիների վրա տարածվում են նույն պահանջները, ինչ մյուս օտարերկրացիների համար:

168.am

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Պենտագոնը դիտարկում է Արևելյան Եվրոպայից մինչև 10 000 զինվոր դուրս բերելու հնարավորությունը Վիլենի հայտարարության առանցքում հստակ երևում է իշխանական մոտեցման երեք առանցքային շերտերը. Հովասափյան Культурное событие апреля — «Пробуждение природы» в «Евразии» Դատարանը մեղավոր ճանաչեց Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին «Անկանոն, ոչ թիրախային» կրակոցներ են հնչել նաև Գեղարքունիքում և Տավուշում Եթե ՀՀ-ն չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագրով կզբաղվի Ադրբեջանը․ Հասանով Լրատվադաշտում հայտնվել են «ՀՀ ԱԳ նախարարը գիշերը Դուբայում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ» ակնհայտ սուտ վերնագրով հրապարակումներ. ԱԳՆ խոսնակ Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից՝ անհապաղ վերանայել դիրքորոշումը, հրապարակավ հաստատել, որ արցախցիների իրավունքների հարցը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն․ Հայտարարություն ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կլինեն Ստամբուլում․ Պեսկով Միքայել սրբազանը գովել է Քոչարյանի կառավարման տարիները, քննադատել՝ Սերժ Սարգսյանին, ու մի փոթորիկ համացանցում. Ագնեսա Խամոյան Կարծում էի, որ Սերժ Սարգսյանը թույլ չի տա իր ենթականերին անցնել կարմիր գծերը. Գագիկ Ասատրյան Մեծ հավանականությամբ, Ազգային անվտանգության գործակալության տեղեկության արտահոսքի հարցում «խառն» է այն շրջանակների մատը, որոնց համար նախընտրելի է Իրանի հարցում ուժային զարգացումը. Հակոբ Բադալյան Հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ավելի սնանկ դարձավ, երբ Թրամփը էապես կրճատեց արտաքին օգնությունը․ Սուրեն Սարգսյան Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում Ադրբեջանում. BBC «Հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է. Հայտարարություն Սրանք շարքային չինովնիկությանը մի երկու կոպեկ ավելացրել են, իրենց` «պերվի կրուգի» լափաման հանդիսացող սուբսիդիաներն ու «այլ ծախսերը» հանել երկինք, իսկ մնացած երկիրը կարա սովից մեռնի. Դանիելյան Զելենսկին առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ուժերի գործողությունների մասին «Հ1-ը չի անդրադառնում Ռուբեն Վարդանյանին, մյուս գերիներին». Տիգրան Հակոբյանի արձագանքը (video) Սարսափելի զզվանք ու ատելություն․ ի՞նչ է սպասվում ապրիլի 16-ին Գյումրիում Փաշինյանին (video) Մենք շնորհակալ ենք Մարտուն Գրիգորյանին, բայց․․․ Զարուհի Փոստանջյան (video) Սա բռնապետական իշխանություն է, նստացույց ենք անելու, մինչև մեր խնդիրը լուծվի․ Պռոշյանի բնակիչ (video) Չեմ հասկանում՝ ինչու՞ է Փաշինյանն այսքան ցավացնում մեզ․ պռոշյանցի (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանն ու Թուրքիան ատամները բաց սպասում են Իրանի վրա հարձակմանը․ Երվանդ Բոզոյան (video) Շտապօգնության մեքենայի վթարի և դրա հետևանքով բժշկի մահվան առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել X սոցցանցում կոտրել են Չեխիայի վարչապետի օգտահաշիվը. հայտնվել են գրառումներ ռուսների հարձակման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 8_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 8_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանանդյանը Ապրիլի 8_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 8_ին` ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am