ԱՄՆ Սենատը շաբաթ օրը վաղ առավոտյան հավանություն է տվել բյուջեի նախագծին, որն ուղղված է տրիլիոն դոլարներով ավելացնել հարկային արտոնությունները և կտրուկ կրճատել պետական ծախսերը, հայտնում է Reuters-ը։
Օրենսդիր մարմնի ամբողջ գիշեր շարունակված նիստից հետո տեղի ունեցած քվեարկությունը ճանապարհ է բացում մանևրի համար, որը հանրապետականներին թույլ կտա շրջանցել Սենատը և այս տարի ընդունել հարկերի նվազեցման օրինագիծն առանց դեմոկրատների մասնակցության:
Վերլուծաբանների գնահատմամբ, եթե այս միջոցառումն ընդունվի, ապա հաջորդ տասնամյակում դաշնային կառավարության պարտքը կմեծանա մոտ 5,7 տրիլիոն դոլարով:
Սենատի հանրապետականները պնդում են, որ այս միջոցառման արժեքը կազմում է 1,5 տրիլիոն դոլար՝ հայտարարելով, որ գործող հարկային քաղաքականության, որի գործողության ժամկետը լրանում է այս տարվա վերջին, երկարաձգման հետևանքները չպետք է հաշվի առնվեն միջոցառման արժեքի մեջ:
Միջոցառումը նաև նպատակ ունի բարձրացնել դաշնային կառավարության պարտքի վերին սահմանը 5 տրիլիոն դոլարով, ինչը Կոնգրեսը պետք է անի մինչև ամառ, այլապես պարտքի 36,6 տրիլիոն դոլարի դեֆոլտ կառաջանա:
Այն նպատակ ունի մասամբ փոխհատուցել հարկերի նվազեցման ծախսերը, որոնք կհանգեցնեն դեֆիցիտի մեծացմանը:
Իր հերթին դեմոկրատները նախազգուշացրել են, որ հանրապետականների նպատակները կվտանգեն ցածր եկամուտ ունեցող ամերիկացիների համար Medicaid առողջության ապահովագրության ծրագիրը:
Ապրիլի 9-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 9-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 9-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 9-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 8_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 8_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Ապրիլի 8_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանանդյանը
Ապրիլի 8_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Ապրիլի 8_ին` ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը