Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում վիրահատել են, սակայն ամիսներ անց նոր հիվանդություն է ի հայտ եկել. քաղաքացին ահազանգում է
Ապրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ-ռադիոլոգի կողմից Երևանի բնակիչ 44-ամյա Ն․ Ս․-ին կատարվել է սոնոգրաֆիա և ախտորոշվել է «Արգանդի միոմա, էնդոմետրումի պոլիպ, ադենոմիոզ, էնդոցերվիկալ պոլիպ և քրոնիկ ցերվիցիտ» և նույն բաժանմունքում վիրահատել են բուժառուին։
Բբուժառու կինը հայտնել է, որ վիրահատությունից հետո ցավերը չեն դադարել, իսկ մարտի 4-ին ախտորոշվել է «Միզապարկ-հեշտոցային խուղակ՝ 0,9 սմ բացվածքով» և նա, ուսումնասիրելով իր անվամբ առկա բժշկական փաստաթղթերը, հայտնաբերել է, որ փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում իրեն ցուցաբերած բժշկական միջամտության վերաբերյալ որևէ գրառում չի կատարվել, ինչպես նաև բուժառուի կարգավիճակ իրեն չի տրվել և իր անվամբ առկա էպիկրիզում ներառված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր օր․-ի 187 հոդվածի 1-ին մասով և 457 հոդ. 1-ին մասով:
Ապրիլի 9-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 9-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 9-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 9-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 8_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 8_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Ապրիլի 8_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանանդյանը
Ապրիլի 8_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Ապրիլի 8_ին` ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը