Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետի հետ
Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ: Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բելգիան Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ ապաստան է տվել ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, ում սերունդները կազմում են բելգիահայ համայնքի կորիզը: Նախագահը վարչապետ Շառլ Միշելին հայ ժողովրդի գնահատանքն է հայտնել 2015թ. հունիսի 18-ի նրա հայտարարության համար, որին հաջորդեց հուլիսի 23-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որով ամբողջացավ Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Նախագահը շնորհակալություն է հայտնել Բելգիային աջակցության համար և վարչապետ Միշելին հրավիրել է Հայաստան` մասնակցելու 2018թ. հոկտեմբերին կայանալիք գագաթաժողովին։
