2026 թ. հունվարի 1-ից սպորտային նպաստ կտրամադրվի «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը։

Նշվում է, որ «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստումը իրականացվել է կառավարության 2022 թ. հունիսի 30-ի № 985-Ն որոշման համաձայն: Որոշումն այժմ ուժը կորցրած է ճանաչվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ժամանակ 2022-2024 թթ. սպորտային նպաստ է տրամադրվել որոշմամբ սահմանված արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկները նվաճել են 4 մեդալ, այդ թվում՝ 3 արծաթե մեդալ (ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն և հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևերից) և 1 բրոնզե մեդալ հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևից:

«Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար անհրաժեշտ է, ըստ նախագծում բերված արդյունքների, 2026 թ. հունվարից մինչև «Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերի ավարտը՝ 2028 թ. օգոստոս ամիսը, սպորտային նպաստ տրամադրել մարզիկներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Նախագծով սահմանվում է սպորտային նպաստի տրամադրման կարգը, այդ թվում՝ սպորտային նպաստի տրամադրման ժամկետները: Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2026 թ. հունվարի 1-ից:

Ըստ 2024 թ. արդյունքների, մեկ տարվա համար գումարը կազմում է 292 մլն 200 հազար դրամ:

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

դիտվել է 172 անգամ
Լրահոս
«Վահագն Ալեքսանյա՛ն, մամայիդ կիսաշրջազգեստ կհագցնես ու կուղարկես Գյումրի»․ Չոբանյան (video) Ի՞նչ կապ ունի Սամվել Շահրամանյանն ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ (video) «Վախկոտ աղվե՛ս» Բաբայան Սամվել, լավ լսիր ինձ․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՀԻՄԱ․ Շահրամանյանը փակագծեր բացեց․ ի՞նչ են բանակցել ադրբեջանցիների հետ, ի՞նչ է արել Փաշինյանը (video) Ձեր նշած անձը կարող է մայիսի 21-ից հետո գրանցվել որպես Արցախի նախագահի թեկնածու. Շահրամանյանը՝ արցախցի ցուցարարներին Խաչատուր Սուքիասյանի խայտառակ հայտարարությունը մի բան է նշանակում․ Էլինար Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի փաստաբանը հայտնել է նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին «Սադի Գոքորն» էլ լիներ ՀՀ վարչապետը՝ միևնույն է՝ հրավիրելու էին կանգնել Մոսկվայի տրիբունայում. Արտակ Զաքարյան Ապրում եմ 60 քմ-անոց 2 սենյականոց բնակարանում, ասում են՝ բնակվում եմ դղյակներում, դա ճիշտ չէ. Շահրամանյան Սյունիքում ծեծել են 14-ամյա տղայի Ոչ մի նահանջ․ մենք մեր անելիքը լավ գիտենք․ Արտակ Մկրտչյան (video) Դատապարտելի է ՀՀ-ի ու Արցախի բնակավայրերը, սրբավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձը․ Մայր Աթոռ Գյումրիի քաղաքապետարանում վաղը շատ կարևոր բան է սպասվում․ Զարուհի Փոստանջյան (video) Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը ԶՊՄԿ-ն հրավիրում է մասնակցելու սև մետաղի ջարդոնի բաց աճուրդի #ՀԻՄԱ․ «Անհայրենիք շու՛ն, դու սրա տակից ո՞նց ես դուրս գալու»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Գռզո ես, Ալեն ես, թե ինչ երևույթ ես, թքած ունեմ ձեր վրա, ա՛յ փալասներ. զոհվածի մայր «Սամվել Շահրամանյանը տեղը դրեց Սամվել Բաբայանի խառնակիչ կողմնակիցներին» (video) ԱԱԾ նախկին պետն արձագանքել է՝ Խաչատուր Սուքիասյանի աղմկահարույց ելույթին «Աննա Հակոբյանն անցել է սահմանները» (video) Բացի հանրային ճնշումից, մենք որևէ կերպ չենք կարող ազդել ՀՀ կառավարության որոշումների վրա․ Շահրամանյան Նախկին ՀՀԿ-ական տնօրենը կոչ է անում գրանցվել եւ մասնակցել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարքի հանդիպումներին․ Aravot.am Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկել է Ուկրաինայի օգտին Լարված իրավիճակ` Արցախի ներկայացուցչության մոտ Սա է որակով աշխատանքը. Արթուր Չախոյանը` քաղաքապետարանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am