«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը ապրիլի 1-ից դադարեցված է։ Իշխանությունն այս որոշմամբ կարծես նաև քաղաքական խնդիր է լուծում։ Մի կողմից՝ ատելություն է սերմանում արցախահայության նկատմամբ, թե «փողի կռիվ են անում», մյուս կողմից՝ նպաստում նրանց արտերկիր մեկնելուն։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն ընդգծում է՝ «40+10» ծրագրի փակմանը բացասական է վերաբերվում։ «Արցախցիներին տնազրկած իշխանությունը պարտավոր է կեցավայրով ապահովել մարդկանց և լուծել նրանց նվազագույն սոցիալական խնդիրները։ Դա աններելի երևույթ է, մարդու տունը ձեռքից խլել, նվիրել թշնամուն, այնուհետև մի քանի ամիս սոցիալական ծախսերը փոխհատուցել և դրանից հետո ասել՝ այլևս չենք փոխհատուցում։ Եթե անելանելի վիճակ է ստեղծվել, որ չեն կարող փոխհատուցել, իշխանությունը (իհարկե, խոսում եմ պետականամետ իշխանության, ոչ թե սրանց մասին) պետք է սոցիալական բեռը սպասարկի այնքան ժամանակ, մինչև որ մարդկանց կարողանա ապահովել արժանապատիվ աշխատանքով։ Հիմա ո՛չ մեկն է արել, ո՛չ մյուսն է կատարել և սոցիալական ծախսերը կրճատում է։ Սա բացասական որոշում է, անամոթություն և դավաճանություն սեփական ժողովրդի հանդեպ։ Բայց մյուս կողմից դավաճան ենք ասում մի մարդու, որին չի կարելի դավաճան ասել, որովհետև նա թուրքական շահի սպասարկու է, ո՞ւմ է դավաճանել։ Դավաճանել է հայի՞ն, եթե հայ չի, ապա ինչպե՞ս կարող է դավաճանել, եթե թուրքական է կամ թուրք, ապա ի՞նչ է նշանակում դավաճան։ Հետևաբար, իր ազգային շահը շատ լավ էլ առաջ է տանում։ Երկու կարևորագույն նպատակ ենք տեսնում։ Առաջին նպատակը պայմանավորված է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով, որովհետև Հայաստանում պետք է վերջնականապես տեղի ունենա Արցախը մոռացության մատնելու, կարելի է ասել՝ ապամոնտաժման քաղաքականություն։ Ինչպե՞ս սա տեղի կունենա։ Այնպիսի անբարենպաստ պայմանների ստեղծում, որ արցախցին Հայաստանից արտագաղթի: Չկա արցախցի, չկա Արցախի հարց, չկա Արցախի վերադարձման պահանջ։ Մի քանի ամիս հետո լրանում է նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրով սահմանված՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի առաքելության ժամկետը, ամեն ինչ պետք է անի այդ կարճ ժամանակահատվածում, որպեսզի նույնիսկ առաքելության երկարաձգման պահանջ ապագայում չառաջանա, իսկ հետագայում նաև արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցն իսպառ փակեն։ Սա առաջին դրդապատճառն է, սա իմ համոզմունքն է, որ այդ պահանջն է կատարել Նիկոլ Փաշինյանը։ Մի գնդակով փորձում է երկու նապաստակ որսալ։ Երկրորդով ներքաղաքական խնդիր է լուծում։ Նա շատ լավ գիտի, թե այդ թվում՝ իր մանիպուլ յատիվ գործունեության արդյունքում ինչպիսի ատելություն է կուտակվել արցախահայության նկատմամբ, և այս քայլն իրականացնելով՝ փորձում է դիվիդենտներ շահել հակառակ ճամբարից՝ հայաստանաբնակ հայերի վստահության քվեն ստանալ, թե տեսեք՝ ինչ արեց իշխանությունը, այլևս մեր վճարած հարկերը կամ մեր հասանելիք փողն արցախցիներին չի տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Եթե իշխանության տրամաբանության մեջ դիտարկենք հարցը, այդ փողը չի ուղղվում նաև քաղաքացիների նպաստների, թոշակների, աշխատավարձերի բարձրացմանը։ Աշխատավարձերի բարձրացման մեխանիզմ է ընտրվել ատեստավորման գործընթացը, որը ևս շատ վիճելի է համարվում։ Սարգսյանը կարծում է, որ ատեստավորման գործընթացն ընդամենը առաջիկա ընթացիկ ծախսերը հետաձգելու լեգիտիմ հիմք է, այլ հիմք այստեղ գոյություն չունի։ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ներուժ չունի աշխատավարձեր, կենսաթոշակներ կամ սոցիալական նպաստներ բարձրացնելու համար, միևնույն ժամանակ ներուժ չի ստեղծել ապագայում դրանք բարձրացնելու համար։ Հակառակը՝ մսխվել է։

Պետական պարտքը սովորաբար ներգրավում են տնտեսական պոտենցիալն ավելացնելու համար, սրանք պետական պարտքը ներառել են ամբողջ պոտենցիալը մսխելու համար։ Հետևաբար՝ մի կողմից չեն կարող բարձրացնել աշխատավարձերը, բայց մյուս կողմից՝ ակնկալում են վստահության նոր քվե։ Հիմա ի՞նչ պետք է անեն։ Պետք է իմիտացիա ստեղծել՝ հնարավոր է, որ բոլորդ բարձր աշխատավարձ ստանաք, բայց մի պայման կա, պետք է ատեստավորվեք։ Քաջ գիտակցում են, որ չեն կարողանալու ատեստավորել, ատեստավորումն ընդհանրապես անկարելի գործիք է, որովհետև գիտելիքի ստուգումը մանկավարժի կամ զինծառայողի դեպքում չպետք է արվի թեստավորումով։ Դա այլ կերպ է իրականացվում։ Մանկավարժն առաջին հերթին պետք է հայրենասիրություն, մարդասիրություն սերմանի, դասավանդի, հետո դրանից երկրորդի գիտելիքը։ Ուստի, սա ընդամենը լեգիտիմացնում է ծախսը չկատարելը , ուրիշ ոչինչ»,-նշում է մեր զրուցակիցը։ Հունվարի 1-ից պետության «թիրախում» հայտնվեց բիզնեսը։ Մի շարք հարկատեսակների պարագայում ունեցանք դրույքաչափերի բարձրացում։ «Բազմաթիվ ահազանգեր ունենք բիզնես հատվածից, միկրո բիզնեսների փակման դեպքեր կան։ Շատ ոլորտներում տեղի է ունեցել գնաճ, ընդ որում՝ այն տեղի է ունեցել այնպիսի մակարդակում, որ ազդեցություն է թողել ընդհանուր գնաճի վրա։ Օրինակ՝ սննդամթերքի պարագայում ունենք երեք տոկոսանոց գնաճ, եթե ամեն ինչ մանրակրկիտ դասակարգենք, ավելի բարձր գնաճ ենք ունեցել։ Հարկերի դրույքաչափերի բարձրացումը երկու ակնհայտ ազդեցություն է ունեցել այս պահին։ Առաջին ազդեցությունը բիզնեսի փակումն է, երկրորդը՝ գնաճը»,-ասում է Սարգսյանը։

Ինչո՞ւ է Հայաստանի ներկայիս իշխանությունների «թիրախում» հայտնվել իր հայրենիքում ապրող և արարող քաղաքացին։ Կարծես ամեն ինչ անում են, որ նրա կյանքն էլ ավելի բարդացնեն։ Միջին եկամուտ ունեցող քաղաքացու եկամուտներն էլ ավելի նվազեն, իսկ աղքատության շեմին գտնվող կամ աղքատ համարվող քաղաքացին էլ ավելի ծանր դրության մեջ հայտնվի։ «Ունե՞նք համոզմունք, որ իշխանության թիվ մեկ նպատակը պետության ապամոնտաժումն է, եթե այո, ապա մնացած հարցերի պատասխանը շատ հեշտ է գտնել։ Ո՞վ կարող է այդ ապամոնտաժմանը խոչընդոտել, ընդդիմանալ, որ այդ ապամոնտաժումը տեղի չունենա. հասարակությունը, ստեղծող, արարող ժողովուրդը։ Հետևաբար՝ պետք է առաջին հերթին ջարդել ժողովրդի, այնուհետև պետության ողնաշարը, այսինքն՝ հերթականությունը, իրենց նպատակադրման տեսանկյունից, ճիշտ են կատարում։ Սարսափում եմ բիզնեսին կամ հարկատուին հերոսացնելու գաղափարից։ 2018 թվականին բանակին, զինվորին, սպային հերոսացրեցին, այնուհետև անամոթաբար ու թշնամաբար արժեզրկեցին և դասալիք համարեցին։ Դրանից հետո գալիս է արդեն հաջորդ կարևորագույն օղակը, պաշտպանական օղակից անցում են կատարում ստեղծող, թիկունքը պահող, պաշտպանականին սնուցող օղակին՝ բիզնեսին։ Սկզբից հերոսացնում է, դրանից հետո պետք է լինի բիզնեսին մեղադրելու, ապա դրա ապամոնտաժման փուլը։ Պետությունը երկու հիմնասյան վրա է կանգնած՝ տնտեսության և բանակի։ Այլ հիմնասյուն գոյություն չունի։ Շատերը կասեն՝ դիվանագիտություն, կրթություն, առողջապահություն և այլն, դրանք բոլորն ածանցյալ են։ Եթե պետությունը փլուզվեց, ի՞նչ դիվանագիտության կամ կրթության մասին կարող ենք խոսել։ Առաջին հիմնասյունը հաջողվել է ապամոնտաժել, ընդ որում՝ բավականին երկար ժամանակահատված է հարկավոր փլուզածը վերականգնելու, բանակը վերագործարկելու համար։ Երկրորդը դիմադրում է, այստեղ բարդություններ կան, անձնական շահագրգռվածություն գոյություն ունի, բիզնեսը հետապնդում է շահույթի նպատակ։ Այն ապամոնտաժելը շատ ավելի բարդ է լինելու»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 338 անգամ
Լրահոս
Հայ կնոջ ամոթանքը՝ ԱԱԾ շենքի մոտ կանգնած ոստիկաններին․ «Դու՛ք եք Նիկոլին պահում, որովհետև․․․» (video) «Սրբապիղծ Նիկո՛լ, քեզ եմ ասում՝ արա՛, գնա ու էդ կնոջը պատասխան տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պորտուգալիայի վարչապետը խոսել է Ռոնալդուի և Ժեզուսի հետ՝ հավաքականի հետ կապված սկանդալից հետո Հայտարարել է հրաժարականի մասին Օրը ցերեկով թուրքը մեր կնոջ մատները կտրել է․․․ ու՞մ եք մեղավոր սարքում․ Գառնիկ Դանիելյան (video) Դուք ինչքա՞ն երեսպաշտ եք․․․ Անահիտ Ավանեսյանի հայտարարությունը լսեցի՞ք (video) էս պատմական անարդարությունը չե՛նք հանդուրժելու․ չփորձվե՛ք էդ ադրբեջանցուն հանձնել․ ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) «Արսեն Թորոսյա՛ն, վայ թաղեմ քեզ, թոշակի չհասնես…». Նարե Սոսե (video) #ՈՒՂԻՂ․ «Հանցագործին փոխանակել հայ գերիների հետ»․ Բողոքի ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) Ադրբեջանցին ներխուժել է Հայաստան, կրակել 3 երեխայի մոր վրա․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում (video) «Սասու՛ն, նախկինների կզացրած թուրքի հողի վրա գնում, միզում էիր․․․ ասեմ՝ ու՞ր են մեր սահմանները» (video) Զինված ադրբեջանցու ներխուժման օրը Փաշինյանը մի խայտառակ խոսք ասաց․ Ռուզան Ստեփանյան (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի մանրամասներ․ ադրբեջանցուց պաշտպանվելիս հայ կինը կորցրել է 3 մատները (video) Շտապ․ ԱԱԾ պետը 2 օր առաջ տեղյակ էր դիվերսանտի Հայաստանում լինելուց․ ի՞նչ է եղել իրականում․ Նարե Սոսե (video) Պատկերացնու՞մ եք, եթե հատուկ օպերացիայով ներխուժեն Հայաստան․ Աբրահամյանը՝ զինված ադրբեջանցու մասին (video) Նիկոլենք գիտե՞ք՝ ինչ կասեին, եթե հանկարծ ադրբեջանցու կրակոցից այդ կինը ողջ չմնար․ Դավիթ Մկրտչյան (video) Ինչ է իրականում եղել Շաքիում զինված ադրբեջանցու հարձակման ժամանակ․ կարող է՝ նշանի են սպասել․․․ (video) Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը. Ալիև Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ Խաչատրյան Շաքի մտած զինված ադրբեջանցուց բացի մի շատ վտանգավոր բան էլ կա․ Արշակ Զաքարյանը զգուշացնում է (video) «Դուք անցաթուղթ եք տրամադրում ադրբեջանցիներին»․ Դանիելյանը՝ իշխանություններին Թրամփը ներկայացրել է համաշխարհային խաղաղության հասնելու «բաղադրատոմսը» Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ Ավանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am