Նիկոլը կանգնած է նիհիլիստի ճգնաժամի առաջ, որի մեջ արդեն խեղդվում է ամբողջ համակարգը. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախօրեին կառավարության նիստում Նիկոլի պահվածքը, խոսքը և ընդհանուր տոնայնությունը վկայում էին, որ նա դեռ «ՏԻՄ ընտրությունների դոզայի տակ է» և դեռևս չի սթափվել։

Նրա հայտարարությունն այն մասին, թե «այսօր ունենք կադրային ճգնաժամ», հստակ ազդակ է՝ առաջիկայում սպասվում է կադրային ջարդ, համակարգային վերադասավորումներ կամ փոխատեղումներ։

Փաշինյանն արդեն բաց տեքստով ցուցադրում է իր դժգոհությունը սեփական թիմից։ Նա ակնհայտորեն չի ընդունում այն արդյունքները, որոնք գրանցեց այսպես կոչված «ժողովրդավար ու ժողովրդից հարգանք վայելող իշխանությունը»։ Իսկ իրականում, մենք ականատես եղանք ժողովրդի հստակ արձագանքին՝ մերժման և ապտակի տեսքով։

Նիկոլիզմն այսօր այլևս ավելի շատ աղանդ է հիշեցնում, քան քաղաքական հոսանք։ Իսկ երբ նման կառուցվածքի առաջնորդը բախվում է մերժման, նա չի հանդուրժում դա և միշտ հակված է պատժելու։ Կասկած չունեմ, որ ասվածիս հետևանքները երկար չեն սպասեցնի։

ՔՊ-ում վերջին օրերին տեղի ունեցող փակ հանդիպումներն ու վարչության ներսում քննարկումները ցույց են տալիս, որ իշխող ռեժիմի ներսում լուրջ ճգնաժամ է հասունանում։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Նիլոլն ունի չլուծված հարցեր «դրսի» առջև և պարտավոր է ապահովել որոշ խոստումների կատարում, ապա փազլը դառնում է ամբողջական։

Այնպես որ՝ ինչքան էլ ձևական հայտարարություններով փորձի շնորհավորել «ժողովրդավարության հաղթանակը», իրականում Նիկոլը կանգնած է քաղաքական և հոգեբանական խոր ճգնաժամի առաջ՝ դա նիհիլիստի ճգնաժամ է, որի մեջ արդեն խեղդվում է ամբողջ համակարգը»։

 

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարը Լեհաստանը բացահայտում է, թե ինչ է մտածում Թրամփը Իսրայելի պաշտպանության բանակը կսկսի կատաղի մարտեր Գազայի հատվածում Դնեպրոպետրովսկում հարձակում է իրականացվել. շենքում 150 մարդ է եղել ԱՀԿ-ն կանխատեսում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկկողմ առևտրի 80 տոկոս անկում Պենտագոն. ԱՄՆ-ն Եվրոպայում ռազմական ներկայության վերաբերյալ որոշում կկայացնի՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ շփումները Ռուսաստանի չորս շրջանների վրա 19 անօդաչու թռչող սարք են խոցել Թրամփը 90 օրով կասեցրել է որոշ երկրների մաքսատուրքերը Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը ԵՄ անդամ երկրները քվեարկել են ԱՄՆ-ի դեմ առևտրային հակաքայլերի կիրառման առաջարկի օգտին Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին «Թուրքիան, անկասկած, դաշնակից է և բարեկամ». ԱՄՆ պետդեպի խոսնակ Իսրայելը փորձում է արգելափակել F-35-ների վաճառքը Թուրքիային Մի մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր Անդրեի կնոջ գրառումն ստուգվում է ՆԳՆ-ում Հետախուզումների փոխադարձ դադարեցում. Զեյնալիի գործն ու 2007-ի անհայտ համաձայնագիրը ԱՄՆ-ն Պանամայի ջրանցքը կվերցնի չինական ազդեցությունից. Պենտագոն Ազգային խնդիրների լուծման ուղին այս իշխանությունների հեռացումն է. «Միասին» շարժում Միայնակ տարեց կնոջ տուն խուզարկության եկած իրավապահները կոտրել են դուռը․ Մելիքյան Ինչ են քննարկել Լավրովն ու Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա տուժած Reuters. Թրամփը նախատեսում է տուգանել միգրանտներին օրական 998 դոլարով Անդաստիարակ, անկիրթ մարդուն ամենից շատ մատնում է իրենից խելացիներին ու ավագներին դասեր տալու, դիտողություն անելու հակումը «Ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին»․ ԵՄ դիտորդական առաքելություն «Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 10-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 10-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 9-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 9-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 9-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 9-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am