Ադրբեջանը, թիկունքում ունենալով Թուրքիային, ամեն գնով գրավեց Կարսն ու հարակից տարածքները

«Գեղարդ» հիմնադրամ․ Օսմանյան կայսրությունը, պարտվելով Առաջին համաշխարհային պատերազմում, 1918 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով ընդունեց իր անվերապահ կապիտուլյացիայի (անձնատվության) ակտը։ Զինադադարով Թուրքիան հարկադրված էր իր զորքերը դուրս բերել Անդրկովկասում գրավված երկրամասերից։

Զուգահեռաբար թուրքերն այդ երկրամասերում ստեղծում էին «մուսուլմանական հանրապետություններ», որպեսզի այդ տարածքները չմիավորվեին Հայաստանի Հանրապետության հետ։ Այդպիսի միավորներից էր Կարսի մարզի նախկին տարածքում առաջացած Հարավարևմտյան Կովկասի Հարնապետությունը, որը կառավարվում էր Կարսի Մուսուլմանական խորհրդի (Ազգային խորհուրդ՝ Միլլի Շուրա) կողմից[1]։

Թուրքերի հեռանալուց հետո Կարսի մարզի պատկանելիության հարցը մնաց անորոշ։ Մարզի նկատմամբ հավակնություններ ունեին Ռուսաստանը (Ռուսաստանի հարավի Կամավորական բանակը[2]), Վրաստանն ու Ադրբեջանը։

Միևնույն ժամանակ տարածաշրջան մուտք գործած բրիտանական ուժերի աջակցությամբ 1919 թվականի հունվարի 17-18-ը տեղի ունեցած մոսուլմանական պատվիրակների խորհրդաժողովում որոշվեց հռչակել Հարավարևմտյան կովկասյան ժամանակավոր ազգային կառավարություն։ Վերջինիս իշխանությունը պետք է տարածվեր Աջարիայից մինչև պարսկական սահման՝ ներառյալ Նախիջևանը։ Կենտրոնը հայկական Կարս քաղաքն էր։

«Շուրան» բաղկացած էր բացառապես մուսուլմաններից և գտնվում էր թուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ազդեցության ներքո։ Միաժամանակ Կարսի մարզի և հարակից հայկական այլ տարածքների նկատմամբ հավակնություններ սկսեց դրսևորել նաև Ադրբեջանի Հանրապետությունը։ Վերջինս ֆինանսական օգնություն էր ցույց տալիս «Շուրա»-ին և փորձում ուղղորդել նրա գործունեությունը[3]։ Ինչպես նշել է Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը․ «․․․ տեղական թուրքերի ըմբոստութիւնը գալիս և պահպանւում էր ոչ միայն Բագուի ոսկիներով ու գործակալներով, այլև յենւում էր թիւրք հրամանատարութեան վերայ»[4]: Դեռևս 1917 թվականից Կարսում գործում էր կովկասյան թաթարների Մուսավաթ կուսակցության ազդեցության տակ գտնվող Բաքվի թուրք բարեգործական ընկերությունը, որն, ըստ Ստեփան Ղորղանյանի՝ «․․․նախապատրաստական աշխատանքներ էր կատարում Կարսի նահանգում ապագայ Շուրայի համար, և այդպիսով ճանապարհ հարթում դէպի Բագու, դէպի ապագայ Ատրբէյջան և համաիսլամական երազ ․․․»[5]։ «Շուրա»-ի նախագահ Մամեդ բեկ Ալիբեկովը զինում էր թուրքերին և կատարում Բաքվի Մուսավաթ կուսակցության ցուցումները։

«Շուրա»-ի կառավարությունը պահանջեց ճանաչել իր իրավունքները Կարսի, Բաթումի, Ախալցխայի, Ախալքալաքի, Շարուրի և Նախիջևանի նկատմամբ։ Այդ տարածքներում հրահրվեցին և կազմակերպվեցին հակահայկական շարժումներ։ Այդ գործում կարևոր դեր էր խաղում Երևանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը՝ Ալի խան Թեքինսկու գլխավորությամբ, իսկ քարոզչության գործում մեծ դեր ուներ Ադրբեջանի Հանրապետության մամուլը։

1919 թվականի ապրիլի 10-ին բրիտանացի գեներալ Թոմսոնը հրապարակեց հայտարարություն «Հարավարևմտյան Կովկասյան կառավարության» լուծարման մասին՝ նշելով, որ Փարիզի Հաշտության վեհաժողովը պետք է որոշի Կարսի և մյուս վիճելի տարածքների վերջնական կարգավիճակը: 1919 թվականի ապրիլի 12-ին բրիտանացիները ձերբակալեցին Կարսում գործող մուսուլմանական խորհրդարանի և կառավարության անդամներին, որոնց թվում կային 18 եկվոր թուրք խռովարարներ[6]: Ապրիլի 19-ին բրիտանացիներն իշխանությունը փոխանցեցին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանին։ Բրիտանացիներին ապրիլի 23-ին փոխարինեցին հայկական ուժերը: Այսպիսով՝ Կարսը միավորվեց Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն Ադրբեջանը հրաժարվեց ճանաչել այդ միացումը և Ալի խան Թեքինսկուն հրահանգեց․ «Անհապաղ կա՛պ հաստատեցեք Ղարսի կառավարության հետ: Ցո՛ւյց տվեք նրան ամեն տեսակ աջակցություն, իմացե՛ք, թե ինչ կարիքներ ունի, հեռագրեցեք մեզ՝ անհրաժեշտ միջոցներ ձեռք առնելու համար...»։

Ադրբեջանցի պատմաբան Այդին Հաջիևը նշում է, թե իբր Կարսի և Բաթումի մարզերի տարածքում ձևավորվում էր անկախ պետականություն, որն ավելի շատ հակվում էր դեպի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն, քան՝ Թուրքիա[7]։

Ադրբեջանի Հանրապետության կողմից ակտիվ աշխատանք էր տարվում նաև միջազգային ասպարեզում։ 1919 թվականի օգոստոսի 20-ին Փարիզի խաղաղության վեհաժողովին է ներկայացվում բողոքի նոտա՝ Կարսի մարզի, Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի, Սուրմալուի և Երևանի որոշ տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության վերահսկողության սահմանման դեմ։ Ադրբեջանական պատվիրակությունը խորը մտահոգություն է հայտնում, թե ինչպես կարող է ոտնահարվել Կարսի մարզի մուսուլմանների ցանկությունը՝ հանրաքվեի միջոցով միանալու Ադրբեջանին (հետաքրքրական է, որ Ադրբեջանը կտրականապես դեմ էր այդ նույն սկզբունքով Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի խնդրի լուծմանը): 1919 թվականի օգոստոսի 29-ին Ադրբեջանի պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրած հուշագրում և քարտեզում տարածքային հավակնություններով հանդես եկավ։ Դրանց մեջ մտնում էին Բաթումը, Կարսը, Արդահանը, Օլթին, Ախալցխան, Կաղզվանը, Սուրմալուն, Վաղարշապատը, Շարուրը, Նախիջևանը, տարածքներ Երևանի, Ալեքսանդրապոլի և Նոր Բայազետի գավառներից, Վրաստանի հարավային մի շարք շրջաններից: Այս պահանջները հակասում էին Ադրբեջանի անկախության հռչակագրին, ըստ որի՝ Ադրբեջանն ընդգրկում է Հարավային և Արևելյան Այսրկովկասը, իսկ պահանջված տարածքներն այդ երկրամասերի մաս չէին կազում[8]։

1920 թվականի սկզբին Ադրբեջանը շարունակեց հակահայկական քաղաքականությունը հատկապես Կարսի մարզում և Զանգիբասարում, որտեղ տեղի մուսուլմանական բնակչությունը խռովություն բարձրացրեց, որն արագորեն ճնշվեց։ Զարիշատի, Աղբաբայի և Չըլդրի մուսուլմանական բնակչության ներկայացուցիչները Կարսի նահանգի հայկական ղեկավարությանը հավաստիացրին, որ իրենք ցանկանում են հաշտ ապրել հայերի հետ, իսկ խռովությունը հրահրել են Ադրբեջանից եկած քարոզիչները։

Փաստորեն՝ Կարսին տիրելու Ադրբեջանի հավակնությունները ձախողվեցին։ 1920 թվականի աշնանը տեղի ունեցած թուրք-հայկական պատերազմի ընթացքում Կարսը գրավվեց թուրքական զորքերի կողմից։ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի խորհրդաքեմալական, ապա՝ նույն թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով Կարսը վերջնականապես հանձնվեց Թուրքիային։

Ադրբեջան անունով արհեստածին պետության ագրեսիվ նկրտումներն ու հավակնությունները պատահական չէին։ Նրա թիկունքում կանգնած էր Թուրքիան, որը ձգտում էր ամեն գնով Կարսն ու հարակից տարածքները պահել իր ազդեցության ոլորտում։

դիտվել է 337 անգամ
Լրահոս
«Ադրբեջանը պատրաստ է աջակցել ՀԿԹՀ-ի անկախությանը». Ալիև «Անտեր» ու անտնօրեն իմ Էրեբունի․ Yerkir.am 2025-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար Սպասվում է ձյուն Ոստիկան վկան պնդում էր, որ դեպքի վայրում տեսել է ինձ՝ մտածելով, թե մեղադրյալ եմ. Սերգեյ Հարությունյան ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Թրամփը՝ Ալիևին Հրապարակվել է ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասը` Արմեն Տոնոյանը և Արման Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել. Հայարփի Սարգսյան Ինչպես են անցել ՌԴ-ԱՄՆ բանակցությունները․ Դարչիևը մանրամասներ է հայտնել «Կավարտվի աղետով». ԱՄՆ-ում խոսել են Չինաստանի հետ թեժ պատերազմի մասին ՀՀ իշխանությունը փոխանակ օգնի տեղահանված արցախցիներին ամրանալ, ներկայացնում է որպես «թշնամի» Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նախատեսում է առաջիկա օրերին գումարել հատուկ նիստ՝ քննարկելու սահմանադրական փոփոխություններ ՔԿՀ-ներում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են, նախարարը անձամբ պիտի գնար 2024թ.-ին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք «Հունիսի 12-ի» գործով մեղադրյալների նկատմամբ վարչական հսկողությունը կշարունակվի առանց էլեկտրոնային սարքերի կիրառման․ Մելիքյան Իրանի դեսպանությունը հայտնել է Հայաստանի հետ անցկացվող զորավարժության նպատակը Առևտրային պատերազմն այն ծածկն է, որի տակ որոշվում է, թե ինչ ձևով է ավարտվելու ներկայիս համակարգի փլուզումը Իսրայելի ռմբակոծության հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում շուրջ 50 պաղեստինցի է զոհվել 200 միլիոն դրամի մեկ անձից գնում են կատարել. 168.am Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան խորհրդակցությունները, դրանք տևել են 5,5 ժամ ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են Ահազանգ. Սուրբ Աթոռի Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրով միջազգային գիտաժողով Փաստորեն, Փաշինյանի եւ նրա կառավարության տգիտության վերաբերյալ այսօր ձեւավորվեց համազգային կոնսենսուս. Լևոն Զուրաբյան Իրանն սպառնացել է վտարել ԱԷՄԳ տեսուչներին Ադրբեջանում տեղի է ունեցել Իսրայելի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Ինչ է լինելու Բաքվում գտնվող հայերի ճակատագիրը, եթե Հայաստանը հետ կանչի իր հայցերը. Իրավապաշտպանի պարզաբանումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 10-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 10-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 9-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 9-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 9-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 9-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am