Գյումրիում հարցը դեռ լուծված չէ, բայց անգամ իշխանությունների կողմից ցանկացած այլ սցենարի դեպքում արդեն ակնհայտ է, որ «թագավորը մերկ է»․ Հրանտ Միքայելյան

«Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որոշումը, որը ներքաղաքական օրակարգում այս օրերին ամենաքննարկվողն էր, արդեն իրողություն է. «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։

«Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ՝ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։ Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխալված լինեմ,- նշել է Մարտուն Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ այդ վտանգների մասին ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս թեկնածուներին, մասնավորաբար, Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։ Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասկանալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։ Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյունքում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը»։

Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Միքայելյանը ևս կարծում է՝ իշխանություններն, այդուհանդերձ, մտադրություն ունեն օգտագործել Վարդան Ղուկասյանի՝ խոցելի լինելու հանգամանքը։

168․am-ի հետ զրույցում Հրանտ Միքայելյանն ուշադրություն դարձրեց հանգամանքին, որ ընտրություններից հետո իշխանությունները սկսեցին խոսել ընտրությունների և ժողովրդավարության կապի, ապա՝ Վարդան Ղուկասյանին առնչվող քրեական գործի մասին։

«Այսինքն, այստեղ Մարտուն Գրիգորյանն իրավացի է։ Իմ կարծիքով՝ իշխանությունները թույլ տվեցին, որ Վարդան Ղուկասյանը մասնակցի ընտրություններին, որպեսզի հետո ձերբակալեն,- հավելեց քաղաքագետը, ապա անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի՝ «շտապողականության» մասին դիտարկումներին՝ նկատեց,- Ես դրա հետ մասնակիորեն եմ համամիտ, որովհետև բոլորը սկսեցին՝ ո՞ւմ խաղն է խաղում Մարտուն Գրիգորյանը, հիշեցին Սերժ Սարգսյանին և այլն։ Իսկ թե ինչո՞ւ եմ մասնակիորեն համամիտ, որովհետև, ըստ իս, կոնսուլտացիաները պետք է լինեին նախապես։ Բայց, ելնելով այս անառողջ իրավիճակից, որտեղ կա նաև փոխադարձ քննադատություն ընդդիմության շարքերում, որտեղ բավականին արդյունավետ է աշխատում իշխանությունների պառակտման քաղաքականությունը, շատերը գործում են այս կերպ»։

Հրանտ Միքայելյանը, ամեն դեպքում, շեշտեց՝ ընդդիմության միավորումն այլընտրանք չունի այսօր, և հենց այս տեսանկյունից ճիշտ գնահատեց Մարտուն Գրիգորյանի որոշումը։

«Բայց ընդդիմության մեջ բոլորն էլ խնդիր ունեն համագործակցության և միասնական աշխատանքի և, ընդհանրապես, հայ քաղաքական մշակույթում այդ խնդիրը կա»,- նկատեց նա։

Հարցին՝ ո՞վ և ինչպե՞ս կարող է թույլ չտալ, որ Վանաձորի սցենարը չկրկնվի Գյումրիում, վերլուծաբանը պատասխանեց․ «Իշխանություններն ինչ-որ պահի ուզում էին օգտվել ընդդիմության մեջ առկա այս ոչ միանշանակ իրավիճակից և փորձել հակադրել Մարտուն Գրիգորյանին ու Վարդան Ղուկասյանին՝ փորձելով ստեղծել այնպիսի իրավիճակ, որ քաղաքապետ դառնա Մարտուն Գրիգորյանը՝ թշնամացնելով մյուսների հետ։ Եթե պատկերացնում ենք, որ նա դառնում է քաղաքապետ, ինչն արդեն ստեղծում է ուրիշ իրավիճակ․ Մարտուն Գրիգորյանն այդ սադրանքներին չտրվեց, բայց եթե իշխանությունները ձերբակալեն, օրինակ, Վարդան Ղուկասյանին, ապա այդ իրավիճակը կստեղծվի ինքնըստինքյան։ Այսինքն՝ իշխանությունները դեռ խաղում են պառակտման վրա․ իրականում այդքան էլ պարզ վիճակ չէ»։

Հստակեցմանը՝ միայն իշխանություննե՞րն էին փորձում հակադրել երկու թեկնածուներին․ չէ՞ որ կային նաև ընդդիմադիր ինչ-ինչ շրջանակներ ևս, նա արձագանքեց․ «Ընդդիմադիր ինչ-որ շրջանակներ ևս, բայց դա զարմանալի չէ՝ նկատի ունենալով քաղաքական պայքարը»։

Ամեն դեպքում, քաղաքագետը հորդորում է չգերագնահատել Գյումրու ընտրությունները և չսպասել, որ դրանք քաղաքական ազդեցություն կունենան ողջ պետության վրա։

«Գյումրու ընտրությունները միայն մասնակիորեն են եղել քաղաքական․ եթե համեմատենք Երևանի ընտրությունների հետ, դրանք ավելի քաղաքականացված էին։ Մենք այստեղ տեսանք, որ մարդկային գործոնը մեծ դեր խաղաց, ու այդ գործոնն ինքնին նվազեցնում է քաղաքական կոմպոնենտը։

Ու ավելին՝ ես սա ընդդիմության խոշոր հաղթանակ չէի որակի․ գուցե սա կարելի է որակել իշխանության պարտություն, բայց միանշանակ չէ, որ իշխանության պարտությունն ու ընդդիմության հաղթանակը նույն բանն են։

Բացի այդ՝ հարցը դեռ լուծված չէ․ Վանաձորի պատմությունից առաջ նման պատմություններ մենք տեսել ենք Սյունիքում, Փարաքարում, Գեղարքունիքում, Երևանում․․․ Այսինքն՝ իշխանություններն արդեն ձևաչափ են ստեղծել, որ ընտրություններում պարտվելուց հետո տարբեր մանիպուլյացիաներով, դատերով, ոստիկանությամբ ձեռք են բերում համայնքի կառավարումը։

Բայց Գյումրու ընտրություններն առանձնանում են նրանով, որ համայնքը խոշոր էր, կար ինտենսիվ մրցակցություն և բարձր մասնակցություն։ Ու այս պարագայում ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ իշխանությունների վարկանիշն իջնում է, և եթե անգամ նրանք կարողանան Սարիկին դարձնել քաղաքապետ, կամ ուրիշ սցենար կիրառել, բոլորի համար ակնհայտ է դարձել՝ «թագավորը մերկ է»։ Վերջինն այս ընտրությունների միակ խոշոր արդյունքն է»,- մանրամասնեց Հրանտ Միքայելյանը։

168.am

դիտվել է 968 անգամ
Լրահոս
«Ադրբեջանը պատրաստ է աջակցել ՀԿԹՀ-ի անկախությանը». Ալիև «Անտեր» ու անտնօրեն իմ Էրեբունի․ Yerkir.am 2025-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար Սպասվում է ձյուն Ոստիկան վկան պնդում էր, որ դեպքի վայրում տեսել է ինձ՝ մտածելով, թե մեղադրյալ եմ. Սերգեյ Հարությունյան ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Թրամփը՝ Ալիևին Հրապարակվել է ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասը` Արմեն Տոնոյանը և Արման Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել. Հայարփի Սարգսյան Ինչպես են անցել ՌԴ-ԱՄՆ բանակցությունները․ Դարչիևը մանրամասներ է հայտնել «Կավարտվի աղետով». ԱՄՆ-ում խոսել են Չինաստանի հետ թեժ պատերազմի մասին ՀՀ իշխանությունը փոխանակ օգնի տեղահանված արցախցիներին ամրանալ, ներկայացնում է որպես «թշնամի» Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նախատեսում է առաջիկա օրերին գումարել հատուկ նիստ՝ քննարկելու սահմանադրական փոփոխություններ ՔԿՀ-ներում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են, նախարարը անձամբ պիտի գնար 2024թ.-ին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք «Հունիսի 12-ի» գործով մեղադրյալների նկատմամբ վարչական հսկողությունը կշարունակվի առանց էլեկտրոնային սարքերի կիրառման․ Մելիքյան Իրանի դեսպանությունը հայտնել է Հայաստանի հետ անցկացվող զորավարժության նպատակը Առևտրային պատերազմն այն ծածկն է, որի տակ որոշվում է, թե ինչ ձևով է ավարտվելու ներկայիս համակարգի փլուզումը Իսրայելի ռմբակոծության հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում շուրջ 50 պաղեստինցի է զոհվել 200 միլիոն դրամի մեկ անձից գնում են կատարել. 168.am Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան խորհրդակցությունները, դրանք տևել են 5,5 ժամ ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են Ահազանգ. Սուրբ Աթոռի Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրով միջազգային գիտաժողով Փաստորեն, Փաշինյանի եւ նրա կառավարության տգիտության վերաբերյալ այսօր ձեւավորվեց համազգային կոնսենսուս. Լևոն Զուրաբյան Իրանն սպառնացել է վտարել ԱԷՄԳ տեսուչներին Ադրբեջանում տեղի է ունեցել Իսրայելի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Ինչ է լինելու Բաքվում գտնվող հայերի ճակատագիրը, եթե Հայաստանը հետ կանչի իր հայցերը. Իրավապաշտպանի պարզաբանումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 10-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 10-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 9-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 9-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 9-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 9-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am