Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկերներ են․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Այսօր հատուկ հրավերով Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից:

Դեսպանը մասնակցեց ամեն տարի կազմակերպվող՝ Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությանը նվիրված միջոցառմանը, որը մշակութային լինելուց զատ նաև լեզվիմացության յուրատեսակ ստուգատես է դպրոցականների համար։ Դպրոցում պարսկերենը դասավանդվում է որպես երրորդ օտար լեզու, այն սովորում են 5-8-րդ դասարանների աշակերտները։

Դեսպանին դիմավորեցին և միջոցառմանը մասնակից դարձան Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, դպրոցի տնօրենությունը, աշակերտներ։

Դպրոցականները հանդես եկան Հայաստանի և Իրանի մշակույթի, սովորույթների և ազգային տոների մասին պարսկերեն ելույթներով՝ շեշտադրելով երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները։

Միջոցառումն ամփոփող շնորհակալական խոսքում Մեհդի Սոբհանին նշեց, որ ուրախ է տեսնել, թե որքան լավ են տիրապետում հայ աշակերտները պարսկերենին և որքան իրազեկ են Իրանի մշակույթին։ Դեսպանն ընդգծեց, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկերներ են, և Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթում է լավագույնը։

Մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ ամեն տարի դպրոց այցելելու, պարսկերեն ուսումնասիրող աշակերտներին մոտիվացնելու, հայ-իրանական բարեկամական կապերն ամրապնդելու համար։

Հավելենք, որ մայիսին կայանալու է «Հայաստան-Իրան բարեկամական կամուրջ» խորագրով հանրապետական մրցույթ, որին մասնակցելու են նաև Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Իր պատմության ընթացքում ՀՀ ԱԺ ամբիոնին երբեք չի մոտեցել այսպիսի իշխանատենչ ու հոգեխանգարված, գեբելսատեսակ ու հիտլերաոճ, նորակրթված ու ազգակործան նման մի վիժվածք, ինչպիսին սա է «Նախագահ Սարգսյանը խփել է բոլոր դիպուկ մեխերը, որոնցից դեռ շատերն են կախված մնալու՝ ինչպես անցյալի մեխը, այնպես էլ ներկայի ու հատկապես ապագայի». Հովասափյան Լիբանանի նախագահն ասել է, որ «Հեզբոլլահը» կարող է ինտեգրվել բանակին Կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում․ Հայկ Դեմոյան Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին «Նիկոլի կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ոլորտ․ հետևանքը՝ գծապատկերում». Հովհաննես Ավետիսյան Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա «Երբ խոսում է ՀՀ երրորդ նախագահը` բոլորը լսում են նրան… կյանքով ապացուցված եմ Սերժ Սարգսյանի ալֆա տղամարդկային որակները». Նազարյան Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է ՀԱՄԱՍ-ի Շուջայյա գումարտակի հրամանատարին Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը Միութենական պետության ապակայունացման համար Արևմուտքն օգտագործում է լայն զինանոց. ԱՀԾ Միջուկային գործարքի հետ կապված նախկին սխալները չպետք է կրկնվեն. Խամենեի Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին հայտնել է, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրը, բայց չի էլ ռազմականացնի. Tehran Times Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որի քաղաքականությունը հիմնված է բացառապես ազգային շահերի վրա․ Տիգրան Աբրահամյան Կոչ բոլոր նրանց, ովքեր դեմ են ուրացմանը և հիշում են իրենց ինքնության մասին՝ մասնակցեք Ջահերով երթին․ Քրիստինե Վարդանյան Երջանիկ եմ, որ հասել եմ կարիերայիս այս փուլին․ Հենրիխ Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am