Թուրքն ու հայը չենք, ես ներողամիտ մարդ եմ. Վարդան Ղուկասյան

Եթե Աստված կամեցել է, ոչ ոք չի կարող Աստծո կամեցածին դեմ գնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրաառնալով Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, ով համաձայնել էր անհրաժեշտ քվեները տալ իրեն, որ դառնա քաղաքապետ:

«Ես գիտեմ՝ ինչի տակ եմ մտել: Ես ինքս իմ նկատմամբ եմ խիստ, կարիքը չկա, որ ես ինչ-որ մարդկանց ասելով զգաստանամ: Ես ինձանով զգաստ եմ: Կապրենք, կտեսնենք»,-ասաց նա:

Հարցին՝ իր եւ Մարոտւն Գրիգորյանի միջեւ բանակցություններ են եղե՞լ, թե վերջինս միանձնյա որոշել է ապահովել ձեր ընտրությունը, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես կարդացել եմ իր հայտարարությունը, մենք իրար հետ չենք խոսել, և հուսով եմ կխոսենք: Թուրքն ու հայը չենք, ես ներողամիտ մարդ եմ ամեն ինչի մեջ:

Ինքը ճիշտ է արել, կարող է՝ ցավալի է, դժվար է, որովհետեւ շատ դժվար է նմանատիպ հայտարարություն անլը, բայց ես գիտեմ, որ դա իրենց անունի համար են արել: Անունը ավելի բարձր է, քան նյութականը: Ճիշտ քայլ է արել: Թեկուզ իմ նկատմամբ չլիներ, ես կողջունեի անպայման:

Այն, որ իմ եւ իր ընտանիքների հետ կապված մամուլը շատ է ներկայացնում, դա այդպես չէ, ուզում են այդպես ներկայացնել: Ավելի շատ ես քաղաքական եմ տեսնում, քան անձնական խնդիրների հետ կապված, որովհետեւ ես շատ լավ հասկանում եմ, թե դրա բարդությունը որտեղ է կայանում: չեմ ուզում հիմա շատ ընդլայնվել: Կապրենք, կտեսնենք, թե աշխատանքը ոնց է ստացվելու:

Դիտարկմնը, որ արդեն ՔՊ-ից քննադատություններ են հնչում Մարտուն Գրիգորյանի հայտարարության առնչությամբ, նա ասաց. «ՔՊ անդամները հլը իրենց մասին մտածեն, թե իրենց կուսակցության երկարատեւությունը ինչքան կլինի, հետո նոր իմ մասին մտածեն: Ես շատ նախագահներ, վարչապետներ եմ փոխել, թող հանգիստ լինեն: Ես չեմ ուզում իջնել իրենց մակարդակին, անձնական վիրավորանք տալ: Ինքան իրենք ինձ վիրավորեցին, ես ուղղակի պատասխանեցի: Իրենք սկսեցին եւ ես պատասխանել եմ»,-ասաց նա:

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին «Նիկոլի կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ոլորտ․ հետևանքը՝ գծապատկերում». Հովհաննես Ավետիսյան Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա «Երբ խոսում է ՀՀ երրորդ նախագահը` բոլորը լսում են նրան… կյանքով ապացուցված եմ Սերժ Սարգսյանի ալֆա տղամարդկային որակները». Նազարյան Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է ՀԱՄԱՍ-ի Շուջայյա գումարտակի հրամանատարին Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը Միութենական պետության ապակայունացման համար Արևմուտքն օգտագործում է լայն զինանոց. ԱՀԾ Միջուկային գործարքի հետ կապված նախկին սխալները չպետք է կրկնվեն. Խամենեի Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին հայտնել է, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրը, բայց չի էլ ռազմականացնի. Tehran Times Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որի քաղաքականությունը հիմնված է բացառապես ազգային շահերի վրա․ Տիգրան Աբրահամյան Կոչ բոլոր նրանց, ովքեր դեմ են ուրացմանը և հիշում են իրենց ինքնության մասին՝ մասնակցեք Ջահերով երթին․ Քրիստինե Վարդանյան Երջանիկ եմ, որ հասել եմ կարիերայիս այս փուլին․ Հենրիխ Մխիթարյան Պորոշենկոն քննադատել Է Զելենսկուն Փաշինյանը հույսը դրել է ժամանակի ու «պատահական, երջանիկ» հանգամանքների վրա. Սուրեն Սուրենյանց Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին Չինաստանի դեսպանը հայտնել Է՝ Թրամփը «փորձել է փչացնել» Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները Չինարի գյուղի ամուսինները տանը հանկարծամահ են եղել․ նախնական տվյալներով՝ վարունգի թթվից Եմենի հութիները կուժեղացնեն հարվածները ԱՄՆ նավատորմի վրա Չինաստանը և Վիետնամը քննարկում են՝ ինչպես խայտառակել ԱՄՆ-ին. Թրամփ Դատախազությունն ընթացք է տվել արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելու վերաբերյալ հաղորդմանը 23 oր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել Ռուբեն Վարդանյանի առողջության վրա. Փաստաբան Սերժ Սարգսյանի համեմատությունը՝ իշխանազավթներին կենդանական աշխարհի մեկ ներկայացուցչի հետ, ակնհայտորեն մեծ աղմուկ է առաջացրել և զռռացողների և նրանց թոկը պահողների շրջանում. Մարգարիտ Եսայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 14-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 14-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի14_ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 14-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am