ՄԵԾ ՁԿՆԵՐԸ ՄԵԾ ՋՐԵՐՈՒՄ ԵՆ ԼԻՆՈՒՄ... որքան հաշտ ենք եղել` նույնքան էլ խռով

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Ուր որ է 75 տարեկան կդառնամ։ Բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվել` նույնքան էլ ստեղծագործ արվեստագետների հետ։ Արվեստի մարդու համար խիստ կարևոր է էն շրջապատը, որտեղ նա ապրել ու արարել է։ Ես լոռեցի եմ։ Որքան էլ Լոռին չքնաղ է ու չնաշխարհիկ, այնուամենայնիվ ես չէի կարող այն անվանն ու շնորհին արժանանալ, որին հասա Երևան քաղաքում։ ՄԵԾ ՁԿՆԵՐԸ ՄԵԾ ՋՐԵՐՈՒՄ ԵՆ ԼԻՆՈՒՄ։ Կետ ձկան ձագն անգամ իր բնական չափերի չի հասնի, եթե ձգեն, ասենք, Սևանա լիճը։ Առօրյա շփման ընթացքում ինձ համար հատկապես կարևոր է եղել ստեղծագործության ակունքը` Մարդը , բուն ստեղծագործության կրողը։ Էդ առումով , որպես միս ու արյուն գոյություն իմ վրա մեծ ազդեցություն են թողել գեղանկարիչ Սէրեան Խաթլամաջյանն և գրող Արմեն Շեկոյանը։ Սէրեանը տարիքով ինչքան մեծ էր, նույնքան էլ հոգով մանուկ` պարզ ու անարատ։ Նրա միամտությունն ու մանկամտությունը հանճարեղության էր հասնում։Իսկ Արմեն Շեկոյանը որքան պարզ` նույնքան էլ բարդ էր։ Նրա շփման տարածքը մեծ էր, ամենա շարքային բանվորից, բեռնակրից, գողականից, ավտարիտետից սկսած մինչև ամենաանունով, հեղինակավոր արվեստի գործիչը։ Սակայն իրեն մենակ էր զգում։ Թվում էր, թե Արմենը բոլորի ընկերն էր, սակայն ինքը իրեն ոչ ոքու ընկերը չէր համարում։ Նա Երևանի մեջ ապրող, Երևանին ձուլված ամենաերևանցի քաղաքացին էր։ Քայլում էր փողոցներին մերձ, պատերին քսվերելով, շլապկեն թեք քաշած աչքերին, կողքանց զննելով մարդկանց ու աշխարհը և թվում էր , թե դուրս է եկել մարդկանց տեսնելու համար, այնինչ ընդամենը դուրս էր եկել մարդ չտեսնելու համար, ուղղակի փաղչում էր նրանցից։ Ծանոթ տեսնելիս, հատկապես գրողներին, միանգամից արագացնում էր քայլերը, այսինքը թե` շտապ տեղ է գնում, ժամանակ չունի առնչվելու... Բայց իմ հետ ուրիշ էր. օրեր են եղել, որ առավոտից իրիկուն միասին ենք անցկացրել, բայց որքան հաշտ ենք եղել` նույնքան էլ խռով։ Կայրվեիր, եթե շատ մոտենաիր Արմենին, բայց և կպաղեիր նրա բացակայությունից։ Հիմա պաղ եմ, հոգիս ցուրտ է, խռով ու միայնակ առանց Արմենի։ Իհարկե, շատ ընկերներ ունեմ, բայց նրա շարմն ու գրավչությունն ոչ ոք չունի։ Արմեն Շեկոյանը միս ու արյուն հանճարեղ էր, հանճարեղ էր բանավոր խոսքի մեջ` իր անմտածել հումորով, որ ոչ այնքան կատակ էր, որքան կենսակերպ, և անսպասելի բռնկումներով ու հակադարձումներով։ Սակայն որքան էլ կուզեի` իր գրական երկերում այդպես չհասավ բանավոր խոսքի հանճարեղությանը։ Պատճառը՞... Չափից դուրս զգուշավոր էր։ Գրավոր խոսքում ամենայն մանրամասնությամբ չափ ու ձև էր անում, ծանրութեթև` գրի՞, թե՞ չգրի, իսկ բանավոր տիրույթում անզգույշ էր, խոսում էր ինչպես սիրտը կուզեր։ Էդտեղ դատավոր չկար... Բոլորն էին սիրում նրան, նրա պոեզիան, որտեղ իհարկե ծանրութեթևի այնքան էլ առիթներ չուներ, սակայն խիստ հակասական վերաբերմունք կար արձակի նկատմամբ։ Նա ձեռնարկել էր գրել աշխարհի ամենաերկար վեպը` ,,Հայկական ժամանակը,,։ Եվ կգրեր, եթե նրա շնչահատ կյանքը ձեռքից չխլեր գրիչը։ Ես ևս նրա գլխավոր հերոսներից էի, քանզի բարքով և վարքով շատ դեպքերում միանման էինք։ Արմենը իր հեղանակային մտքերը գերադասում էր արտահայտել Ջավախյան անունը կրող կերպարի միջոցով։ Մոտ 15 հատոր գրեց։ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, իր չվերջացող վեպում Արմենը իմ մասին ավելի շատ է գրել, քան ես գրել եմ իմ ամբողջ կյանքում։ Այնուամենայնիվ նա չափածո խոսքի մեջ ավելի հզոր էր։ Դրա համար էլ մի օր ապերախտաբար խորհորդ տվեցի վերջ տալ անվերջանալիին։ Արդյունքում, ավելի քան երկու տարի հետս խռով մնաց։ Հիմա հավերժ խռով է, ինձնից, աշխարհից, բայց միևնույնն է, նրան հիշում ենք, կարոտում...
Կուզեի նաև հումորով հիշել...
_ _. _
Սրճարանում նստած էինք, մի լրագրողուհի Արմենին թե`
֊Արմեն, էդ վեպդ ե՞րբ պիտի պրծնի` էլ մի գրի...
Արմենն էլ թե`
֊Փող են տալիս գրում եմ, դու էլ փող տու` չգրեմ...
_ _ _
Մեր ընկերներից մեկն էր մահացել` Ֆելիքս Հարությունյանը, լուրջ մաթեմատիկոս, շատ հեղինակավոր մարդ։ Գնացել էինք հոգեհանգստին։ Որ դագաղը շենքից դուրս բերին, համակ լռություն էր, բազմաթիվ հայացքներ դեպի աճյունն էին հառված։ Հարգանք, պատիվ և ակնածանք։ Արմենը շրջվեց իմ կողմը։
֊Կուզե՞իր֊ասաց կամացուկ,֊ դագաղի մեջինը դու լինեիր...
Հասկանալի էր, ես էլ, ինքն էլ, բոլոր գրողներն ել փառասեր են լինում, բայց էդ աստիճա՞ն...
_ _ _
Մի օր ժամադրվել էինք տոտո կլուբում։ Արմենը ուշանում էր։ Նստած հեռուստացույց էի նայում։ Թիկունքիցս աննկատ մոտեցել էր։
֊Արա՞,֊ասաց,֊ Էս ինքնուրույն տելեվիզրը ես նայու՞մ...
_ _ _
Դե գիտեք, ես սովորաբար իրականության վրա եմ գրում։ Հաճախ,իմ հերոսներն իմ ընկերներն էին լինում։ Արմենն էլ դա լավ գիտեր։ Ընկերոջս` Վազգեն Խաչիկյանին թոշակառուների գործով նոր էին բռնել։ Արմենը ինձ մոտեցավ ու թե`
֊Արա՞, Էդ սկսել ես թու՞յլ գրել...
Զարմացա։ Ասի.
֊Ես ե՞րբ եմ թույլ գրել...
Ասաց.
֊Առաջ որ գրում էիր` ընկերներդ մեռնում էին, հիմի ընդամենը` բռնվում են...
_ _ _
Ղարաբաղյան շարժման ողջ ընթացքում Արմենի հետ միասին ենք եղել։ Մի միտինգ չէինք բաց թողնում։ Արմենը աչքի էր ընկնում իր սթափ դիտողականությամբ։ Շատերը միտինգներին ներկա էին հորթի հրճվանքով։ Իսկ Արմենը իր սուր մտքով, զգոն հայացքով, երբեմն էլ խորախոհուրդ հեգնանքով։ Էն ժամանակ ոչ ոք չէր գրում։ Թնդանոթները խոսում էին, իսկ գրողները` լռում։ Արմենն էլ չէր գրում, բայց թնդանոթներին հավասար խոսում էր, ես էլ` արտագրում... Էդպես ծնվեց իմ ,,Ղարաբաղից մինչև պեչենու բաղերը,, գիրքը, որտեղ ի շնորհ Արմենի ես տեսնում և գրառում էի նաև շարժման լույսն ու ստվերը։
Այսպես. Օպերայի առջևի հարթակից մի բոցաշունչ երիտասարդ էր պեծկլտում։ Գոռում էր.
֊Երկիր Նաիրի վրա սև ամպեր են կուտակվել...
Նույն պահին ևեթ Արմենը թեքվեց ականջիս։
֊Մեր կազինոյից ա,֊շշնջաց֊ ամեն քայլը 100 դոլարից ա սկսվում...
_ _ _
Էդ օրը Արմենը սաստիկ հերսոտած էր։ Թե ինչ էր իմացել` մի մեռած գրողի հասցեին հո բաներ չէր պատմում, հայհոյում էր` էլ դու սուս։ Ասի.
֊Արմեն, մեռած մարդ ա, բա մեռածի ետևից էթենց կխոսա՞ն...
Ասավ.
֊Հենց մեռածի ետևից պիտի խոսաս...
Ասի`
֊Խի՞ որ...
Ասավ.
֊Որ սաղ են ըլնուն` նեղանում են...
4.4.25թ.

դիտվել է 450 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը հրաժարվել է ստորագրել G7-ի հայտարարությունը, որը դատապարտում է Սումիի հարձակումը Bloomberg. Ռուբլին ավելի շատ ամրապնդվում է, քան համաշխարհային այլ արժույթները դոլարի դիմաց Ֆիցոյի պատասխանը Կալլասի սպառնալիքներին Սպիտակ տուն. Ռուսաստանն ունի այս հակամարտությունը դադարեցնելու շարժառիթ Ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք 50 րոպեում ոչնչացվել է Բրյանսկի շրջանի վրա Զախարովան ԵՄ արգելքը անվանել է եվրոնացիզմ Իր պատմության ընթացքում ՀՀ ԱԺ ամբիոնին երբեք չի մոտեցել այսպիսի իշխանատենչ ու հոգեխանգարված, գեբելսատեսակ ու հիտլերաոճ, նորակրթված ու ազգակործան նման մի վիժվածք, ինչպիսին սա է «Նախագահ Սարգսյանը խփել է բոլոր դիպուկ մեխերը, որոնցից դեռ շատերն են կախված մնալու՝ ինչպես անցյալի մեխը, այնպես էլ ներկայի ու հատկապես ապագայի». Հովասափյան Լիբանանի նախագահն ասել է, որ «Հեզբոլլահը» կարող է ինտեգրվել բանակին Կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում․ Հայկ Դեմոյան Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին «Նիկոլի կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ոլորտ․ հետևանքը՝ գծապատկերում». Հովհաննես Ավետիսյան Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա «Երբ խոսում է ՀՀ երրորդ նախագահը` բոլորը լսում են նրան… կյանքով ապացուցված եմ Սերժ Սարգսյանի ալֆա տղամարդկային որակները». Նազարյան Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է ՀԱՄԱՍ-ի Շուջայյա գումարտակի հրամանատարին Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am