Հուսով եմ՝ Վարդան Ղուկասյանը տեղյակ է, որ իրեն սեփական ուժերով չի հաջողվել ընտրվել Գյումրու քաղաքապետ․ Էդգար Ղազարյան
Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Մարտուն Գրիգորյանից և նրան աջակցող քաղաքական ուժերից հանրային սպասումներն իրականացան։ Այժմ ժամանակն է խոսել Վարդան Ղուկասյանի մասին։ Հուսով եմ նա գիտակցում է այն պատասխանատվությունը, որն ակամայից դրված է իր վրա։ Հուսով եմ, որ նա տեղյակ է, որ իրեն, սեփական ուժերով չի հաջողվել ընտրվել Գյումրու քաղաքապետ։
Դա հնարավոր է դառնում միայն ընդդիմադիր մյուս գործիչների որոշումների արդյունքում։ Դա ենթադրում է հավասարակշռված, զուսպ և համեստ կեցվածք, հարգանք բոլոր մյուս քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ, նրանց հետ խիստ արդյունավետ և կառուցողական հարաբերություններ՝ լսելի դարձնելով նրանց բոլորի ձայնը և առավելագույնս ապահովել նրանց մասնակցությունը համայնքի կյանքին վերաբերող բոլոր խնդիրների լուծման գործում։
Վստահ եմ, որ այդ իրավիճակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բազմաթիվ ավագանու անդամներ կօգտվեն ստեղծված իրավիճակի ընձեռնված հնարավորությունից, ավագանու անդամի մանդատը ստանալուց անմիջապես հետո դուրս կգան այդ կեղտոտ հանցախմբի կազմից ու կձևավորեն առանձին խումբ՝ համագործակցելով պրոհայկական ուժերի հետ՝ ի շահ իրենց համայնքի։
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը
Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը