Բենզալցակայանի պայթյունի օրը Արամը լուրջ այրվածքներ է ստանում եւ ուղղաթիռով տեղափոխվում Սյունիք, հետո՝ Երեւան. Արամի մայրն ու կինը մինչեւ հասնում են Երեւան, Արամն արդեն ողջ չէր. Զոհրաբյան
Այս հրաշք տղան՝ Արամ Ավանեսյանը, Արցախի Ճարտար քաղաքից էր։ 44-օրյա պատերազմին կամավորագրված զինվոր, ով կռվել է իր հայրենիքի համար, Արցախի Պաշտպանության բանակի կողմից շնորհակալագիր ստացել։ Այս մասին գրել է Նաիրա Զոհրաբյանը.
«Հետո արդեն 23-ի սեպտեբերի 19-ի պատերազմին եւս Արամը մասնակցում է ու վիրավորում ստանում։ Արամը գաղթի օրերին, լինելով ոտքից վիրավոր, ինչպես պատմում են ճարտարցիները, բենզին էր հայթայթում, որ իր համաքաղաքացիներին ու հարազատներին հանձնվող Արցախից դուրս հանի։ Բենզալցակայանի պայթյունի օրը Արամը լուրջ այրվածքներ է ստանում եւ Ստեփանակերտի հիվանդանոցից ուղղաթիռով տեղափոխվում Սյունիք, հետո՝ Երեւան։ Արամի մայրն ու կինը մինչեւ հասնում են Երեւան, Արամն արդեն ողջ չէր։
Ինչի՞ եմ էս ամենը գրում։ Որովհետեւ Արամին, ով կռվել է 44-օրյային ու 23-ի սեպտեմբերյան պատերազմում, էդպես էլ որեւէ կարգավիճակ չի տրվել ու Արամի ընտանիքը որեւէ արտոնությունից չի օգտվել ու չի օգտվում։
Ու Արամի ընտանիքի կարգավիճակում բազմաթիվ զոհված զինվորների ընտանիքներ կան, որոնց որեւէ օժանդակություն չի տրվում։ Բենզալցակայանի պայթյունից զոհվածների ծնողները որեւէ պետակած ծրագրից չեն օգտվում եւ դա արդար չի։
Արամի մայրը բոլոր հնարավոր ատյաններ դիմել է՝ զրո արձագանք։
Մեծ սպասումներ, իհարկե, չունեմ, բայց ՊՆ-ում եթե կա որեւէ պաշտոնյա, ով պատասխանատու է էս վիճակի համար, պիտի որ արձագանքի ու Արամ Ավանեսյանի ընտանիքը, ով օգնության կարիք ունի, չպիտի անտեսվի»։
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը
Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը