Հայ գերիների ազատ արձակման պահանջով խնդրագիր՝ ուղղված ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին

Ադրբեջանի կողմից կալանավորված հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելու համար ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը վեց լեզվով գործարկել է մի հարթակ, որի միջոցով հնարավոր է դիմել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ վերջիններիս կոչ անելով ձեռնարկել ԵԱՀԿ-ի իրավասության ներքո գտնվող մեխանիզմներ, որոնք թույլ կտան տեղում մոնիթորինգի ենթարկել դատավարությունների օրինականությունը, հայ գերիների պահման պայմաններն ու նրանց առողջական վիճակը և հանդես գալ համապատասխան քաղաքական դիրքորոշմամբ։ Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

Յուրաքանչյուր օր կարևոր է մեր գերիների կյանքի համար: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների խախտումներն ու ազատ արձակելու անօրինական կերպով կալանավորված բոլոր բանտարկյալներին:

Խնդրում ենք ստորագրել այս խնդրագիրն ու օժանդակել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակմանը:

Խնդրագիրը կարելի է ստորագրել հետևյալ հղմամբ։

Ստորև ներկայացնում ենք խնդրագրի ամբողջական տեքստը։

«Ձերդ Գերազանցություն,

Քաղաքական ընդդիմադիրների, անկախ և արտասահմանյան լրատվամիջոցների իրավունքների ու ազատությունների աճող ճնշման, ինչպես նաև Ադրբեջանում միջազգային ու մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների պայմաններում, ԵԱՀԿ մասնակից երկրները, որոնք հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ, այլևս չեն կարող անգործություն ցուցաբերել։

Միավորված ազգերի կազմակերպության մի շարք կառույցներ, տարբեր երկրների ու միջազգային կառույցների խորհրդարանական մարմիններ և Եվրոպական խորհրդարանը տասնյակ բանաձևերով կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Հատկապես անհապաղ անհրաժեշտություն կա ստեղծելու փորձագետների հանձնաժողով՝ ուսումնասիրելու և զեկուցելու այն մտահոգությունների մասին, որոնք գնահատվել են որպես ԵԱՀԿ-ի մարդկային հարթության (Human Dimension) հանձնառությունների կոպիտ խախտումներ Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Առաջնային ուշադրություն պետք է դարձնել քաղաքական ընդդիմադիրների և քաղբանտարկյալների ձերբակալման, կալանավորման և դատավարության պայմաններին, ինչպես նաև այն գործելակերպին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հայազգի կալանավորներին։ Ադրբեջանական գործողությունները ատելության և ռասայական խտրականության ակնհայտ դրսևորումներ են։

ԵԱՀԿ համապատասխան առաքելությունը պետք է գնահատի Ադրբեջանի դատաիրավական գործողությունները հաշվի առնելով այդ պետության, որպես ԵԱՀԿ անդամ, հանձնառությունները։

Այս նպատակով մենք դիմում ենք Ձերդ գերազանցությանը, որպեսզի վճռական քայլեր ձեռնարկեք՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի, Մարդկային հարթության հանձնախմբի (Human Dimension Committee) և ԵԱՀԿ մասնակից պետությունների աջակցությամբ, 1991 թ․ Մոսկվայի փաստաթղի 12-րդ կետով սահմանված գործիքակազմի՝ Մոսկվայի մեխանիզմի կիրառման համար, ինչն արդեն իսկ արվել է ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ, ինչպես նաև Բելառուսում»։

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Իր պատմության ընթացքում ՀՀ ԱԺ ամբիոնին երբեք չի մոտեցել այսպիսի իշխանատենչ ու հոգեխանգարված, գեբելսատեսակ ու հիտլերաոճ, նորակրթված ու ազգակործան նման մի վիժվածք, ինչպիսին սա է «Նախագահ Սարգսյանը խփել է բոլոր դիպուկ մեխերը, որոնցից դեռ շատերն են կախված մնալու՝ ինչպես անցյալի մեխը, այնպես էլ ներկայի ու հատկապես ապագայի». Հովասափյան Լիբանանի նախագահն ասել է, որ «Հեզբոլլահը» կարող է ինտեգրվել բանակին Կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում․ Հայկ Դեմոյան Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին «Նիկոլի կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ոլորտ․ հետևանքը՝ գծապատկերում». Հովհաննես Ավետիսյան Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա «Երբ խոսում է ՀՀ երրորդ նախագահը` բոլորը լսում են նրան… կյանքով ապացուցված եմ Սերժ Սարգսյանի ալֆա տղամարդկային որակները». Նազարյան Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է ՀԱՄԱՍ-ի Շուջայյա գումարտակի հրամանատարին Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը Միութենական պետության ապակայունացման համար Արևմուտքն օգտագործում է լայն զինանոց. ԱՀԾ Միջուկային գործարքի հետ կապված նախկին սխալները չպետք է կրկնվեն. Խամենեի Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին հայտնել է, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրը, բայց չի էլ ռազմականացնի. Tehran Times Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որի քաղաքականությունը հիմնված է բացառապես ազգային շահերի վրա․ Տիգրան Աբրահամյան Կոչ բոլոր նրանց, ովքեր դեմ են ուրացմանը և հիշում են իրենց ինքնության մասին՝ մասնակցեք Ջահերով երթին․ Քրիստինե Վարդանյան Երջանիկ եմ, որ հասել եմ կարիերայիս այս փուլին․ Հենրիխ Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am