Ճիշտը սա էր. եթե սանձարձակ բաներ անեն, օրենքը շեղեն՝ ամբողջ ժողովուրդը ոտքի է կանգնելու. Վարդան Ղուկասյան

Քիչ առաջ «Մեր քաղաք»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կայացրել է որոշում, որն իր քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար է մտածել ու մեծ դժվարությամբ է եկել դրան։

«Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ՝ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է՝ քրեական գործերով պայմանավորված։

Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե՞ ոչ՝ տա Աստված, որ սխալված լինեմ։

Եվ այսպես, «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության»,- ասել է Մարտուն Գրիգորյանը։

168.am-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանն ասաց, որ Մարտուն Գրիգորյանի որոշման մասին տեղեկացել է նրա հրապարակած ֆեյսբուքյան գրառումից։

Հարցին՝ իր համար սպասելի՞ էր Մարտուն Գրիգորյանի ընդունած այս որոշումը, Վարդան Ղուկասյանը պատասխանեց.

«Այո, ինչո՞ւ ոչ, սպասում էի, որովհետև ընդհանուր առմամբ ճիշտը սա էր։ Ով ճշմարտության հետևից գնում է, այսպես պետք է անի, ես լինեի, ես էլ կանեի։ Ամեն մարդ պետք է իր խոսքի տերը լինի, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու. ես դրան սպասում էի, այդքան բան»։

Մեր հաջորդ հարցին, թե արդյոք մտավախություններ չունի՞, որ իշխանությունները կսկսեն իր դեմ ճնշումներ բանեցնել, որի արդյունքում կիրականացնեն Վանաձորի սցենարը, Վարդան Ղուկասյանը պատասխանեց.

«Մտավախություններ չունեմ, որովհետև ես նման բան չեմ արել։ Իսկ եթե սանձարձակ բաներ անեն, օրենքը շեղեն ու ինչ-որ վատ բան անեն, ապա ամբողջ ժողովուրդը ոտքի է կանգնելու, ու այն, ինչ այսօր տեղի է ունենում Թուրքիայում, Հայաստանում էլ կլինի։ Ես դա խոսք եմ տալիս։

Փառք տիրոջը, տրամադրությունս նույնն է, որովհետև գիտեմ, թե ինչ դժվար լծի տակ եմ մտնում, պատասխանատու։ Ինքս գիտեմ՝ ուր եմ գնում, աշխատել եմ, իմ ասած խոսքերի ծանրությունը գիտեմ»։

Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 31-ին կայացած ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքական որևէ ուժի չհաջողվեց միանձնյա ձևավորել իշխանություն, անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ։

Նրանք են՝ ՔՊ՝ Սարիկ Մինասյան, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ Վարդան Ղուկասյան, «Մեր քաղաքը» դաշինք՝ Մարտուն Գրիգորյան, «Իմ հզոր համայնք»՝ Ռուբեն Մխիթարյան, «Մայր Հայաստան»՝ Կարեն Սիմոնյան։

Հիշեցնենք նաև, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ հոկտեմբերին «Բալասանյան» դաշինքի բոլոր անդամները վայր դրեցին իրենց մանդատները։

«Բալասանյան» դաշինքն այս որոշումն ընդունել էր դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով։

168.am

դիտվել է 370 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը չեղարկում է պատժամիջոցները Թրամփի վարչակազմը պառակտվել է. NYT ԱՄՆ-ը հրաժարվել է ստորագրել G7-ի հայտարարությունը, որը դատապարտում է Սումիի հարձակումը Bloomberg. Ռուբլին ավելի շատ ամրապնդվում է, քան համաշխարհային այլ արժույթները դոլարի դիմաց Ֆիցոյի պատասխանը Կալլասի սպառնալիքներին Սպիտակ տուն. Ռուսաստանն ունի այս հակամարտությունը դադարեցնելու շարժառիթ Ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք 50 րոպեում ոչնչացվել է Բրյանսկի շրջանի վրա Զախարովան ԵՄ արգելքը անվանել է եվրոնացիզմ Իր պատմության ընթացքում ՀՀ ԱԺ ամբիոնին երբեք չի մոտեցել այսպիսի իշխանատենչ ու հոգեխանգարված, գեբելսատեսակ ու հիտլերաոճ, նորակրթված ու ազգակործան նման մի վիժվածք, ինչպիսին սա է «Նախագահ Սարգսյանը խփել է բոլոր դիպուկ մեխերը, որոնցից դեռ շատերն են կախված մնալու՝ ինչպես անցյալի մեխը, այնպես էլ ներկայի ու հատկապես ապագայի». Հովասափյան Լիբանանի նախագահն ասել է, որ «Հեզբոլլահը» կարող է ինտեգրվել բանակին Կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում․ Հայկ Դեմոյան Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին «Նիկոլի կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ոլորտ․ հետևանքը՝ գծապատկերում». Հովհաննես Ավետիսյան Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա «Երբ խոսում է ՀՀ երրորդ նախագահը` բոլորը լսում են նրան… կյանքով ապացուցված եմ Սերժ Սարգսյանի ալֆա տղամարդկային որակները». Նազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am