Հոլիվուդյան աստղ Ջո Մանգանիելոն կրկին խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի ու Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВнокласснРСвЂВВВВРєРСвЂВВВВ
- Viber
Դերասան եւ ռեժիսոր Ջո Մանգանիելոն միացել է Կոնգրեսի անդամներին՝ որպես Կոնգրեսի Հայոց ցեղասպանության հիշատակի ամենամյա միջոցառման գլխավոր բանախոս, գրում է Armenian Assembly-ն։
«Հուզիչ հարգանքի տուրք մատուցելով իր մեծ տատիկին, ով Հայոց ցեղասպանության ականատեսներից էր՝ նա չորեքշաբթի օրը՝ Capitol Hill-ի լեցուն դահլիճում հանդես է եկել հզոր եւ հուզիչ ելույթով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Մեկ այլ հրապարակման մեջ նշվում է, որ Ջո Մանգանիելոն, Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին եւ Կոնգրեսի հետ հարաբերությունների տնօրեն Մարիամ Խալոյանը հանդիպել են Սենատում փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերին՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից պատանդ պահվող հայ գերիների վիճակը եւ ԱՄՆ-ի գործողությունների հրատապ անհրաժեշտությունը։