Առանձնապես խոշոր չափերի բնական գազի հափշտակության դեպքեր. կասկածյալը նախկին պատգամավոր «Նովո»-ի տղան է
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության ծառայողների հետ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 5/1 հասցեում գտնվող գազալցակայանում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Խուզարկության շրջանակներում հիմնավորվել է, որ գազալցակայանի սեփականատեր 43-ամյա Արտակ Գ․-ն հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող բնական գազ և առանց համապատասխան թույլտվության՝ իրականացրել է դրա վաճառքը, խուսափելով նաև հարկային պարտավորություններից:
Դեպքի փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:
Կայքի տեղեկություններով՝ Արտակ Գ․-ն ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ, Նահապետ Գևորգյանի, որդին է։
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը
Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը