Նիկոլիզմն այսօր այլևս ավելի շատ աղանդ է հիշեցնում, քան քաղաքական հոսանք. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նախօրեին կառավարության նիստում Նիկոլի պահվածքը, խոսքը և ընդհանուր տոնայնությունը վկայում էին, որ նա դեռ «ՏԻՄ ընտրությունների դոզայի տակ է» և դեռևս չի սթափվել։ Նրա հայտարարությունն այն մասին, թե «այսօր ունենք կադրային ճգնաժամ», հստակ ազդակ է՝ առաջիկայում սպասվում է կադրային ջարդ, համակարգային վերադասավորումներ կամ փոխատեղումներ։


Փաշինյանն արդեն բաց տեքստով ցուցադրում է իր դժգոհություն սեփական թիմից։ Նա ակնհայտորեն չի ընդունում այն արդյունքները, որոնք գրանցեց այսպես կոչված «ժողովրդավար ու ժողովրդից հարգանք վայելող իշխանությունը»։ Իսկ իրականում, մենք ականատես եղանք ժողովրդի հստակ արձագանքին՝ մերժման և ապտակի տեսքով։

Նիկոլիզմն այսօր այլևս ավելի շատ աղանդ է հիշեցնում, քան քաղաքական հոսանք։ Իսկ երբ նման կառուցվածքի առաջնորդը բախվում է մերժման, նա չի հանդուրժում դա և միշտ հակված է պատժելու։ Կասկած չունեմ, որ ասվածիս հետևանքները երկար չեն սպասեցնի։

ՔՊ-ում վերջին օրերին տեղի ունեցող փակ հանդիպումներն ու վարչության ներսում քննարկումները ցույց են տալիս, որ իշխող ռեժիմի ներսում լուրջ ճգնաժամ է հասունանում։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Նիլոլն ունի չլուծված հարցեր «դրսի» առջև և պարտավոր է ապահովել որոշ խոստումների կատարում, ապա փազլը դառնում է ամբողջական։

Այնպես որ՝ ինչքան էլ ձևական հայտարարություններով փորձի շնորհավորել «ժողովրդավարության հաղթանակը», իրականում Նիկոլը կանգնած է քաղաքական և հոգեբանական խոր ճգնաժամի առաջ՝ դա նիհիլիստի ճգնաժամ է, որի մեջ արդեն խեղդվում է ամբողջ համակարգը »։

 

դիտվել է 154 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը չեղարկում է պատժամիջոցները Թրամփի վարչակազմը պառակտվել է. NYT ԱՄՆ-ը հրաժարվել է ստորագրել G7-ի հայտարարությունը, որը դատապարտում է Սումիի հարձակումը Bloomberg. Ռուբլին ավելի շատ ամրապնդվում է, քան համաշխարհային այլ արժույթները դոլարի դիմաց Ֆիցոյի պատասխանը Կալլասի սպառնալիքներին Սպիտակ տուն. Ռուսաստանն ունի այս հակամարտությունը դադարեցնելու շարժառիթ Ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք 50 րոպեում ոչնչացվել է Բրյանսկի շրջանի վրա Զախարովան ԵՄ արգելքը անվանել է եվրոնացիզմ Իր պատմության ընթացքում ՀՀ ԱԺ ամբիոնին երբեք չի մոտեցել այսպիսի իշխանատենչ ու հոգեխանգարված, գեբելսատեսակ ու հիտլերաոճ, նորակրթված ու ազգակործան նման մի վիժվածք, ինչպիսին սա է «Նախագահ Սարգսյանը խփել է բոլոր դիպուկ մեխերը, որոնցից դեռ շատերն են կախված մնալու՝ ինչպես անցյալի մեխը, այնպես էլ ներկայի ու հատկապես ապագայի». Հովասափյան Լիբանանի նախագահն ասել է, որ «Հեզբոլլահը» կարող է ինտեգրվել բանակին Կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում․ Հայկ Դեմոյան Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին «Նիկոլի կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ոլորտ․ հետևանքը՝ գծապատկերում». Հովհաննես Ավետիսյան Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա «Երբ խոսում է ՀՀ երրորդ նախագահը` բոլորը լսում են նրան… կյանքով ապացուցված եմ Սերժ Սարգսյանի ալֆա տղամարդկային որակները». Նազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am