Ադրբեջանը չի կարող պահանջել, որ Հայաստանը թաղի անցյալը. Վարդան Օսկանյան

Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկա փուլում Բաքուն պահանջում է, որ Երևանը ընդունի նոր սահմանադրություն, որտեղ բացառված կլինի ցանկացած ձևակերպում, որը կարող է մեկնաբանվել որպես հավակնություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայաստանի՝ ինքն իրեն հարգող որևէ կառավարության պատասխանը պետք է պարզ և հստակ լիներ՝ «դա ձեր գործը չէ»:

 Սակայն, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բավարարել Բաքվի պահանջը, ապա փոխադարձության ոգով Հայաստանը նույնպես պետք է պահանջի Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն: Ահա թե ինչու. Ադրբեջանի պահանջի ներքո թաքնված հակասություն կա իր իսկ Սահմանադրության շրջանակում, որն արժե ուսումնասիրել ոչ միայն իրավական անհամապատասխանության, այլև դրա ստեղծած ապակայունացնող և հնարավոր տարածքային պահանջների նախադեպի համար:

Եթե Ադրբեջանն իսկապես պատրաստակամ է կառուցել ապագա՝ հիմնված ներկա իրականության ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ապա այն պետք է առերեսվի նաև իր իսկ հիմնարար իրավական տեքստերում ամրագրված խնդրահարույց ժառանգությանը:

Ադրբեջանի 1991 թվականի Պետական անկախության մասին սահմանադրական ակտը պարզ ինքնիշխանության հռչակագրից անդին է: Այն ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունը հստակ դիրքավորում է որպես 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավական և քաղաքական ժառանգորդ՝ մերժելով խորհրդային քաղաքական և իրավական կարգի ամբողջականությունը: Այն պնդում է, որ Խորհրդային Միության կողմից Բաքվում իշխանության հաստատումը անօրինական բռնակցում էր, և մերժում է բոլոր պայմանագրերն ու խորհրդային ներքին օրենքները, որոնք հետևել են դրան: Այսպիսով, Ադրբեջանը խորհրդանշական և իրավական առումով իրեն անջատում է խորհրդային ժամանակաշրջանից, այդ թվում՝ հենց խորհրդային իրավական ակտերից, որոնք 1921 թվականին Լեռնային Ղարաբաղը փոխանցեցին Ադրբեջանական ԽՍՀ-ին:

Սա սահմանադրական աննկատ մնացորդ չէ: Ադրբեջանի կառավարությունը բազմիցս վերահաստատել է այս իրավահաջորդությունը, հատկապես՝ 2008-2009 թվականներին առաջին հանրապետության 90-ամյակի ազգային տոնակատարությունների ժամանակ: Ուղերձը պարզ էր. Ադրբեջանը պարզապես հետխորհրդային պետություն չէ, այլ մինչև Խորհրդային Միությունը գոյություն ունեցած պետության նոր մարմնավորումը: Պատմական այս դիրքորոշումը, սակայն, գալիս է անհարմար ճշմարտության հետ:

1918-1920 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանները հստակ սահմանված չէին: Առաջին հանրապետությունները ներգրավված էին մի շարք տարածքների շուրջ զինված հակամարտություններում, որոնցից առանցքային էր Լեռնային Ղարաբաղը: Այս ժամանակաշրջանում այս տարածքների նկատմամբ վերահսկողությունը հեղհեղուկ էր և հաճախ որոշվում էր ռազմական ուժով, դիվանագիտությամբ կամ արտաքին միջամտությամբ: Հետևաբար, այսօր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պահանջ ներկայացնելը՝ վկայակոչելով 1918-1920 թվականների հանրապետության ժառանգությունը, նշանակում է ընդունել վիճարկվող և անորոշ տարածքային կարգավորումների դարաշրջանը:

Ադրբեջանը չի կարող այս երկուսը համադրել։ Չի կարող մերժել խորհրդային իրավակարգը և միաժամանակ, հիմնվելով խորհրդային ժամանակաշրջանի որոշումների վրա, հիմնավորել իր տարածքային պահանջները: 1921 թվականի խորհրդային Կովկասյան Բյուրոյի որոշումը, որը Լեռնային Ղարաբաղը դրեց Խորհրդային Ադրբեջանի իրավասության ներքո, խորհրդային քաղաքական գործողություն էր: Անվավեր ճանաչելով խորհրդային իրավական և վարչական բոլոր որոշումները, Ադրբեջանը անվավեր է ճանաչում նաև այս փոխանցումը:

Իրավական տրամաբանությունը, որը այն կիրառում է ԽՍՀՄ-ի ձևավորման օրինականությունը հերքելու համար, պետք է կիրառվի նաև ԽՍՀՄ-ի կողմից ներքին սահմանների վերաբերյալ կայացված որոշումների նկատմամբ, եթե, իհարկե, այն իր սեփական օգուտի համար չի ընտրում խորհրդային օրենքի խտրական վերականգնումը՝ խարխլելով իր իսկ սահմանադրական կարգի ներադաշնակությունը:

Այս անհամապատասխանությունն ավելի ակնհայտ է դառնում Բաքվի այն պահանջների համատեքստում, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ երաշխավորելու, որ դա տարածքային պահանջ չի ենթադրում: Եթե Հայաստանից ակնկալվում է բացառել Ադրբեջանի սահմանների ճանաչման վերաբերյալ որևէ երկիմաստություն, ապա Ադրբեջանը պետք է ցուցաբերի նույնական պատրաստակամություն՝ երաշխավորելու, որ իր սեփական Սահմանադրությունն այլևս չհիմնվի այնպիսի իրավական ինքնության վրա, որը նախորդում և հակասում է այդ նույն սահմաններին: Սահմանադրական կարգը, որը մի կողմից հաստատում է անորոշ սահմաններով հանրապետության ժառանգականությունը, մյուս կողմից՝ ժխտում ժամանակակից սահմանները հաստատած իրավական կառուցվածքը, չի կարող անշեղ հստակություն և վերջնականություն պահանջել իր հարևաններից:

Եթե Ադրբեջանը իսկապես ցանկանում է փակել մեկդարյա հակամարտության էջը և տևական խաղաղություն կառուցել Հարավային Կովկասում, ապա նախ պետք է ներս նայի և համոզվի, որ իր սեփական սահմանադրական պատումը չի հավերժացնում իռեդենտիստական անորոշությունը: Դա կպահանջի Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման վերականգնման սահմանադրական հնարավորություն, գրավված հայկական տարածքների վերադարձ և Հայաստանի դեմ տարածքային որևէ պահանջից պաշտոնապես հրաժարում:

Ադրբեջանը չի կարող պահանջել, որ Հայաստանը թաղի անցյալը՝ միաժամանակ կառչելով պատմության այնպիսի տարբերակից, որը խարխլում է ժամանակակից միջազգային իրավունքի հիմքերը և բաց է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային ոտնձքությունների սահմանադրական հնարավորությունը:

Վարդան Օսկանյան

դիտվել է 91 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը չեղարկում է պատժամիջոցները Թրամփի վարչակազմը պառակտվել է. NYT ԱՄՆ-ը հրաժարվել է ստորագրել G7-ի հայտարարությունը, որը դատապարտում է Սումիի հարձակումը Bloomberg. Ռուբլին ավելի շատ ամրապնդվում է, քան համաշխարհային այլ արժույթները դոլարի դիմաց Ֆիցոյի պատասխանը Կալլասի սպառնալիքներին Սպիտակ տուն. Ռուսաստանն ունի այս հակամարտությունը դադարեցնելու շարժառիթ Ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք 50 րոպեում ոչնչացվել է Բրյանսկի շրջանի վրա Զախարովան ԵՄ արգելքը անվանել է եվրոնացիզմ Իր պատմության ընթացքում ՀՀ ԱԺ ամբիոնին երբեք չի մոտեցել այսպիսի իշխանատենչ ու հոգեխանգարված, գեբելսատեսակ ու հիտլերաոճ, նորակրթված ու ազգակործան նման մի վիժվածք, ինչպիսին սա է «Նախագահ Սարգսյանը խփել է բոլոր դիպուկ մեխերը, որոնցից դեռ շատերն են կախված մնալու՝ ինչպես անցյալի մեխը, այնպես էլ ներկայի ու հատկապես ապագայի». Հովասափյան Լիբանանի նախագահն ասել է, որ «Հեզբոլլահը» կարող է ինտեգրվել բանակին Կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում․ Հայկ Դեմոյան Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին «Նիկոլի կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ոլորտ․ հետևանքը՝ գծապատկերում». Հովհաննես Ավետիսյան Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա «Երբ խոսում է ՀՀ երրորդ նախագահը` բոլորը լսում են նրան… կյանքով ապացուցված եմ Սերժ Սարգսյանի ալֆա տղամարդկային որակները». Նազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am