«Իսրայելն ապակայունացնում է տարածաշրջանը». Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները և արձագանքել տարածաշրջանում այդ երկրի կողմից իրականացվող գործողություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


Հայտարարության մեջ ընդգծվել է, որ դրանք չեն կարող քողարկել Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող «ցեղասպանությունը», Պաղեստինի ժողովրդի դեմ մղվող լայնածավալ պատերազմը, Արևմտյան ափի բռնազավթման քաղաքականությունը, ինչպես նաև Սիրիայի և Լիբանանի դեմ հարձակումների ընդլայնվող բնույթը։

Հայտարարությամբ Իսրայելի կառավարությունը մեղադրվել է «արմատական և ռասիստական» քաղաքականություն վարելու մեջ: Շեշտվել է, որ այդ քաղաքականությունը սպառնում է ոչ միայն տարածաշրջանի անվտանգությանը, այլև ուղղակիորեն խարխլում է խաղաղության հաստատման ջանքերը:

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Իսրայելը դարձել է տարածաշրջանի անվտանգության գլխավոր սպառնալիքը՝ իր տարածողական քաղաքականությամբ խաթարելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային միասնությունը։

Հայտարարության մեջ կոչ է արվում միջազգային հանրությանը պատասխանատվություն վերցնել կանխելու Իսրայելի «անսանձ ագրեսիան»:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Իսրայելը պետք է դադարեցնի իր բռնազավթողական քաղաքականությունը, դուրս բերի իր զորքերը օկուպացված տարածքներից և դադարի խոչընդոտել Սիրիայում և Լիբանանում խաղաղության հաստատման գործընթացը։

«Թել Ավիվի կառավարությունը որպես տարածաշրջանի «ռազմավարական ապակայունացնող» թե՛ քաոսի պատճառ է և թե՛ սնուցում է ահաբեկչությանը»,-ասվել է գերատեսչության հայտարարության մեջ:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ԱՄՆ անկեղծ հայտարարությունը Ռուսաստանի հետ պատերազմի մասին Սիմոնյանը խոսել է Պուտինի Զատիկի նախաձեռնությանը իր վերաբերմունքի մասին Օրբանն անսպասելիորեն խոսել է Ուկրաինայի մասին CNN. ԱՄՆ-ը ցանկանում է ևս մեկ հանդիպում անցկացնել Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնության են եկել Զախարովա. ինչ պատմական դարաշրջան է ցանկանում կրկնել Մերզը Զատկի զինադադարը և իրավիճակը սահմանամերձ շրջանում Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն. վիրավոր կա Հայտարարվել է եղանակի վտանգավորության «դեղին» մակարդակ․ ՌԴ Ի՞նչ եղանակ կլինի վաղը 3 վիրավոր կա․ «Nissan»-ը բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում Պայքարենք մեղքի դեմ, պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար. Արշակ սրբազան Բնական գազի համաձայնագիր՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև Մեր երկնքում հայտնաբերվել են ռուսական գրոհային անօդաչու սարքեր․ սա է Պուտինի իրական վերաբերմունը Զատկին. Զելենսկի Եվ, այնուամենայնիվ, այս ցինիկ ժամանակներն անցնելու են. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին Արամ Ա Հայրապետը կարևորել է հոգևոր ու ազգային երգերով փոքրիկների դաստիարակությունը Իսրայելը չի բացառում հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը Ուկրաինայի հետ բնական պաշարների գործարքը կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հետ․ Պետդեպ Իրանը կշարունակի բանակցություններն ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կառուցողական է համարում. Էսմայիլ Բաղայի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Երկրաշարժ՝ Վրաստանում ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի գործընթացից դուրս գալու սպառնալիքներն ուղղված են Կիևին. Axios Երևանում «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am