Ալեն Սիմոնյանը պահանջում է լրագրող Վահե Մակարյանին պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջում է լրագրող Վահե Մակարյանին պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել։

«Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել։

Այսօր ստացա Ալեն Սիմոնյանի փաստաբանի կողմից իմ դեմ ներկայացված հայցի վերաբերյալ ծանուցումներից երկուսը։

Նշեմ, որ Ալեն Սիմոնյանը երեք տարբեր դրվագով դատական հայց է ներկայացրել իմ ու MediaHub-ի դեմ, դրանցից երկուսը՝ իմ ու MediaHub-ի, մեկը՝ անձամբ իմ դեմ։ Երեք հայցն էլ դատարանը հետ էր ուղարկել, և այսօր տեղեկացա, որ նրանցից երկուսով Ալենի փաստաբանը նորից է դիմել դատարան՝ հավանաբար շտկելով նախորդիվ ներկայացրած հայցի թերությունները, իսկ մյուսով դեռ նորություն չկա։

Երեք հայցով էլ Ալեն Սիմոնյանն ինձնից պահանջում է հերքում և 1 մլն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում։ Նաև միջնորդել է դատարանին՝ հաշիվներիս վրա 1 մլն դրամի չափով արգելանք դնել։ Հուսամ՝ դատարանը չի բավարարի հաշիվներիս վրա արգելանք դնելու վերաբերյալ ԱԺ նախագահի ցանկությունն ու նրա փաստաբանի ներկայացրած միջնորդությունը։ Թեպետ, պիտի լինի այդքան գումար, որ արգելանք դնի։

Ի դեպ, այսպես մեկ էլ Տիգրան Ավինյանն էր պահանջել արգելանք դնել լրագրող Դավիթ Սարգսյանի և 168.am կայքի հաշիվների վրա։ Ալենը հիմա գնում է նույն ճանապարհով, փաստորեն։

Ես չգիտեմ արդեն, թե սա Ալեն Սիմոնյանի կողմից լրագրողների դեմ ներկայացրած արդեն որերորդ հայցն է, որոնց մի մասով նա պարտվել է, օրինակ՝ հենց MediaHub-ին է պարտվել վերջերս, որոշներով էլ՝ հաղթել, բայց ես նախկինում չեմ հիշում դեպք, որ ԱԺ նախագահները դատի տային լրագրողներին ու այսպիսի պայքարի և «պատերազմի» մեջ մտնեին նրանց հետ՝ իրենց տված հարցերի կամ գրած նյութերի համար։ Ալեն Սիմոնյանն այս առումով, ինչ խոսք, յուրահատուկ է, և պատմության մեջ նա թերևս նաև այս հայցերով կմնա։

Փաստորեն, ՔՊ-ական իշխանությունների հռչակած ժողովրդավարության բաստիոնը նաև մամուլի դեմ այսպիսի ճնշումներով է արտահայտվում»,- Facebook-ում գրել է Մակարյանը։

դիտվել է 195 անգամ
Լրահոս
Հիմա հարց…Ո՞ւմ շահերն են սպասարկում իրականում ՀՀ ներկայիս իշխանությունները. Արման Աբովյան Էս ծաղրի թատրոնն արժեցել է մի ամբողջ Արցախ ու հազարավոր կյանքեր. Լիլիթ Բլեյանը՝ Փաշինյանի մասին Վանաձորում՝ ժողովրդին հայտնի գնացքի գծերի մոտ, Mercedes-ըհայտնվել է ձորակում Գագիկ Բեգլարյանը ապօրինի ձեռք է բերել շուրջ 3 տասնյակ գույք․ քրեական վարույթը դատարանում է Եվրոպական կառույցի ներկայացուցիչներն Օջալանի կալանավայր չեն գնացել Ձերբակալվել է Կուրսկի մարզի նախկին նահանգապետը ՍԴ-ն հրապարակեց որոշումը «Երբ Նիկոլն ասում է, թե «որոշողը ժողովուրդն է», իրականում փորձում է իր վրա չվերցնել քաղաքական հանցանքի պատասխանատվությունը». Հովասափյան Էջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտի Էրդողանի խորհրդականը խիստ քննադատել է պոլսահայ երգչին Ով ջնջում է ցեղասպանության պատմությունը, արժանի է մեռնելու․ Շավո Օդաջյան «Լռեցված ոճիրը. Հայոց Ցեղասպանության ընթացքում երեխաների բռնի տեղափոխումը»․ Նոր գիրք՝ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին Հայսատանում դեղապահովման գործընթացը իր բոլոր մակարդակներում գտնվում է անմխիթար վիճակում․ Ծաղիկ Վարդանյան Բաքվի բռնապետը ո’չ մի դեպքում կանգ չի առնելու, քանի դեռ Նիկոլի նման ղեկավար կա Հայաստանում․ Արա Պողոսյան Այսօր ՀՀ-ում բիզնես միջավայրը ձևավորվում է վախի մթնոլորտով՝ տուգանելու, ձերբակալելու սպառնալիքով. Վահրամ Միրաքյան Աննա Հակոբյանը դարձյալ գումար է հավաքում USAID-ն հովանավորում էր մոտ … ուշադրության 180 բլոգերների Հայաստանում, տարեկան 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ գումարով․ Արթուր Խաչիկյան Ադրբեջանի ստվերային տնտեսությունը․ օտարերկրյա ներդրումները՝ հատկապես ռազմավարական ոլորտում Որքան ողբերգական են նրանց քաղաքականության և գործողությունների հետևանքները հայ ժողովրդի համար, այնքան բարձր են նրանց լեզուն․ Վարդան Օսկանյան Հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը կսկսի շոշափելի պտուղներ տալ․ Միրզոյան Սյունիքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է, հոսպիտալացվել Դատապարտյալը պահանջել է երեխաներին սեքսուալ բնույթի բռնության ենթարկել․ 2 անձ կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am