Գերիների ազատության հարցը պետք է լինի նախապայման, որպեսզի խաղաղության պայմանագիրն արժանանա ամերիկյան վարչակազմի աջակցությանը. Ռուբեն Վարդանյանի փաստաբան

CNA-ը (Catholic News Agency) ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին: Հոդվածի հեղինակ՝ պարբերականի Վաշինգտոնի թղթակից Մադլեն Էլհաբալը թեմայի հետ կապված զրուցել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերի հետ: Ստորև հոդվածը ներկայացվում է թարգմանաբար՝ որոշ կրճատումներով.

«Միջազգային հեղինակավոր իրավապաշտպանը կոչ է անում Թրամփի վարչակազմին կատարել իր նախընտրական խոստումը և հայ քրիստոնյաների անունից միջամտել, քանի որ վերջերս բանակցված խաղաղության համաձայնագիրը սպառնում է ռազմագերիներին թողնել անօգնական վիճակում:

«Մեր պահանջը վարչակազմին սկզբից ևեթ շատ հստակ է եղել. հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակումը պետք է լինի [խաղաղության պայմանագրի] առաջխաղացման նախապայման. դա եղել է վարչակազմի դիրքորոշումը», – CNA-ին ասել է միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը:

Թեև այս ամսվա սկզբին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի տեքստի կետերի համաձայնեցման մասին, սակայն այն չի ստորագրվել, չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցմեդիայում այն ստորագրելու պատրաստակամություն է հայտնել:

Գենսերը, որը հայտնի է աշխարհի տարբեր մասերում անարդարացիորեն բանտարկված մարդկանց ազատելու իր հաջողված փորձով, ներկայումս աշխատում է ազատել Ռուբեն Վարդանյանին՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի էթնիկ հայերի կառավարության նախկին պետնախարարին:

Գենսերը նշել է, որ Վարդանյանին՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդին չի թույլատրվել ունենալ Աստվածաշունչ, ինչը, նրա խոսքերով, «միայն ամրապնդում է այն, որ նրա և Լեռնային Ղարաբաղի այլ առաջնորդների հալածանքը բացառապես այն պատճառով չէ, որ նրանք եղել են այսպես կոչված «անկախացող հանրապետության» ներկայացուցիչներ, այլ պայմանավորված է նաև նրանց քրիստոնյա լինելու հանգամանքով»:

«Մենք նաև տեսել ենք էթնիկ զտումից հետո հայկական եկեղեցիների և հայկական ժառանգության այլ հուշարձանների հիմնահատակ ավերումը», – ավելացրել է Գենսերը:

Վարդանյանին առաջադրվել է 42 առանձին մեղադրանք: Նրա դատավարությունն անցկացում է ռազմական տրիբունալում, չնայած նա երբեք զինվորական չի եղել: Բանտարկվելուց հետո նա երկու անգամ հացադուլ է հայտարարել, ըստ Գենսերի, վերջին հացադուլը տևել է 23 օր, որի ընթացքում նա կորցրել է մոտ 14 ֆունտ:

Հայ քրիստոնյա գերիների ազատությունը պետք է տեղի ունենա մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը

Գենսերի խոսքով՝ Վարդանյանին ազատելու իր աշխատանքի մի մասը վերաբերում է նաև բոլոր մյուս հայ գերիների, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների, ինչպես նաև երկու երկրների միջև իրական խաղաղության և կայունության հասնելու խնդիրներին. «Երբ դու ներկայացնում ես բարձր հեղինակություն ունեցող քաղբանտարկյալի, քո աշխատանքը չի վերաբերում բացառապես նրան: Իրականում այստեղ խոսքը հարցերի ավելի լայն շրջանակին նայելու և դրանց լուծման համար ջանքեր գործադրելու մասին է»:

Գենսերը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր պաշտպանել հալածանքների ենթարկվող հայ քրիստոնյաներին, դատապարտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որպես «էթնիկ զտում»: Այժմ, ինչպես ասում է Գենսերը, գերիների ազատ արձակումը «նոր վարչակազմի համար առաջնահերթ խնդիր է»»։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Ձեր արյունոտ փողերի համար ձեզ ներում չի լինելու»․ Անաստան Իսրայելյան (video) Առնվազն մինչև աշուն Նիկոլն էլ չի լինելու․ ու կհիմնավորեմ․․․ Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, բանավե՞ճ ես ուզում, դե արի ու տես՝ քեզ ինչ կանեմ․ Հրանտ Բագրատյան (video) Նիկոլը ստում է՝ այդ միլիարդները չկան․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Սու՛տ է․ Ադրբեջանն այդ պաշարի գազ ու նավթ չունի․․․ (video) Ի՞նչ եք մեզանից ուզում․ ձե՞ռ եք առնում․ Արարատ Միրզոյանը հունից դուրս եկավ (video) «Լսի՛ր, դու էս ու՞մ ես ֆռացնում»․ Բագրատյանը մերկացնում է Փաշինյանի այսօրվա խայտառակությունը (video) ՔՊ-ի ներսում խուճապ է, որովհետև․․․ (video) Փաշինյա՛ն, սրա պատասխանը տուր․ Մեսրոպ Մանուկյան (video) #ՀԻՄԱ. «Ավինյանը վազելով գնացել է Ալենի ու Փաշինյանի մոտ». Սամվել Հակոբյան (video) ԱՄՆ դեպարտամենտը չեղարկել է Հայաստանի համար նախատեսված 2 մլն դոլարի դրամաշնորհը Աբովյանում կրակոցներ են հնչել Քանի միլիոն դրամի գումար է դուրս գրել Երևանի քաղաքապետարանը թքած-կպցրած եզրաքարերի համար. Արթուր Չախոյան Տղամարդը կնոջը բարևելիս, գլխարկը հանում է՝ լինի ենթակա նախարար, ՔՊ-ական Արուսյակ Մանավազյան, թե գյուղի կին. պատգամավոր Իշխանափոխության Գյումրու ալիքը պետք է հասնի Երևան Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը բանի տեղ չի դրել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը. Ոսկան Սարգսյան Հարցս մսով ճաշի մասնագետ Փաշինյանին Ընդունեք մի խորին ցավակցությունները․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Այն ինչ արեցիք Երևանում՝ ձեր դեմ արեցին Գյումրիում. Գրիգոր Երիցյանը՝ ՔՊ-ին Ինչու՞ հնարավոր չէ իմպիչմենտ իրականացնել․ Երվանդ Բոզոյան (video) #ՀԻՄԱ․ Ստուգե՛ք Աննա Հակոբյանի հաշիվները․․․ մեծ բացահայտում է սպասվում․ Ռոբերտ Մարգարյան (video) Ադրբեջանում հեղեղաջրերը էքսկավատոր են շուռ տվել. զոհ ու վիրավորներ կան Լարված իրավիճակ Արցախի ներկայացուցչության շենքում «Չէ, դուք իրոք թրաֆիքինգի եք ենթարկվում»․․․ Գեղամ Մանուկյան (video) ԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am