ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործով նախաքննությունը շարունակվում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ ԱԱԾ–ից Sputnik Արմենիային ասել էին, որ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։ ՔԿ–ից այլ մանրամասներ չեն հաղորդում։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թվականներին: 2022–ի հունվարի 23-ին նա հրաժարական տվեց` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։ Հաջորդ օրը Hetq.am–ը գրեց, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։ Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանն այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը
Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը