Ես ամեն օր շնորհակալու­թյուն հայտնում եմ Սերժ Սարգսյա­նին իմ աղոթքներով. Վազգեն Խաչիկյան

«Հայ­կական ժամանակ»-ը զրուցել է սոցիալական ապահո­վության պետական ծառա­յության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հետ: -Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվում, ինտեգրվե՞լ էր քաղա­քացիական կյանքին: -Հիմա ինձ հոգեհարազատ աշ­խատանք եմ փնտրում, որպեսզի գործունեություն ունենամ և այդպես: Իհարկե, ինտեգրվել եմ, իհար­կե, ինտեգրվում եմ: -Ո՞ր ոլորտում եք Ձեզ պատկերացնում: -Տարբեր, դասախոսական, չգի­տեմ: Մինչև նոր տարի փնտրտուք կլինի, իսկ արդեն նոր տարուց նոր կյանք կսկսենք: -Հետևո՞ւմ եք քաղաքական գոր­ծընթացներին: -Հետաքրքրվում եմ այնքանով, որքանով դուք եք հետաքրքրվում: -Անտարբեր չե՞ք քաղաքական գործընթացների նկատմամբ: -Ո՞նց կարող եմ անտարբեր լինել: -Վերջին քաղաքական գործըն­թացներին նաև Ձեր եղբայրն էր մասնակցում: Ախթալա համայնքի ղեկավարի ընտրությունում նա պարտվեց: Սպասելի՞ էր: -Դե հիմա ընտրություն է: Մեկը պետք է հաղթի, մեկը պարտվի: Չա­սեմ սպասելի, բայց ցանկալի չէր: Հիմա ժողովրդի ընտրությունն է: Ձայն բազմաց, ձայն Աստծո: -Ասում եք, որ մեզ նման հետևում եք քաղաքական գործընթացնե­րին: Մեր ուշադրության կենտրոնում 2018 թ. վարչապետի հարցն է, Ձեզ հետաքրքի՞ր է այդ հարցը: -Ինձ համար պարզ է, որ վարչա­պետի հարցը պետք է որոշի ՀՀԿ-ն, և ով էլ կլինի, մենք կողջունենք որ­պես ՀՀ շարքային քաղաքացի: Որ­պես շարքային քաղաքացի, մենք հավատարիմ կլինենք այլ կառավարության և կուսակցության գծին: -Որպես քաղաքացի Ձեր կյանքը լա՞վ է: -Ես որպես քաղաքացի նոր եմ դուրս եկել (ՔԿՀ-ից) և չեմ կարող ասել իմ կյանքը լավ է, թե վատ է: Այո, իմ կյանքը լավ է, որովհետև անազատության մեջ շատ ավելի վատ էր, քան հիմա: -Տեղեկություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը Ձեզ նշա­նակելու է ինչ-որ պաշտոնում: -Ձեր ասածը գիտական ֆան­տաստիկայի ժանրից է: -Քննարկում չե՞ք ունեցել Սերժ Սարգսյանի հետ: -Իհարկե ոչ: -Բացառո՞ւմ եք, որ Ձեզ որևէ պաշտոնում կնշանակեն: -Այս աշխարհում ես ոչինչ չեմ բացառում: Այդ թվում նաև իմ ազա­տազրկվելը, այդ թվում՝ եղբորս չընտրվելը, այդ թվում նաև ցանկա­ցած բան, բայց այն, ինչ որ ասում եք, գիտական ֆանտաստիկայի ժանրից է: Դա այնքանով է հավա­նական, որքանով ես կարող է տիե­զերք թռչեմ: Հավանական է, բայց ֆանտաստիկա է: -Սերժ Սարգսյանին ինչ-որ մի ձևով շնորհակալություն հայտնե՞լ եք Ձեր ազատման համար: -Ես ամեն օր շնորհակալու­թյուն հայտնում եմ Սերժ Սարգսյա­նին իմ աղոթքներով, իմ մտածում­ների մեջ: Առերես՝ ոչ: -Աղոթքները տեղ հասնո՞ւմ են: -Դա Աստծո գործն է: Ես հիմա չգիտեմ՝ Աստված ինքն է տնօրի­նելու (ծիծաղում է): Ես չեմ կարող որոշել հասնում է տեղ, թե չէ: Այդ ճանապարհները դեպի Աստված, մեր ճանապարհների նման չեն, երևի թե ուղիղ է: Եթե լավ ենք աղոթում, հասնում է: Խորդուբորդ ճանապարհներով, եթե մենք կա­րողանում ենք տեղ հասցնել, առա­վել ևս: Աստծո հետ կապն առանց միջնորդի է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am