«Հրապարակ» գրում է ․ Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի քննությունը, որը ՍԴ-ում արդեն 3 տարուց ավելի է՝ հետաձգվում էր, ի վերջո, կվերսկսվի: ՍԴ-ում այսօր այդ վարույթով նիստ է նշանակված, զեկուցողը Վահե Գրիգորյանն է, որն ընտրվել է ՄԻԵԴ դատավոր եւ մոտ ապագայում պետք է դադարեցնի ՍԴ անդամի լիազորությունները։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին եւ ուժի մեջ է մտել մայիսի 23-ին։ Օրենքը մեծ աղմուկ էր բարձրացրել, մասնագետները վիճարկում են դրա սահմանադրականությունը։
Այս հիմքով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, դեռեւս 2022-ին, դիմել են ՍԴ՝ օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար, սակայն ՍԴ-ն հիմնազուրկ պատճառաբանություններով պարբերաբար հետաձգել է քննությունը` դիմելով մե՛կ Վենետիկի հանձնաժողովին, մե՛կ` դատախազություն, որտեղից վաղուց ստացել է իր հարցերի պատասխանները։ Իսկ այս ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներն ընթանում են, գործերը դատարան են ուղարկվում, բողոքարկվում կամ բավարարվում: Եվ այժմ ոչ միայն նախկինները, այլեւ հենց իրենք՝ իշխանականներն են սրտատրոփ սպասում ՍԴ որոշմանը, քանի որ մի քանի տարում արդեն մեծ ունեցվածք են դիզել եւ այս օրենքի լիակատար «շահառուներից» են։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 04․ 04․ 25 թ համարում։
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը