Էրդողանի հույսը Հայաստանն է. Պուտինը գցեց նրա աթոռը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սոչիում՝ նոյեմբերի 22-ին, սիրիական հակամարտության թեմայով Թուրքիայի, Իրանի և ՌԴ նախագահների հանդիպումից հետո, երբ նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և ոտքի կանգնել միմյանց ողջունելու, տեղի էր ունեցել խիստ խորհրդանշական մի բան՝ ընկել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի աթոռը, որի վրայից նա վեր էր կացել: Ընդ որում՝ աթոռն ընկել էր, երբ նրան էր մոտեցել Պուտինը ձեռքսեղմման համար: Էրդողանի աթոռի ընկնելը հայտնվել է միջազգային համացանցի ուշադրության կենտրոնում: Իհարկե, հետաքրքրաշարժ լինելուց զատ, այն իր մեջ պարունակում է պահի քաղաքական խորհրդանշանակություն: Սիրիական հակամարտությունը Թուրքիայի առաջնորդի համար դիտվում էր, այսպես ասած, բեկումնային շանս համաշխարհային դերակատարության կտրուկ աճի, ազդեցության տարածքի ընդլայնման առումով: Կասկածից վեր է նաև, որ այդպիսով Անկարան ակնկալում էր, թերևս, մեծացնել իր ազդեցությունը նաև Կովկասում, բայց Մերձավոր Արևելքում ամրանալուց հետո միայն: Սակայն թե՛ Մերձավոր Արևելքում ու թե՛ նաև Կովկասում իրադարձությունները զարգացան ոչ այն սցենարով, որ կարող էր ակնկալել կամ նախատեսել Թուրքիան: Ընդ որում՝ այդ հարցում, իհարկե, «օգնեցին» նրանք, ովքեր թվում է, թե դաշնակիցներ էին՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը: Ռուսաստանն, ի վերջո, այս անգամ որոշեց «գցել» Անկարային ավելի շուտ, քան իրեն «կգցեր» Անկարան, և պայմանավորվեց ԱՄՆ-ի հետ, Իսրայելի հետ, նաև Իրանի հետ: Էրդողանի աթոռն այդ իմաստով ընկավ: Իսկ «աթոռը» բարձրացնելու ժամանակ նրան չէր տալիս նաև Ալիևը, որն ակնհայտորեն փորձելով խաղարկել բարոյական բաղադրիչը՝ Թուրքիայի նախագահին պահում է, այսպես ասած, լարման տակ՝ ստիպելով միջազգային ասպարեզում զբաղվել նաև Ալիևի խնդիրներով, սպասարկել նաև Ադրբեջանի շահը: Դրան զուգահեռ՝ Արևմուտքի հետ Անկարայի խնդիրները հանգեցրին տոտալ մի վիճակի, երբ գործնականում բոլորը Էրդողանի տակից, այսպես ասած, հեռացնում են աթոռը: Նրա հույսը մնում է Հայաստանը: Սա կարող է թվալ արտառոց, սակայն Թուրքիայի նախագահը ներկայումս աթոռին հանգիստ նստած մնալու համար ունի Հայաստանի կարիքը: Ընդ որում՝ անկասկած, հենց այդ իրավիճակը հաշվի առնելով էր նաև, որ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարեց 2018-ի գարուն առանց հայ-թուրքական արձանագրությունների մտնելու մասին: Այդ հայտարարությունը դիտարկվեց իբրեւ վերջնագիր Թուրքիային, ինչը, թերեւս, չափազանցված սուր գնահատական էր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ հազիվ թե Սերժ Սարգսյանը չունենար քաղաքական համարժեք իրատեսություն պատկերացնելու համար, որ վերջնագրային տոնայնությունը հենց սկզբից փակում է որևէ այլընտրանք: Սարգսյանի հայտարարությունը ոչ այնքան վերջնագիր էր, որքան ընդամենը Թուրքիային ակնարկ կամ խորհելու առիթ, որ իրադարձությունների զարգացումը, վաղ թե ուշ, առաջացնելու է Հայաստանի հետ հարաբերության գրեթե կենսական կարիք: Դա անուղղակի վերջին շանսն է Թուրքիային՝ աթոռի վրա նստած մնալու շանսը, եթե Թուրքիան կարողանա ձերբազատվել ադրբեջանական ճնշումներից և հայ-թուրքական հարաբերության գործընթացը դիտարկի Ադրբեջանի շահերից և հետաքրքրություններից անկախ, որոնք ոչ միայն նույնը չեն Թուրքիայի հետ՝ չնայած համընդհանուր տպավորությանն ու համոզմանը, այլ ակնհայտորեն սկսել են ավելորդ բեռ լինել Անկարայի համար: Բանն այն է, որ ինչպես որևէ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի համար, որը ուզում է լինել կովկասյան առանցքային խաղացողներից մեկը, այդպես էլ Թուրքիայի համար, որը նույնպես ունի այդպիսի հավակնություն, անհնար է Հայաստանի հետ հարաբերության բացակայության պայմաններում ստանալ այդպիսի տարածաշրջանային դերակատարում: Բանն այն է, որ Հայաստանը հետխորհրդային Կովկասի առանցքային պետությունն է այն պարզ պատճառով, որ հենց Հայաստանի ռազմական հաջողությամբ է ձևավորվել նոր ստատուս քվոն: Հետևաբար՝ կա՛մ փոխվում է ստատուս քվոն, իսկ այստեղ անհնարինությունն ալևս չունի ավելորդ ապացույցի կարիք, և ընդամենը օրեր առաջ դա հաստատվեց անգամ Ռուսաստանի՝ ստատուս քվոյի փոփոխության հարցում վերջին տարիներին Ադրբեջանի սերտ դաշնակցի մակարդակով, կա՛մ չկա Հայաստանի հետ հարաբերության այլընտրանք: Իրադարձությունների զարգացումը Թուրքիային անշեղորեն բերում է հենց այդ ընտրության առաջ: Իհարկե, իր հերթին հարց է, թե Հայաստանն ինքը կարո՞ղ է Անկարայի հետ հարաբերության կարգավորման որևէ գործընթացի տեսանկյունից լինել լիարժեք ինքնուրույն: Բանն այն է, որ Թուրքիան նաև Հայաստանի այդ լիարժեք ինքնուրույնության համոզումով է նաև, որ պետք է կայացնի որոշումն ու գնա Ադրբեջանից անկախ գործելու, այսպես ասած, ռիսկին: Այդուհանդերձ, այստեղ, թերևս, Թուրքիան կորցնելու բան չունի, որովհետև աթոռն արդեն ընկել է: Եվ եթե անգամ Թուրքիան համարում է, որ Հայաստանի հետևում կարող են լինել Ռուսաստանը կամ Արևմուտքը, միևնույն է, նա չունի այլընտրանք, քան Հայաստանի հետ հարաբերության գնալը, այլապես՝ «աթոռը» ոչ միայն ընկած կմնա, այլ կլինի ոտնատակ, ի վերջո կոտրված՝ վերածվելով վառելափայտի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am