Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել 2 բնակավայր ԴԺՀ-ում և Զապորոժիեի մարզում․ ՊՆ

 Ռուսական զորքերը վերահսկողություն են սահմանել ԴԺՀ-ի Վեսյոլոյե բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

««Վոստոկ» զորախմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վեսյոլոյե բնակավայրը», - ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ ԶՈւ-ն Ռազլիվ, Յալթա, Օտրադնոյե, Վոլնոյե Պոլե (ԴԺՀ) և Դնեպրոպետրովսկի մարզի Յանվարկսոյե բնակավայրերում պարտության է մատնել Ուկրաինայի զինված ուժերի 1-ական հետևակային, տանկային, աերոմոբիլային և տարածքային պաշտպանության 3 մեքենայացված բրիգադների կենդանի ուժին և տեխնիկային։

Հաղորդվում է նաև, որ «Դնեպր» խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Լոբկովոյե բնակավայրը:

««Դնեպր» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Զապորոժիեի մարզի Լոբկովոյե բնակավայրը։ Զապորոժիեի մարզի Օրեխով, Պոնյատովկա, Նիկոլսկոյե և Յանտարնոյե բնակավայրերում պարտություն են կրել Ուկրաինայի զինված ուժերի 1-ական մեխանիզացված, լեռնագրոհային, տարածքային պաշտպանության 2 և առափնյա պաշտպանության 3 բրիգադներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։    

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Երևանում օդի աղտոտվածությունը նորմայից բարձր է, դա մեծացնում է մի շարք ծանր հիվանդությունների հավանականությունը. ԵՊԲՀ դոցենտ «ՔՊ-ի նավը ճոճվում է. լսե՛ք՝ ինչ են անելու ՔՊ-ականները»... (video) Արծրուն Հովհաննիսյան՝ «գավառական դերասան», քեզ մի բան պետք է ասել․․․ հոգեբան (video) Չինաստանն ևս ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերը կբարձրացնի Երևանյան լիճը աղբանոցի է վերածվել Սարիկ Մինասյանը  կնշանակվի Շիրակի մարզպե՞տ «Հարգա՛նք ունեցեք, պարապ չենք մնացել»․ Էդգար Ղազարյանը հունից դուրս եկավ (video) Վայոց ձորի մարզում «Toyota»-ն մխրճվել է երկաթե ագելապատնեշի մեջ Շշկռվես, կբռնեն ու կմեխեն․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Նիկոլը բացահայտ ծաղրում է իր երկրպագուներին` 7 տարի էլ նույն հիմարությունը կրկնելով... Ապացո՞ւյց ունեք, որ նման հայտարարություն եք անում․ լրագրողը՝ ՀՖՖ նախագահին (video) Այս ողորմելին փորձում է արցախահայությանը տարանջատել հայությունից և արցախցիներին մեղադրել Արցախի կորստի մեջ «Մուտիլովկա է»․ Երվանդ Բոզոյանը՝ իմպիչմենտի կոչ անողների մասին (video) Փաշինյանի կառավարությունն այս պահին Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. Զատուլին Ադրբեջանը չի կատարի ՄԻԵԴ–ի որոշումները․ Ալիև Վիզային ռեժիմ կլինի՞․ Զախարովան՝ միգրանտների մասին (video) ԱՄՆ-ը չի կարողանա հաղթել Չինաստանին. CNN Փեզեշքիանը հաստատել է Դիլիջանում թալանել են քաղաքացու բնակարանը․ վնասի չափը գերազանցում է 1,5 մլն դրամը Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 10-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 10-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 9-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 9-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 9-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 9-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am