«Նուբարաշեն» ՔԿՀ-ում բունտ է… Ինչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» քկհ-ում. ահազանգը հաստատվում է

Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։
Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի և այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտարարել են ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից։

«Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։

Հետևաբար Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։

Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։

Կատարված գործողություններից հետո երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն հիմնարկի բուժանձնակազմի կողմից իրականացված ռենտգեն հետազոտության արդյունքում վերջիններիս մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել»,- ասված է պարզաբանման մեջ։

դիտվել է 178 անգամ
Լրահոս
«Ադրբեջանը պատրաստ է աջակցել ՀԿԹՀ-ի անկախությանը». Ալիև «Անտեր» ու անտնօրեն իմ Էրեբունի․ Yerkir.am 2025-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար Սպասվում է ձյուն Ոստիկան վկան պնդում էր, որ դեպքի վայրում տեսել է ինձ՝ մտածելով, թե մեղադրյալ եմ. Սերգեյ Հարությունյան ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Թրամփը՝ Ալիևին Հրապարակվել է ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասը` Արմեն Տոնոյանը և Արման Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել. Հայարփի Սարգսյան Ինչպես են անցել ՌԴ-ԱՄՆ բանակցությունները․ Դարչիևը մանրամասներ է հայտնել «Կավարտվի աղետով». ԱՄՆ-ում խոսել են Չինաստանի հետ թեժ պատերազմի մասին ՀՀ իշխանությունը փոխանակ օգնի տեղահանված արցախցիներին ամրանալ, ներկայացնում է որպես «թշնամի» Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նախատեսում է առաջիկա օրերին գումարել հատուկ նիստ՝ քննարկելու սահմանադրական փոփոխություններ ՔԿՀ-ներում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են, նախարարը անձամբ պիտի գնար 2024թ.-ին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք «Հունիսի 12-ի» գործով մեղադրյալների նկատմամբ վարչական հսկողությունը կշարունակվի առանց էլեկտրոնային սարքերի կիրառման․ Մելիքյան Իրանի դեսպանությունը հայտնել է Հայաստանի հետ անցկացվող զորավարժության նպատակը Առևտրային պատերազմն այն ծածկն է, որի տակ որոշվում է, թե ինչ ձևով է ավարտվելու ներկայիս համակարգի փլուզումը Իսրայելի ռմբակոծության հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում շուրջ 50 պաղեստինցի է զոհվել 200 միլիոն դրամի մեկ անձից գնում են կատարել. 168.am Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան խորհրդակցությունները, դրանք տևել են 5,5 ժամ ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են Ահազանգ. Սուրբ Աթոռի Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրով միջազգային գիտաժողով Փաստորեն, Փաշինյանի եւ նրա կառավարության տգիտության վերաբերյալ այսօր ձեւավորվեց համազգային կոնսենսուս. Լևոն Զուրաբյան Իրանն սպառնացել է վտարել ԱԷՄԳ տեսուչներին Ադրբեջանում տեղի է ունեցել Իսրայելի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Ինչ է լինելու Բաքվում գտնվող հայերի ճակատագիրը, եթե Հայաստանը հետ կանչի իր հայցերը. Իրավապաշտպանի պարզաբանումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 10-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 10-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 9-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 9-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 9-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 9-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am