Տուժող կողմը պահանջում է խստացնել Ջալալ Հարությունյանի պատիժը. Փաստինֆո

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել։ Պաշտպանության կողմն արդարացում է ակնկալում, տուժող կողմը՝ պատժի խստացում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոև Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ հինգ տարի վեց ամիս ժամկետով։ Նշենք, որ պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել Ջալալ Հարությունյանին, դատախազը՝ մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ վեց տարի ժամկետով, իսկ տուժող կողմն առավելագույն պատիժ էր պահանջել՝ ութ տարվա ազատազրկում։

«Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ դատավճռի դեմ բողոք ներկայացրել է թե՛ պաշտպանության, թե՛ տուժող կողմը։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը պահանջել է խստացնել Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանված պատիժը և որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով։ Պաշտպանության կողմը երեք բողոք է ներկայացրել։ Պաշտպան Անդրանիկ Մնացականյանը պահանջել է բեկանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռն ամբողջությամբ և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով Ջալալ Հարությունյանի անմեղությունը՝ մեղսագրվող արարքում։ Պաշտպան Արսեն Սարդարյանը ևս պահանջել է բեկանել դատարանի որոշումը և արդարացնել Ջալալ Հարությունյանին կամ գործը կրկին ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Արդարացման կամ գործը նոր քննության ուղարկելու անհնարինության դեպքում պաշտպան Էդգար Այվազյանը ներկայացված բողոքով պահանջել է նշանակել նվազագույն պատիժ։ Բողոքները կքննվեն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լուսինե Աբգարյանի և Ռոբերտ Պապոյանի։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

դիտվել է 76 անգամ
Լրահոս
«Ադրբեջանը պատրաստ է աջակցել ՀԿԹՀ-ի անկախությանը». Ալիև «Անտեր» ու անտնօրեն իմ Էրեբունի․ Yerkir.am 2025-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար Սպասվում է ձյուն Ոստիկան վկան պնդում էր, որ դեպքի վայրում տեսել է ինձ՝ մտածելով, թե մեղադրյալ եմ. Սերգեյ Հարությունյան ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Թրամփը՝ Ալիևին Հրապարակվել է ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասը` Արմեն Տոնոյանը և Արման Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել. Հայարփի Սարգսյան Ինչպես են անցել ՌԴ-ԱՄՆ բանակցությունները․ Դարչիևը մանրամասներ է հայտնել «Կավարտվի աղետով». ԱՄՆ-ում խոսել են Չինաստանի հետ թեժ պատերազմի մասին ՀՀ իշխանությունը փոխանակ օգնի տեղահանված արցախցիներին ամրանալ, ներկայացնում է որպես «թշնամի» Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նախատեսում է առաջիկա օրերին գումարել հատուկ նիստ՝ քննարկելու սահմանադրական փոփոխություններ ՔԿՀ-ներում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են, նախարարը անձամբ պիտի գնար 2024թ.-ին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք «Հունիսի 12-ի» գործով մեղադրյալների նկատմամբ վարչական հսկողությունը կշարունակվի առանց էլեկտրոնային սարքերի կիրառման․ Մելիքյան Իրանի դեսպանությունը հայտնել է Հայաստանի հետ անցկացվող զորավարժության նպատակը Առևտրային պատերազմն այն ծածկն է, որի տակ որոշվում է, թե ինչ ձևով է ավարտվելու ներկայիս համակարգի փլուզումը Իսրայելի ռմբակոծության հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում շուրջ 50 պաղեստինցի է զոհվել 200 միլիոն դրամի մեկ անձից գնում են կատարել. 168.am Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան խորհրդակցությունները, դրանք տևել են 5,5 ժամ ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են Ահազանգ. Սուրբ Աթոռի Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրով միջազգային գիտաժողով Փաստորեն, Փաշինյանի եւ նրա կառավարության տգիտության վերաբերյալ այսօր ձեւավորվեց համազգային կոնսենսուս. Լևոն Զուրաբյան Իրանն սպառնացել է վտարել ԱԷՄԳ տեսուչներին Ադրբեջանում տեղի է ունեցել Իսրայելի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Ինչ է լինելու Բաքվում գտնվող հայերի ճակատագիրը, եթե Հայաստանը հետ կանչի իր հայցերը. Իրավապաշտպանի պարզաբանումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 10-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 10-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 9-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 9-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 9-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 9-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am