7 տարվա մեջ, ով վեր է կենում, առավոտից իրիկուն ասում է... Փաշինյանը վրդովվել է
7 տարվա մեջ, ով վեր է կենում, առավոտից իրիկուն ասում է, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ գիտե՞ք՝ ինչու է սխալ կադրային քաղաքականություն վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է: իսկ գիետք ինչու է ճգնաժամ, որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 և ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ դպրոցների 70 տոկոսը և ավելին կիսաավերված է՝ ֆիզիկական և բովանդակային առումով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով»,- նշել է նա: