ԱՄՆ-ն Հայաստանի համար 10 տոկոս մաքսատուրք է սահմանել
ԱՄՆ-ը 10 տոկոս մաքսատուրք կսահմանի բոլոր ներմուծումների վրա։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Հրապարակվել է այդ երկրների ցանկը, ըստ այդմ՝ Ուկրաինան ու Հայաստանը ներառված են, ՌԴ-ն՝ ոչ: Նախկին ԽՍՀՄ տարածքում բազային մաքսային սակագներն են սահմանվել Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի և Տաջիկստանի վրա:
ԱՄՆ-ին ապրանքներ մատակարարող բոլոր երկրների համար բազային մաքսային սակագինը կազմելու է 10%: ԵՄ-ի համար նոր մաքսատուրքերը կազմելու են 20 տոկոս, Չինաստանի համար՝ 34, Ղազախստանի համար՝ 27 տոկոս։