Ինչքան էլ ոռնան, որպես հաճախորդ իրենք այլևս անպիտան են. Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․

Գյումրին մերժեց Նիկոլ Փաշինյանին ու իր հաճախորդներին։
Գյումրու ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը», անխնա կիրառելով վարչական ռեսուրսը և ընտրակեղծիքների նոր մեթոդները, պարտվեց:
Այս պատմության մեջ ուշադրությունից դուրս մնաց մեկ այլ պարտություն: Նիկոլենք ուզում էին Երևանի ավագանու ընտրության մոդելը կրկնել: Անունը փոխել էին, բայց ուզածները նույնն էր:
Ինչպես հայտնի է, Երևանում խաղի մեջ էին մտցրել Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությանը, որը, իբր, ընդդիմություն էր հանդես գալիս: Դրանց օգնեցին անցնել ավագանի ու դարձրեցին կոալիցիոն կցորդ: Արամը խաբեց իրեն հավատացողներին ու «քցեց» նրանց:
Նույնն ուզում էին անել Գյումրիում: Անունը դրել էին «Եվրադաշինք», որի մեջ էլի մտցրել էին «Հանրապետություն» կուսակցությանը, գումարել էին թուրքամետ Արման Բաբաջանյանին ու Տիգրան Խզմալյանին: Բայց այս անգամ սոտ տվեցին ու ընկան ձորը: Չկարողացան անցկացնել ու իրենց Սարիկին կցել:
Նիկոլենք չկարողացան «Եվրադաշինքին» անցկացնել ավագանի, քանի որ չէին պատկերացրել, որ այդքան բարձր մասնակցություն կլինի: Իրենք վարչական լծակներով ապահովել էին այնքան քվե, որ «Եվրադաշինքը» անցներ: Հաշվարկը եղել էր 30-32 հազար մասնակցությունը: Այդ դեպքում «Եվրադաշինքը» կանցներ: Բայց քանի որ գյումրեցիները որոշել էին պատժել Նիկոլին, ուստի եկան ընտրատեղամաս ու մերժեցին ոչ միայն ՔՊԿ-ին, այլ նաև դրա կցորդ «Եվրադաշինքին»: Այդպիսով ապացուցվեց, որ Երևանում Հանրապետությունը «անցկացվել» է ավագանի, այլ ոչ թե ինքնուրույն է մտել: Եթե Երևանում էլ բարձր մասնակցություն լիներ, ապա այսօր լրիվ այլ պատկեր կլիներ: Գյումրեցիները Երևանի փորձը տեսնելով՝ գնացին ընտրատեղամաս ու մերժեցին սրանց:
«Հանրապետությունը» հիմա ոռնում է «Մայր Հայաստանի» դեմ, բայց դա ծիծաղելի է: Ինչքան էլ ոռնան, որպես հաճախորդ իրենք այլևս անպիտան են: Իրենց նման երկուսին կկցեցին իրար, բայց, միևնույն է, չանցան: Ինչքան ուզում են թող հիմա ոռնան»:

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձևավորում` միաժամանակ շոշափում միջազգային տրամադրությունները․ Տիգրան Աբրահամյան ԱՊԼ․ Հայտնի են ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը Սուրեն Սահակյանն ու Արեգ Քոչինյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին. պատճառը Հ1-ի բակում տեղի ունեցած ծեծկռտուքն է Զելենսկին խափանել է օգտակար հանածոների վերաբերյալ ամենապարզ գործարքը․ ԱՄՆ ֆինասների նախարար «Աստծո պատիժը՝ ձեզ հրաման տվողների գլխին»․ Կիմա տատին մեղադրում են «որպես ընտրակաշառք»՝ ջրագիծը փորողի գումարը վճարելու «խոստումն ընդունելու» մեջ Հրապարակվել է կրիպտոմիլիարդատերերը Forbes-ի միլիարդատերերի ցուցակը Աղջկա նախկին ընկերը նրան նստեցրել է իր «BMW»-ն տարել հյուրանոց և ասել՝ «պիտի 26 տեղից խփեմ» ՄԱԿ-ում անդրադարձել են ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերին Կրասնոյարսկի երկրամասում փոթորկի պատճառով ավելի քան 90 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության Red Wings-ը մեկնաբանել է Սոչի-Երևան չվերթի գրեթե 24 ժամ ուշացման պատճառը Էրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մшրմին Պետք է հասկանալ, որ վերջին հաշվով բանտարկվողը հենց ինքը՝ Վարդան Ղուկասյանն է, ինչը հետ չի պահել իրեն հայրենիքի թրքացումը կանխելուց. հայտարարություն Թուրքիայի փոխնախագահը գնահատել է ամերիկյան մաքսատուրքերի հետ կապված իրավիճակը Իրանում մտադիր են վերսկսել ծովում նավթի և գազի հանքավայրերի հետախուզումը Ճապոնիայի վարչապետը ցանկանում է Թրամփին առաջարկությունների փաթեթ ներկայացնել ՌԴ ՊՆ-ն պատմել է ուրալցի հայի մասին, ով մասնակցում է ռազմական հատուկ գործողությանը Եթե բանակցություններ եք ուզում, ի՞նչ իմաստ ունի սպառնալ․ Թեհրանը՝ ԱՄՆ-ի սպառնալիքների մասին 24 ժամ անց Սոչի-Երեւան չվերթը կայացավ Այս գիշեր Սյունիքի մարզի Խնածախ գյուղում կրկին կրակոցներ են լսվել Արարատի գյուղերից մեկում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու մարմին 2 տղամարդ դեմքի շրջանի ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Գիտնականները նոր բացահայտում են արել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում Թրամփի մաքսատուրքերը կարող են հանգեցնել ԱՄՆ-ում ռեցեսիայի. Bloomberg Գյումրիում ըստ էության «հաղթել» է հենց «դասական» խորհրդարանական մոդելային տրամաբանությունը. քաղաքական վերլուծաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 4_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 4_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 4_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 3_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 2_ին` ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 2_ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյան ը Ապրիլի 2_ին` ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 2_ին` ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am