Եթե ձեր թեկնածուն չի հաղթել, և «քյոմագի» կարիք ունեք, ինչո՞ւ ձեզ համարժեք չեք պահում․ Արմեն Աշոտյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս…եթե քյոմագի կարիք ունեք, ինչո՞ւ ձեզ համարժեք չեք պահում. գյումրեցին ՉԸՆՏՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ… Մարտուն ջան, մենք Անգլիա չենք
Ուշադիր հետևում էի Գյումրու ընտրություններին՝ ո՛չ թերագնահատելով դրանց կարևորությունը, ո՛չ էլ համապետական գործընթացների մեկնարկ համարելով։
Արդեն քարոզարշավի ընթացքում տեսանելի էր, որ երկրորդ նախագահի հետ շաղկապված որոշ շրջանակների համար ՔՊ-ից ավելի մեծ թիրախ էր դարձել Հանրապետականը, ում ցանկացած քայլ կամ անգամ քայլի բացակայություն սնում էր նրանց բորբոքված երևակայությունն ու ապա ոչնչացնում տարրական բարոյականության խղճուկ մնացուկները։

Նրանք շրջանցում էին այն փաստը, որ նույնիսկ քաղաքական պորտալարով իրենց փաթաթված մասնակիցները պաշտոնապես չհայտարարվեցին որպես իրենց թեկնածուներ։

Ամբողջ քարոզարշավի ընթացքում նրանք փնովում, քննադատում, երբեմն նույնիսկ վիրավորում էին, ըստ իրենց, «Սերժի թեկնածուներին»՝ Ռուբեն Մխիթարյանին և Մարտուն Գրիգորյանին։ «Սերժը դրելա, որ խանգարի» նրանց կողմից տարածվող կեղծ թեզը, կապտադեղնավուն գարշահոտ թարախի պես ներծծվել էր «տարանջատում» տապալված օպերացիայից հետո նրանց քաղաքական վերքերին փաթաթված թանզիֆի փտած շերտերի մեջ։
Տխմարագույն այդ թեզը զավեշտալի անտի ռեկորդ էր նույնիսկ իրենց դեպքում, քանզի ոչ Սերժն է ստիպել տղերքին առաջադրվել, ոչ էլ տարանջատվածներն էին ընտրություններից առաջ «վիզ առել», որ Վարդան Ղուկասյանը և Կարեն Սիմոնյանը իրենց թեկնածուներն են։ Ուստի, եթե նրանք պաշտոնապես առաջադրած թեկնածուներ չունեին, ապա ո՞ւմ էին խանգարելու Մարտունն ու Ռուբենը։

Ենթադրվում էր, որ անգամ իրենց միջինացված ուղեղանյութը պիտի բավարարեր հասկանալու համար, որ ոչ Գրիգորյանի, ոչ էլ Մխիթարյանի պոտենցիալ ընտրողները Ղուկասյան կամ իրենց համար հիմնականում անհայտ Կարեն, մե՛կ է, չեն ընտրելու։

Կյանքը ցույց տվեց, որ սա հակահանրապետական հակաքարոզչական տիղմի ընդամենը առաջին շերտն էր։ Ընտրության հենց գիշերը կենացները քաղցրացան։ Ճարպկորեն շահարկելով հասարակության հույզերն ու սպասումները՝ նրանք մի կողմից սկսեցին ուռճացնել Ղուկասյանի էլեկտորալ հաջողությունը, մյուս կողմից՝ տեղեկատվական շանտաժան էլ իբր «սերժական» թեկնածուների նկատմամբ։

«Կրելու ենք» օպերացիայի հերթական ձախողումից հետո նրանց «մոզգերը» որոշեցին, որ «наглость – второесчастье», և ոչ միայն պայմաններ չստեղծեցին հետընտրական կոնստրուկտիվ կոնսուլտացիաների համար, այլև սադրիչ ձևակերպումներով և ուլտիմատիվ պայմաններ դնելով՝ սկսեցին պղտորել հետընտրական ջրերը։

Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Բա եթե ձեր թեկնածուն (այլևս դա չեք թաքցնում՝ մտնելով նաև մեզ ուղղված նրա անհեթեթ և ֆանտասմագորիկ ձևակերպումների պատասխանատվության տակ) «հաղթել» է, էլի՞նչ եք ուզում։ Իսկ եթե ձեր թեկնածուն չի հաղթել, և քյոմագի կարիք ունեք, ինչո՞ւ ձեզ համարժեք չեք պահում։
Լավ, եթե, ինչպես դուք եք ասում, Սերժը «թաքուն մարդա դրել էդ ընտրութուններին», «Նիկոլը ռեյտինգ չունի, դրա համար միտինգին չերևաց», դուք էլ հո աշխարհացունց, կործանիչ, ջախջախող վարկանիշ ունեք, բա գնայիք ձեր առաջին դեմքերով բացահայտ կանգնեիք ձեր թեկնածուների կողքին…
Ձեր բորբոքված էգոյին հակաբորբոքիչ սպեղանի դնեմ՝ իրականում Գյումրիում ձեր թեկնածուական տանդեմը մոտ 27 տոկոս է հավաքել, իսկ մեզ վերագրվողը՝ 23։ Ավելին, նույն սխեմայով մանդատները հաշվելիս կստանաք համապատասխան 10 և 9: Էդ ի՞նչ շռնդալից հաղթանակի, էդ ի՞նչ «գյումրեցին ընտրեց Վարդանին»՝ սեփական պրիմիտիվ քարոզչության տակ եք մնացել։
Իսկ իրականում գյումրեցին ՉԸՆՏՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ, և բոլոր ընդդիմադիր թեկնածուների սրբազան պարտքն է հարգալից, կառուցողական, ոչհիստերիկ մթնոլորտում կյանքի կոչել այդ վճիռը:
Եթե Մարտունը, ում նկատմամբ խորը հարգանք ունեմ, իրականում լիներ Հանրապետականի թեկնածուն, ապա վաղուց և հստակ կհայտարարեր հենց այդպիսի լուծման մասին։ Ես, ի տարբերություն ոմանց, իրեն էլ եմ հասկանում. մարդիկ, որ ուրիշներին նույնիսկ մի սխալ դրված լայք չեն ներում, հիմա ընկել են սոցցանցերում իրենց արևին Մարտունին թասիբի կամ շախի են գցում։
Այդ հակաքարոզչությունն այնքան զզվելի է և ակնհայտ, որ չեմ բացառում, որ այս ամենի վերջնանպատակը ոչ թե Ղուկասյանին քաղաքապետ դարձնելն է, այլ մեղքը ուրիշների վրա գցելով՝ չդարձնելը։
Գիտեմ, որ որոշ գարշահոտ երախներ իրենց տելեգրամներով և ֆեյքերով ճշմարտությունը շրխկացնելու համար նորից սկսելու են միսս ծամել։ Հոգ չէ. իմ միսն ու Պրոմեթևսի լյարդը վաղուց են ճանաչվել քույր օրգաններ, ինչքան էլ ցերեկը կտցահարվում են, մեկ է, գիշերը վերականգնվում են։ Մի տարբերությամբ՝ հունական առասպելի հերոսին վրա էր տալիս արծիվը, իսկ ինձ բաժին են հասնում առնետները։
Հուսամ, գրածս կհասնի նաևՄարտունին։ Մարտուն ջան, անգլիացիներն ասում են, որ երկու չարիքներից և ոչ մեկին չեն ընտրում։ Մենք Անգլիա չենք, և Նիկոլի իշխանության համեմատ մնացած բոլոր խնդիրները խամրում են, ուստի չարյաց փոքրագույն նախընտրելը, իմ կարծիքով, այլընտրանք չունի։ Անկախ ամեն ինչից։ Պինդ կաց։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
02.04.2025

դիտվել է 447 անգամ
Լրահոս
Սահմանին լարվածությունը Նիկոլ Փաշինյանի սողացող կապիտուլյացիայի հետևանքն է. լրագրող Նարեկ Զեյնալյանին պարգևատրել են խորին հնազանդության համար Արցախում ծերունուն մորթшծ ադրբեջանին հայտնել է որ ՀՀ իշխանությունները հետ են կանչէլ իր նկատմամաբ միջազգային հետախուզման հայցը. քաղաքագետ «Հայկական ավիաուղիների» օդանավերի թիվը պակասել է, «Ֆլայուան Արմենիայինը»՝ ավելացել Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մшրմին Զինվորականներին հրամայված է չբացակայել զբաղեցրած դիրքերից. կրակոցների ձայներ լսվել են նաեւ Ջերմուկի հատվածում Զանգեցի, ասացին` Ավետիք Իշխանյանի գրառմանն եք հավանություն տվել. երիտասարդ աղջկան ՔԿ են կանչել Արտառոց դեպք Երեւանում ՔՊ–ն 2021–ից հետո պարտվել է մի շարք համայնքներում․ ակնհայտ է, որ այլևս չեն կարող խոսել ժողովրդի անունից․ Արսեն Բաբայան Ադրբեջանական դիրքերից կրակոցներ են արձակվել Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի ուղղությամբ․ «Sputnik Արմենիա» Մարտիկը գնդակահարվել է թշնամու դիմահար կրակոցից, բայց ՀՀ ՊՆ–ն հրաժարվում է նրան զոհվածի կարգավիճակ տալ․ Նաիրա Զոհրաբյան Սկսվում է լայն համախմբման գործընթաց. արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում Հուսով եմ՝ ՊՆ-ն տեղեկություն կտա Ադրբեջանի կողմից սահմանին ինտենսիվ հրաձգության մասին․ Մեսրոպ Առաքելյան Իշխանությունը արցախցիների խնդիրների քաղաքական ու ազգային կարևորությունը ներկայացնում է որպես «պատերազմի վտանգ». Հակոբ Հակոբյան Լույս չի լինի Ինչպիսի՞ եղանակ կլինի առաջիկա օրերին ԱՄՆ-ում ուկրաինացիները սկսել են նամակներ ստանալ սպառնալից պահանջներով Մասկը նախազգուշացրել է Եվրոպայում «լայնածավալ ջարդերի» հնարավորության մասին «Մեծ խնդիրներ». ԱՄՆ-ը շտապ կոչ է արել Իրանի նախագահը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները. Դոնալդ Թրամփը սպառնացել է. ինչ է սպասվում Սթաբ. Ուկրաինա հնարավոր ռազմական տեղակայումը «շեղվել է ուղղությունից» Միացյալ Նահանգները Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է սաբոտաժի մեջ. Զելենսկին «մեծ խնդիրներ կունենա» Ովքեր են ՀԱՄԱՍ_ի հրապարակած տեսանյութի տղամարդիկ Բելգորոդի մարզում երեք մարդ վիրավորվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով Լուսանկարում պատկերված "կենդանին" Հ1-ով "խռխռալուց" մի քանի անգամ Գյումրիի "Արցախ" թաղամասը "Թուրքի մայլա" է անվանել...
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 4_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 4_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 4_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 3_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 2_ին` ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 2_ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյան ը Ապրիլի 2_ին` ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 2_ին` ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am