Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի խոշորածավալ հարձակման հավանականությունը երբեք այսքան բարձր չի եղել, քան այժմ․ Արմեն Այվազյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը և ուղիղ եթերը․
«Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի խոշորածավալ հարձակման հավանականությունը, թերևս, երբեք այսքան բարձր չի եղել, քան այժմ։ Իսկ դա գրեթե մեխանիկորեն ու միաժամանակ նշանակում է Ադրբեջանի հարձակում Հայաստանի վրա։
Այս մասին վերջին տարիներին չեմ հոգնել անընդհատ նախազգուշացնել։ Տասնյակ ելույթներ եմ ունեցել։ Ի՞նչ կաներ այս պայմաններում ՀՀ կառավարությունը, եթե այն լիներ անկախ պետության ազգային անվտանգությամբ ու կենսական շահերով մտահոգված կառավարություն»։