Արտակարգ. կործանվել է Tu-22M3
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը` Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռը:
Վայրէջքի հետևանքով չորս հոգանոց անձնակազմը ցած է նետվել, մեկ օդաչու մահացել է։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է պլանային թռիչք կատարելիս։
Պաշտպանության նախարարության նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։