ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան եռակողմ ձևաչափ է ձևավորվել, Հրվ Կովկասում տեղի է ունենալու հստակեցում՝ էսկալացիոն մեծ ներուժի պահպանմամբ. Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․
«RAND կորպորացիայի կողմից հիմնադրված Հադսոնի ինստիտուտը (ԱՄՆ) հայտարարել է ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան համագործակցության եռակողմ ձևաչափի ձևավորման մասին: Ինստիտուտի համաձայն՝ այն կօգնի ամրապնդել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները Թրամփի վարչակազմի օրոք՝ օգտագործելով հրեական լոբբին։
Ինստիտուտը հայտնում է արդեն անցկացված եռակողմ հանդիպման մասին, որի ընթացքում հրեա պաշտոնյաները բարձր են գնահատել Բաքվի աջակցությունը Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի ու «Հեզբոլլահի» դեմ մղվող պատերազմի ողջ ընթացքում:
Նաև ընդգծվում է, որ Ադրբեջանում հրեական համայնքն ավելի ապահով և ինտեգրված է հասարակությանը, քան եվրոպական երկրների մեծ մասում:
Հադսոնի ինստիտուտի կողմից հրապարակված այս տեղեկատվությունը թույլ է տալիս որոշ նախնական եզրակացություններ անել:
1. Եռակողմ ձևաչափի ստեղծումը անհնարին է դարձնում ԱՄՆ-Իրան գործարքը, ինչի դրսևորումները մենք արդեն տեսնում ենք:
2. Հենց այս նախաձեռնությամբ կարող է պայմանավորված լինել ռուս-ամերիկյան երկխոսության դինամիկայի էական նվազումն ու անգամ որոշ բացասական միտումների առաջացումը:
3. Հարավային Կովկասում առաջիկայում տեղի է ունենալու ազդեցության գոտիների բաժանում ու հստակեցում՝ էսկալացիոն մեծ ներուժի պահպանմամ»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://yerkir.am/hy/article/2025/04/02/289963
©️ 1991 - 2025 Երկիր Օրաթերթ