Երկրում իրավիճակի փոփոխությունը կապված է համապետական ընտրություններին արդյունքների հետ` իհարկե եթե լինեն. փաստաբան
Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալը Մարտուն Գրիգորյանի կողմից տրված ձայներով ակնհայտ հանգամանք էր ընտրությունների արդյունքների պարզ դառնալու պահից: Կապ չունի Գրիգորյանը կհայտարարի այդ մասին, թե քվեարկության օրը պարզապես կապահովվեն այդ ձայները առանց նախապես հայտարարելու: Խնդիրը նաև այն չէ, որ որոշ պրիմիտիվ ուղեղներ իրենց մեկնաբանություններով այնքան են ցածրացել, որ հավասարվել են հատակին: Խնդիրն այն է, որ Գյումրու և Փարաքարի ընտրություններով ոչինչ չի փոխվել երկրում, երկրում իրավիճակի փոփոխությունը կապված է համապետական ընտրություններին արդյունքների հետ` իհարկե եթե լինեն, ուստի պետք է հիմարության ֆեստիվալը դադարեցնել և պատրաստվել այդ ընտրություններին»: