ԵԽ-ն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև Հայաստանին

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեցին ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցները վերահաստատում են իրենց սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ու ողջունում Հայաստանին խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։ Զեկույցներն Ադրբեջանից պահանջում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունն ու ազատ արձակել 23 հայ պատանդներին։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժել բոլոր նրանց, ովքեր սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության զեկույցի հեղինակ, եվրախորհրդարանական Դեյվիդ Մքալիսթերը քվեարկությունից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է, որ այս զեկույցի ընդունումն ընդգծում է աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար ԵՄ վճռական ու հաստատակամ արտաքին քաղաքականության կարևորությունը։ «ԵՄ-ն պետք է ի վիճակի լինի պաշտպանել իր ռազմավարական նպատակները»,- նշել է նա։

Ընդունված երկու զեկույցն էլ անդրադառնում են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, արձանագրում ու ողջունում երկկողմ հարաբերություններում առկա մոմենտումը։ Զեկույցները ողջունում են նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին տրամադրված օժանդակությունն ու կարևորում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ողջունում են Հայաստանի որոշումը ՀԱՊԿ-ում աշխատանքները սառեցնելու վերաբերյալ, ինչպես նաև հիշեցնում Բաքվում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների ու ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին։

ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները կարևորություն են տալիս նաև արցախահայության վերադարձին իրենց տներ։ Զեկույցները ողջունում են հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և հիշեցնում, որ հարաբերությունների նորմալացումն ու սահմանազատումը պետք է իրականացվեն Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ։

Քվեարկության դրված զեկույցներով ԵԽ պատգամավորները պահանջում են ԵՄ-ից դադարեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության հուշագիրը, ԵՄ անդամ երկրներին կոչ անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող տեխնիկական, անվտանգային ու ֆինանսական աջակցությունը։

Զեկույցները ԵՄ-ին կոչ են անում ամրապնդել իր դերը միջազգային ասպարեզում՝ դառնալով ավելի անկախ ու համախմբված ուժ՝ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին։ ԵԽ պատգամավորները համոզված են, որ պատերազմները, էներգետիկ ու հումանիտար ճգնաժամերը պահանջում են ավելի համարձակ և հետևողական արտաքին քաղաքականություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա։

Զեկույցների համաձայն՝ Ուկրաինայի պատերազմը մնում է ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակաբար աջակցում է Կիևին և պահանջում է Ռուսաստանի զորքերի անհապաղ դուրսբերում օկուպացված տարածքներից։

Զեկույցներում նշվում է, որ Բալկանների ու Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունները ևս ԵՄ-ի օրակարգում են։ Ուկրաինայի ու Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը գնահատվում է որպես կարևոր քայլ։

Ըստ զեկույցների՝ Թուրքիայի հետ հարաբերությունները մնում են բարդ՝ չնայած լարվածության որոշակի նվազմանը։ ԵԽ-ն քննադատում է Անկարայի աջակցությունը ՀԱՄԱՍ-ին և ԵՄ-ին կոչ է անում ավելի համընթաց արտաքին քաղաքականություն վարել։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն ռիսկերը. ինչո՞ւ Հայաստանում չեն իջնում բենզինի գները Իրանը լիովին պատրաստ է իր ողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի․ Բաղերի Շվիդկոյ. Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է նրան, ինչին պատրաստ է հայկական կողմը Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անիմաստ են․ Իրանի ԱԳ նախարար Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Էրդողանի վրա Թուրքիայում պատրաստվում են անվստահություն հայտնել Էրդողանին Մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, բայց ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի. Իրանի ԻՀՊԿ հրամանատար ԱԳՆ արձագանքը որակել այլ կերպ, քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է․ Լևոն Քոչարյան Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց Արցախի իշխանությունները խոստանում են արձագանքել ԱԺ ամբիոնից հնչող հերյուրանքներին Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդյանցի Կոկոն» Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» Հայաստանին Որ ուժը քանի մանդատ կունենա. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ․ Հակոբ Բադալյան Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր․ Անդրեի նախկին կնոջ խոստովանությունը «Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է, ու՞մից եք բողոքում». «Շիրակ»-ի պատասխանն՝ «Արարատ»-ին Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին Volkswagen-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում Ռուբեն Վարդանյանը խնդրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 4_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 4_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 4_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am