Կա մի հստակ փաստ, որն ամենակարևորն է. ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու․ Արսեն Բաբայան
- Կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: 2018թ.
- Կամ կասես, որ ես կլինեմ քաղաքապետ կամ Գյումրին քաղաքապետ չի ունենա:2025թ.
Ոնց հասկանում եմ, որոշ հայտնի շրջանակի համար էականը ոչ թե այն է, որ Նիկոլը չունենա Գյումրու քաղաքապետ, այլ՝ որ իրենց ուզած մարդը դառնա քաղաքապետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Լո՞ւրջ: Իսկ Գյումրին ի վերջո ի՞նչ է որոշել, տեսե՞լ եք... Եթե ասեք, թե որոշել է, որ ձեր թեկնածուն է քաղաքապետը, ապա հարց կառաջանա, թե արդյո՞ք Գյումրու մեծամասնությունը հենց այդպես է որոշել:
Ինչ էլ հիմա փորձեք անել, կա մի հստակ փաստ, որն ամենակարևորն է. ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու»,- գրել է նա։