Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Մոլդովայի ընդդիմության առաջնորդի դեմ
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Մոլդովայում ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Նատալյա Պարասկիի դեմ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Պարասկին գործել է ի շահ ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Իլան Շորի, որի դեմ ավելի վաղ արդեն պատժամիջոցներ էին սահմանվել: